Լիպարիտ Գյուլբուդաղյան
Լիպարիտ Գյուլբուդաղյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 23, 1912[1] կամ հուլիսի 23 (օգոստոսի 5), 1912[2] Կողբ, Սուրմալուի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | մայիսի 15, 2003 (90 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | քիմիկոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան[1][2] |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1939)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1][2] |
Գիտական աստիճան | քիմիական գիտությունների դոկտոր[1][2] (1973) |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Լիպարիտ Վաղարշակի Գյուլբուդաղյան (հուլիսի 23, 1912[1] կամ հուլիսի 23 (օգոստոսի 5), 1912[2], Կողբ, Սուրմալուի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - մայիսի 15, 2003), հայ խորհրդային քիմիկոս։ Քիմիական գիտությունների դոկտոր (1973), պրոֆեսոր (1974)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1939 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետը։ 1946-2003 թվականներին աշխատել է ԵՊՀ օրգանական քիմիայի ամբիոնում։
Աշխատանքները վերաբերում են քինոլինի քիմիային։ Առաջարկել է տարաեռացիկլային միացությունների սինթեզի նոր եղանակ։ Սինթեզել և ուսումնասիրել է պարաալկօքսիբենզոյական թթվի մի շարք ամինաէսթերներ (Ա․ Լ․ Մնջոյանի հետ), որոնց հիման վրա հետագայում ստեղծվեցին գանգլերոն և քվատերոն դեղանյութերը։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Քիմիայի հրաշալիքները, Երևան, 1955։
- Հրաշալի նյութեր, Երևան, 1965։
- Օրգանական քիմիայի պրակտիկում, ուսումնական ձեռնարկ, 1984։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 114)։ ![]() |
Կատեգորիաներ:
- Հուլիսի 23 ծնունդներ
- 1912 ծնունդներ
- Օգոստոսի 5 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Մայիսի 15 մահեր
- 2003 մահեր
- ԵՊՀ դասախոսներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ քիմիկոսներ
- Քիմիական գիտությունների դոկտորներ
- ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի շրջանավարտներ
- Հայ պրոֆեսորներ