Բյուզանդիոն (թերթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բյուզանդիոն (այլ կիրառումներ)

Բյուզանդիոն, հրատարակվել է Կոստանդնուպոլսում, 1896-1918 թվականներին։ Խմբագիրներ՝ Բ. Քեչյան, Պ. Քեչյան և Ա. Քեչյան, Արշակ Ալպոյաճյան, Ա. Սանտալճյան։ Ունեցել է չափավոր ուղղություն։ 1908 թվականի երիտթուրքական հեղաշրջումից հետո գտնում էր, որ հայկական հարցը կարելի է լուծել մեծ տերությունների աջակցությամբ Թուրքիայում բարեփոխումներ անցկացնելու միջոցով։ Սղանայի կոտորածից (1909) հետո քննադատել է երիտթուրքերի ազգայնամոլությունը, ցույց տվել, որ թուրք, կառավարությունը շարունակում է համիդյան հակահայկական քաղաքականությունը։ Մերկացրել է համաթյուրքականության (պանթյուրքիզմ) գաղափարախոսությունը և համաթյուրքական պետություն ստեղծելու զառանցական գաղափարը։ «Բյուզանդիոն» (օրաթերթ)-ի էջերում արտացոլվել են հայերի ցեղասպանության նախապատրաստության չարագուշակ նշանները։ Թերթն անդրադարձել է նաև հույների հանդեպ կիրառվող հալածանքներին, թուրք-գերմանական մերձեցման մեջ տեսել վտանգ թուրքական լծի տակ գտնվող ժողովուրդների համար։ «Բյուզանդիոն» որևէ վերաբերմունք չի ունեցել ազգային կուսակցությունների նկատմամբ, խուսափել է ազգային շարժման հետ կապված հարցերից. առաջացրել է միայն հայերի կյանքի, գույքի և պատվի ապահովման պահանջներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png