Շեշտ (ամսագիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շեշտ (այլ կիրառումներ)

«Շեշտ», խորհրդային շրջանի հայկական երգիծական ամսագիր։ Լույս է տեսել 1923 թվականին, Երևանում (3 համար)։ Խմբագիր՝ Վահան Թոթովենց։ Հանդիսացել է հայ խորհրդային անդրանիկ երգիծական պարբերականը։ «Դեսից դենից», «Դեմքեր ու դեպքեր» բաժիններում ֆելիետոնի, թևավոր խոսքի, ժողովրդական իմաստության, աֆորիզմի, եզովպոսյան լեզվի և այլ միջոցներով քննադատել է նոր հասարակարգին խորթ բարքերը, սնապարծությունը, տգիտությունը։ «Շեշտ» երգիծանքի սուր սլաքը ուղղել է նաև նոր կյանքի կառուցման թերությունների դեմ։ Սուր ծաղրի է ենթարկել կրոնն ու նրա սպասավորներին։ Աշխատակցել են Խոջիկը, Լեռ Կամսարը և ուրիշներ։

2018 թվականին լույս է տեսել Համո Սուքիասյանի և Նարինե Երանոսյանի հեղինակած «Խորհրդային Հայաստանի երգիծական մամուլը 1920-ական թվականներին» գիրքը։ Այն նվիրված է «Շեշտ», «Զուռնա», «Կարմիր մոծակ» երգիծաթերթերի հիմնադրման, ընթացքի, գրաքննական հալածանքի արդյունքում դրանց հրատարակության դադարեցման հանգամանքների բացահայտմանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 483 CC BY-SA icon 80x15.png