Սիմոն Հակոբյան
Jump to navigation
Jump to search
Սիմոն Հակոբյան | |
---|---|
Ի ծնե | Սիմոն Հակոբյան |
Ծնվել է | 1857 |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս |
Վախճանվել է | 1921 |
Մահվան վայր | Կոստանդնուպոլիս |
Ազգություն | Հայ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Simon Agopyan Վիքիպահեստում |
Սիմոն Հակոբյան (1857, Կ. Պոլիս - 1921, Կ. Պոլիս), նկարիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Կ.Պոլսի գեղարվեստի վարժարանը (1888), աշակերտել Տելեմաք Էքսերջյանին։ 1895 թվականից դասավանդել է Պերպերյան և Մեզպուրյան վարժարաններում, միաժամանակ մասնավոր դասեր տվել։ Աշխատանքներից են «Թուրք բեռնակիրները Գարաքյոյի կամրջի վրա», «Վանեցի մուրացիկը», «Թուրք աղքատը», Ռ. Հ. Պերպերյանի դիմանկարը և այլն։ Կ. Պոլսի հայկական եկեղեցիների պատվերներով ստեղծել է կրոնական թեմաներով պատկերներ։ Հակոբյանը պարբերաբար մասնակցել է Կ.Պոլսի և արտասահմանյան ցուցահանդեսների։ «Հոր դիմանկարը», «Սուլթանի դիմանկար», «Թուրքական հին փողոցի տեսարան», «Պոլսի Սոֆո Սեյիդ Մեհմեդ փաշայի մզկիթի մեդրեսեն» կտավներն արժանացել են Մարսելի ցուցահանդեսի մրցանակին[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան
Կատեգորիաներ:
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Կոստանդնուպոլիս քաղաքում ծնվածներ
- Կոստանդնուպոլիս քաղաքում մահացածներ
- 1857 ծնունդներ
- 1921 մահեր
- Հայ նկարիչներ
- 19-րդ դարի հայ նկարիչներ
- Օրիենտալիստ նկարիչներ
- Հայերն Օսմանյան կայսրությունում
- 20-րդ դարի հայ նկարիչներ
- Ստամբուլում ծնված անձինք
- Օսմանյան կայսրության նկարիչներ
- Էթնիկ հայ նկարիչներ
- Հայ դիմանկարիչներ
- Բնանկարիչներ
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին