Վահան Գողթնացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վահան Գողթնացի
Ծնվել է700
Մահացել է737

Վահան Գողթնացի (700 - 737), հայ իշխան։

Նախճավանի և Խրամի կոտորածների ժամանակ՝ 705 թվականին, հոր՝ Խոսրով Գողթնացու զոհվելուց հետո, մանուկ Վահան Գողթնացին բռնի տարվել է Ասորիք, դաստիարակվել իսլամական ոգով, վերանվանվել Վահապ, դարձել արքունի դպրապետ։ Գողթնի իր հայրենի կալվածներին տիրելու, այնտեղ գործակալներ կարգելու նպատակով 717 թվականին եկել է Հայաստան և այլևս չի վերադարձել Արաբական խալիֆայություն։ Օմար II խալիֆայի մահից (720) հետո դարձել է քրիստոնյա, վերստին կոչվել Վահան, ամուսնացել Սյունյաց իշխանի դստեր հետ։ Սակայն արաբները հետապնդել են նրան, կանչել Ռուսաֆա, որտեղ Հիշամ խալիֆան պահանջել է հրաժարվել քրիստոնեությունից և վերադառնալ արքունիք։ Վահան Գողնթացուն հավատարիմ է մնացել իր հայրենիքին և նահատակվել։ 744 թվականին Վահան Գողթնացու վարքը գրի է առել Երաշխավոր վանքի վանահայր Արտավազդ վարդապետը։ Վահան Գողթնացուն նվիրվել է շարական։ Ըստ «Հայսմավուրքի» մարտի 28-ին նշվել է նրա տոնը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 244 CC-BY-SA-icon-80x15.png