Շուշանիկ Թամրազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թամրազյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Շուշանիկ Թամրազյան
Ծնվել էապրիլի 7, 1978(1978-04-07) (44 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծուհի և թարգմանիչ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետ‎ (1997) և Մոնպելիե III - Պոլ Վալերիի անվան համալսարան
ԱնդամակցությունՀԳՄ
ԱշխատավայրՈսկե ծիրան, Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան և Երևանի պետական համալսարան
Շուշանիկ Թամրազյան Վիքիդարանում

Շուշանիկ Հրաչյայի Թամրազյան (ապրիլի 7, 1978(1978-04-07), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, թարգմանիչ։ Հայաստանի գրողների միության անդամ (2001):

Բանաստեղծ, թարգմանիչ Հրաչյա Թամրազյանի դուստրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուշանիկ Թամրազյանը ծնվել է 1978 թվականի ապրիլի 7-ին, Երևանում։ Ավարտել է Երևանի թիվ 170 միջնակարգ դպրոցը։ Բանաստեղծություններ սկսել է գրել 4-5 տարեկանում, որոնք լույս են տեսել «Ծիծեռնակ» ամսագրում։ 1994 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետի ֆրանսիական բաժին։ 1997 թվականին կրթությունը շարունակել է Ֆրանսիայում, հաճախել Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքի Պոլ Վալերիի անվան համալսարանի գրականության դասընթացներին։ Նույն համալսարանում պաշտպանել է թեկնածուական և դոկտորական ատենախոսությունները` նվիրված ֆրանսիական ժամանակակից պոեզիայի մեծագույն հեղինակներից մեկի` Իվ Բոնֆուայի ստեղծագործությանը[1]։ 2005—2008 թվականներին եղել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ֆրանսիական ծրագրերի պատասխանատու։ 2010—2012 թվականներին Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանում դասավանդել է ֆրանսիական ժամանակակից գրականություն և ֆրանսերեն լեզու, 2013 թվականից դասավանդում է Երևանի պետական համալսարանում[2]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականին Շուշանիկ Թամրազյանի թարգմանությամբ լույս են տեսել Իվ Բոնֆուայի «Անկարելին» 2001 թվականին` «Արտ-Երկիր»-ն ու «Թափառող կյանք»-ը, 2007 թվականին՝ «Հռոմ, 1630» արվեստաբանական մենագրությունը, 2012 թվականին` «Գեղեցկությունը առաջին օրից», «Հայելու մի բեկորի մեջ», «Երկու տեսարան և ծանոթագրություններ» երկերը։ Կատարել է մի շարք այլ թարգմանություններ` Անրի Միշոյի «Պլյում» (2007), Ժան էշնոզի «Ռավել» (2010), Անդրե Ժիդի «Օսկար Ուայլդ» (1997) և այլն։ Հեղինակել է «Ոսկեվանդակ» (2001), «Չկախարդվող» (2005), «Կարծրերկիր» (2010), «Ձկների լեզու» (2012), «Լեննական» (2012) ժողովածուները։ Անմիջապես ֆրանսերենով գրված ստեղծագործությունները լույս են տեսել Ֆրանսիայում` մի շարք բանաստեղծական ամսագրերում (ARPA, Europe, Encres vives): Հեղինակել է նաև գրականագիտական հոդվածներ`տպագրված ֆրանսիական պարբերականներում (Les cahiers de l’Herne; Le procès de l’histoire au XX siècle)[2]:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Օրանժ գրքի մրցանակ»` «Մոգ արքաներ» բանաստեղծական շարքի համար, 2012[2]
  • Ֆրանսիայի ազգային ակադեմիայի (AMOPA) սահմանած ճարտասանության մրցույթի գլխավոր մրցանակ, 1997[2]

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ոսկեվանդակ։ Պատմվածքներ և արձակ բանաստեղծություններ։ Նաիրի, 2001 - 90 էջ[3]։
  • Չկախարդվող։ Պատմվածքներ և արձակ բանաստեղծություններ։ Նաիրի, 2005 - 142 էջ[4]։
  • Թռչնագիր։ Պատմվածքներ, բանաստեղծություններ, Երևան։ Նաիրի, 2013[5]։

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իվ Բոնֆուա Անկարելին «Հատող փողոց և այլ անրջական պատումներ», «Նաիրի», 2000, 142 էջ[6]։
  • Իվ Բոնֆուա «Արտ-երկիր։ Թափառող կյանք» (վիպակ, բանաստեղծություններ), Երևան, «Նաիրի», 2001[7]։
  • Գրիգոր Նարեկացին և իր «Մատեան ողբերգութեան» երկը/Gregoire de Narek et le livre de lamentation. Երևան, «Նաիրի», 2004[8]։
  • Իվ Բոնֆուա «Հռոմ, 1630։ Վաղ բարոկկոյի հորիզոնը», Երևան, «Նաիրի», 2007/Rome, 1630: l`lyrizon du premier barogue. 2007[9]
  • Ժան Էշնոզ «Ռավել» (Արձակ ստեղծագործություն), Երևան, «Ակտուալ արվեստ», 2010[10]։
  • Իվ Բոնֆուա «Նոր երկեր», Երևան, «Նաիրի», 2012[11]։
  • Ժերար դը Ներվալ «Օրելիա։ Պանդորա», Երևան, «Նաիրի», 2014։
  • Կլոդ Սիմոն «Ակացիան» (վեպ), Երևան, «Նաիրի», 2014։
  • Միլան Կունդերա «Կեցության անտանելի թեթևությունը» (վեպ), Երևան, «Անտարես», 2015[12]։
  • Ժերար դը Ներվալ «Սիլվի», Երևան, «Նաիրի», 2016։
  • Պատրիկ Մոդիանո «Ոչ, չկորչես թաղամասում» (վեպ), Երևան «Անտարես» 2016, 204 էջ։
  • Ժյուլ Վեռն «Կարպատյան դղյակը», (վիպակ), Երևան, «Անտարես», 2017[13]։
  • Կլոդ Սիմոն «Քամին» (վեպ), Երևան, «Անտարես», 2017, 288 էջ։
  • Ժերար դը Ներվալ «Քիմեռներ», (բանաստեղծություններ), Երևան, «Նաիրի», 2019։
  • Ժերար դը Ներվալ «Հոկտեմբերյան գիշերներ։ Զբոսանքներ և հիշողություններ», (արձակ պատումներ), Երևան, «Անտարես», 2020, 232 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայ ընթերցասերները ծանոթացան Իվ Բոֆուայի և Ժերար դը Նեվրալի հայերեն թարգմանված գործերին»։ armenpress.am։ Վերցված է 2019-04-07 
  2. 2,0 2,1 2,2 2,3 Շուշանիկ Թամրազյանի մասին avproduction.am կայքում
  3. Թամրազյան Շուշանիկ (2001)։ Ոսկեվանդակ: Պատմվածքներ և արձակ բանաստեղծություններ (հայերեն)։ Նաիրի։ ISBN 9785550012406 
  4. Թամրազյան Շուշանիկ Հրաչյայի (2005)։ Չկախարդվող: Պատմվածքներ և արձակ բանաստեղծություններ (հայերեն)։ Նաիրի։ ISBN 9785550014295 
  5. «Bibliothèque de l'Église apostolique arménienne - Paris - Թամրազյան , Շուշանիկ»։ www.bibliotheque-eglise-armenienne.fr։ Վերցված է 2019-04-07 
  6. Բոնֆուա Իվ (2000)։ Անկարելին: Հատող փողոց և այլ անրջական պատումներ (հայերեն)։ Նաիրի։ ISBN 9785550011508 
  7. Բոնֆուա Իվ (2001)։ Արտ-երկիր: Թափառող կյանք։ [Վիպակ; Բանաստեղծություններ] (հայերեն)։ Նաիրի։ ISBN 9785550012451 
  8. Մահե Աննի, Մահե Ժան-Պիեռ (2004)։ Գրիգոր Նարեկացին և իր «Մատեան ողբերգութեան» երկը =: Gregoire de Narek et le livre de lamentation։ Երևան: Նաիրի։ ISBN 9785550013748 
  9. Բոնֆուա Իվ, Թամրազյան Շուշանիկ (2007)։ Հռոմ, 1630: Վաղ բարոկկոյի հորիզոնը = Rome, 1630: l`lyrizon du premier barogue։ Երևան: Նաիրի 
  10. Էշնոզ Ժան (2010)։ Ռավել: Արձակ ստեղծագործություն։ Ժամանակակից ֆրանսալեզու գրականություն։ Երևան: Ակտուալ արվեստ 
  11. Բոնֆուա Իվ (2012)։ Նոր երկեր։ Երևան: Նաիրի 
  12. Կունդերա Միլան (2015)։ Նիկողոսյան Արքմենիկ Հրայրի, ed.։ Կեցության անտանելի թեթևությունը։ Վեպ = L'insoutenable legerete de l'etre։ Օտարագիր։ Երևան: Անտարես։ ISBN 9789939518145 
  13. Վեռն Ժյուլ (2017)։ Խաչատրյան Շողեր, ed.։ Կարպատյան դղյակը։ Վիպակ։ Պատանեկան գրադարան։ Երևան: Անտարես։ ISBN 9789939761244 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]