Զարմինե Զեյթունցյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զարմինե Զեյթունցյան
Zarmine (Zara) Zeitountsian.jpg
 
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան
Մասնագիտություն՝ պետական գործիչ
Ազգություն հայ
Ծննդյան օր հունվարի 22, 1968(1968-01-22) (51 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հայր Պերճ Զեյթունցյան

Զարմինե Պերճի Զեյթունցյան (հունվարի 22, 1968(1968-01-22), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պետական գործիչ: Զբոսաշրջության պետական կոմիտեի նախկին նախագահ (2016-2018)[1]։

Հայ արձակագիր, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ Պերճ Զեյթունցյանի դուստրն է:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարմինե Զեյթունցյանը ծնվել է 1968 թվականին Երևանում Պերճ Զեյթունցյանի ընտանիքում: 1990 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի արաբերեն լեզու և գրականություն բաժինը, Մոսկվայի Ֆինանսների ակադեմիայում 1992-1993 թվականներին ուսանել է բանկային գործ և ֆինանսներ, 2001-2004 թվականներին Կալիֆորնիայի համալսարանում՝ բիզնես կառավարում[2]:

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010-2011 թվականներին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամում եղել է ֆոնդահայթայթման համակարգող, 2011 թվականի ապրիլ-սեպտեմբեր ամիսներին նույն հիմնադրամի Տաթևի վերածնունդ ծրագրի ղեկավար, 2013-2014 թվականներին՝ ՌՎՎԶ հիմնադրամի հանրային կապերի և զարգացման տնօրեն, 2013-2014 թվականներին Դիլիջանի միջազգային դպրոցի զարգացման տնօրեն (ՌՎՎԶ հիմնադրամ), 2014-2016 թվականներին Հայաստանի ամերիկյան համալսարանի հանրային կապերի բաժնի տնօրեն: 2016-2018 թվականներին եղել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Զարմինե Զեյթունցյանն ազատվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից»։ PanARMENIAN.Net։ Վերցված է 2018-06-13 
  2. «Zarmine (Zara) Zeitountsian»։ RepatArmenia (անգլերեն)։ 2012-12-24։ Վերցված է 2018-04-17 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]