Դմիտրի Նալբանդյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Նալբանդյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Դմիտրի Նալբանդյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 15, 1906[1][2] |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[3][2] |
Վախճանվել է | հուլիսի 2, 1993[1] (86 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիա (1929)[2] |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմապատկեր, բնանկար և նատյուրմորտ |
Պարգևներ | |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն և ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիա[2] |
Կուսակցություն | ԽՄԿԿ[2] |
ստորագրություն | |
Dmitry Nalbandyan Վիքիպահեստում |
Դմիտրի Արշակի Նալբանդյան (սեպտեմբերի 15, 1906[1][2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[3][2] - հուլիսի 2, 1993[1], Մոսկվա, Ռուսաստան), ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ։ Սոցիալիստական աշխատանքի հերոս, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս։ Ստալինյան երկու և Լենինյան մրցանակների դափնեկիր։ Ջավահառլալ Ներուի անվան մրցանակի դափնեկիր (1970)[4]։ 1948 թվականից Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության անդամ։
ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Արփենիկ Նալբանդյանի եղբայրն է։
Դմիտրի Նալբանդյանը եղել է կերպարվեստում սոցիալիստական ռեալիզմի մեթոդով ստեղծագործած ամենահամբավավոր վարպետներից մեկը, խորհրդային դարաշրջանի այսպես կոչված՝ պաշտոնական դիմանկարիչներից թերևս առավել նշանավորը[5]։ Ստեղծել է նաև մեծածավալ պատմա-դիմանկարային պատկերներ, նատյուրմորտներ, բնանկարներ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1929 թվականին ավարտել է Թիֆլիսի գեղարվեստի ակադեմիան (աշակերտել է Եղիշե Թադևոսյանին ու Լանսերեին), որից հետո աշխատել է Պետկինոյում, ապա՝ Օդեսայի կինոստուդիայում՝ որպես նկարիչ-մուլտիպլիկատոր։ 1931 թվականին տեղափոխվել է Մոսկվա։
Առաջին հերթին ճանաչվել է որպես խորհրդային շքահանդեսային դիմանկարի վարպետ, ստեղծել է խորհրդային կուսակցական վերնախավի բազմաթիվ ներկայացուցիչների, այդ թվում՝ Ստալինի, Խրուշչովի, Բրեժնևի դիմանկարները, որի համար էլ արվեստագետների շրջանում նրան անվանել են «քաղբյուրոյի թիվ մեկ վրձինը»։
1978 թվականին հայ մշակույթի ականավոր գործիչների «Վերնատուն» խմբակային դիմանկարի համար Դմիտրի Նալբանդյանին, ով 1953 թվականից ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս էր[6], շնորհվել է ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի ոսկե մեդալ։
:
Դմիտրի Նալբանդյանը մահացել է 1993 թվականի հուլիսի 3-ին, Մոսկվայում, սրտի սուր անբավարարությունից։ Թաղվել է Նովոդևիչիե գերեզմանատանը[7]: Մահից մեկ տարի առաջ նա իր ստեղծագործությունների հավաքածուի մի մասը նվիրել է Մոսկվա քաղաքին, որի հիման վրա Ռուսաստանի մայրաքաղաքի կառավարությունը որոշում է ընդունել ստեղծելու «ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Դմիտրի Նալբանդյանի թանգարան-արվեստանոց»։ Հետագայում նկարչի քույրը՝ Մարգարիտա Նալբանդյանը եղբոր որոշ աշխատանքներով համալրել է նվիրաբերված հավաքածուն։ Ներկայումս այդ թանգարան-արվեստանոցը հանդիսանում է մոսկովյան «Մանեժ» թանգարանա-ցուցահանդեսային միավորման կառուցվածքային ստորաբաժանումներից մեկը[8][9]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նալբանդյանի արվեստին բնորոշ է կերպարային հավաստիությունը։
« …եթե սահմանափակվենք Նալբանդյանին բնորոշելով սոսկ իբրև նկարիչ-հրապարակախոսի, մենք կաղքատիկացնենք մեր պատկերացումը վարպետ նկարչի մասին։ Բարդ է նրա արվեստը; Գեղանկարչի ստեղծագործություններում շատ է բանաստեղծականը, քնարականը։ Եվ նրա արվեստի այդ բանաստեղծական կողմը, որ նվազ նշանակալի չէ, նկարչի լավագույն գործերին ջերմություն ու կենսական լիարյունություն է հաղորդում»[10]։ Ա. Պարամոնով |
Դիմանկարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ավետիք Իսահակյան, 1940 թվական, ՀԱՊ
- Իոսիֆ Ստալին, 1945 թվական, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա
- Հովհաննես Բաղրամյան, 1954 թվական
- Արամ Խաչատրյան, 1963 թվական
- Լեոնիդ Բրեժնև (շարք, 1970-1976)
Թեմատիկ կտավներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Գնդապետ Զաքյանի վերջին հրամանը», 1942 թվական, ՀԱՊ
- «Վերնատուն», 1976 թվական, Տրետյակովյան պատկերասրահ
Բնանկարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ռիցա լիճը», 1952 թվական
- «Աշտարակ»
- «Հին ջրաղաց», 1973 թվական
- «Արարատյան հովիտ», 1976 թվական
Նատյուրմորտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Նատյուրմորտ»
- «Դաշտային ծաղիկներ», 1965 թվական
- «Վարդեր», 1975 թվական
Պարգևներ և պատվավոր կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԽՍՀՄ պետական մրցանակ (1946)
- Լենինյան մրցանակ (1982)
- Սոցիալիստական աշխատանքի հերոս (1976)
- ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1969)
- Հայկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ (1965)
- ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1951)
- Լենինի շքանշան (1976)
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Каталог выставки Д. А. Налбандяна, М., 1968;
- Лапунова Н., Д. А. Налбандян, М., 1968.
- Выставка произведений Дмитрия Аркадьевича Налбандяна. К 70-летию со дня рождения. Каталог / Сост. Т. Г. Роттерт; вступ. ст. А. Парамонов. — М. : Искусство, 1976. — 71 с.: ил.(չաշխատող հղում)
- Парамонов А. В. Дмитрий Налбандян : Альбом. — М. : Изобразит. иск-во, 1986. — 324 с.
- Парамонов А. В. Дмитрий Аркадьевич Налбандян, народный художник СССР. — М. : Искусство, 1976. — 206 с.: ил.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Կերպարվեստի արխիվ
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 149—150.
- ↑ 3,0 3,1 3,2 Налбандян Дмитрий Аркадьевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Выставка произведений Дмитрия Аркадьевича Налбандяна. К 70-летию со дня рождения. Каталог / Сост. Т. Г. Роттерт; вступ. ст. А. Парамонов. — М. : Искусство, 1976. — С. 11.
- ↑ «Дмитрий Налбандян — портретист советской эпохи». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ Ушел из жизни певец великой эпохи
- ↑ Музеи Москвы
- ↑ «Музей-мастерская народного художника СССР Д. А. Налбандяна». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ Выставка произведений Дмитрия Аркадьевича Налбандяна. К 70-летию со дня рождения. Каталог / Сост. Т. Г. Роттерт; вступ. ст. А. Парамонов. — М. : Искусство, 1976. — С. 3
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Քաղբյուրոյի թիվ մեկ վրձինը»
- Дмитрий Налбандян на сайте Галереи Леонида Шишкина Արխիվացված 2017-04-02 Wayback Machine
- Биографии художников
- Картины Дмитрия Налбандяна на открытках. Собрание открыток с репродукциями картин российских и зарубежных художников на сайте «PINAKOTEKA.ru»
- Музей-мастерская народного художника СССР Д. А. Налбандяна
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դմիտրի Նալբանդյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 149)։ |
- Սեպտեմբերի 15 ծնունդներ
- 1906 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 2 մահեր
- 1993 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- ԽՍՀՄ ժողովրդական նկարիչներ
- ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ
- ՀԽՍՀ ժողովրդական նկարիչներ
- ԽՍՀՄ նկարիչների միության անդամներ
- ԽՄԿԿ անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Խորհրդային նկարիչներ
- Հայ նկարիչներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Հայ դիմանկարիչներ
- Խորհրդային մուլտիպլիկատորներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- 20-րդ դարի հայ նկարիչներ
- Հայ մուլտիպլիկատորներ
- Հայ ծաղրանկարիչներ
- Ռուս բնանկարիչներ
- 20-րդ դարի մուլտիպլիկատորներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ