Սեդրակ Թառայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեդրակ Թառայան
Ծնվել էմայիսի 13, 1862(1862-05-13)[1]
ԾննդավայրՇամախի, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն[2][3]
Վախճանվել էնոյեմբերի 25, 1916(1916-11-25)[2][3] (54 տարեկան)
Վախճանի վայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն[2][3]
Մասնագիտությունգրող, գրականագետ և խմբագիր
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
ԿրթությունԼայպցիգի համալսարան[2]
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների դոկտոր[3]
ԱշխատավայրՄուրճ, Մշակ, Տարազ, Աղբիւր : Միամսեայ պատկերազարդ հրատարակութիւն երեխաների եւ դաստիարակների համար և Ընկեր[2][3]
Սեդրակ Թառայան Վիքիդարանում

Սեդրակ Թառայան (մայիսի 13, 1862(1862-05-13)[1], Շամախի, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն[2][3] - նոյեմբերի 25, 1916(1916-11-25)[2][3], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[2][3]), հայ արձակագիր, դրամատուրգ, գրականագետ, խմբագիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է ծննդավայրի գերմանական միսիոներական դպրոցը, ապա փոխադրվել Գերմանիա, սովորել Լայպցիգի համալսարանում։ Փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան ստանալուց հետո հաստատվել է Թիֆլիսում։ Այստեղ նա աշխատակցել է «Մուրճ», «Մշակ», «Տարազ», «Աղբյուր» և այլ պարբերականների։

Առանձին գրքերով լույս է ընծայել՝ «Երկու վեպիկներ և մի քանի ոտանավորներ» (1887), «Ընտանիքի կյանքը» (1889), «Թաքնված կայծեր» (1903) գործերը։ 1903 թվականին Պետերբուրգում լույս է տեսել նրա «Բանաստեղծ իդեալիստ Շիլլեր» երկհատոր պատկերազարդ աշխատությունը։ Գրել է դրամաներ («Արշալույս», «Ազրայիլ», «Սոկրատ» և այլն), հրաաարակել է «Ընտանիք» գրքույկը (1912)։

1906-1914 թթ. խմբագրել է «Ընկեր» շաբաթաթերթը[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=7973
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 4. — էջ 141—142.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — 1990. — հատոր 2.
  4. Հայ պարբերական մամուլի պատմություն, հատոր 2, Ե., Պատմության ինստիտուտ, 2017, էջ 39։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 141 CC BY-SA icon 80x15.png