Ավետիք Իսահակյան (գրականագետ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ավետիք Իսահակյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Իսահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ավետիք Իսահակյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 27, 1944[1] (80 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ և Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | գրականագետ, համալսարանի դասախոս և բանասեր |
Աշխատատու | Գրականության ինստիտուտ, Երևանի պետական համալսարան և «Հրաչյա Աճառյան» համալսարան |
Ամուսին | Ռուզան Սարյան |
Ծնողներ | հայր՝ Վիգեն Ավետիքի Իսահակյան[2] |
Զբաղեցրած պաշտոններ | տնօրեն |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ՀԳՄ |
![]() |
Ավետիք Վիգենի Իսահակյան կամ Ավիկ Իսահակյան (նոյեմբերի 27, 1944[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ Հայաստանի գրողների միության անդամ (1977)։ Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ (2012)։
Ավետիք Իսահակյանի թոռը, Մարտիրոս Սարյանի թոռնուհի՝ Ռուզան Սարյանի ամուսինը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավիկ Իսահակյանը ծնվել է 1944 թ. նոյեմբերի 27-ին Երևանում Վիգեն և Իզաբելլա Իսահակյանների ընտանիքում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը, այնուհետև՝ Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան Համաշխարհային գրականության ինստիտուտի ասպիրանտուրան։ Աշխատում է ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, եղել է բնագրագիտության բաժնի վարիչ, 2008 -2015 թթ.՝ ինստիտուտի տնօրեն։ Դասավանդում է Երևանի պետական համալսարանում, դասավանդել է «Հրաչյա Աճառյան» համալսարանում։ 2000 թվականից ղեկավարում է Ավետիք Իսահակյանի երկերի լիակատար ակադեմիական հրատարակության գիտական խումբը։ Ավիկ Իսահակյանը հեղինակ է գրքերի, բազմաթիվ գրականագիտական ուսումնասիրությունների[4][5]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀՀ ԳԱԱ նախագահության պատվոգիր, 2004
- ՌԴ Պուշկինի անվան պետական մեդալ, 2013
- Գյումրի քաղաքի «Պատվավոր քաղաքացի», 2012
- Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, 2012
- ՌԴ ԱԳ Վալերի Բրյուսովի անվան մեդալ, 2010
- Գյումրու պատվավոր քաղաքացի, 2010[6]
- Գյումրի քաղաքի ավագանու «Վարպետ» ոսկյա հուշամեդալ, 2010
- Մովսես Խորենացու մեդալ, 2019[7]
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սոֆյա՝ Ավետիքի բարի հրեշտակը, Երևան, 2024, 384 էջ:
- Սա է իմ ընտրությունը (վեպ), Երևան, 2021, 287 էջ:
- Վերնատան զավակները, Երևան, 2017, 64 էջ:
- Երևանը երազում և արթմնի. երկու դարի միջև (հուշեր, էսսեներ և հոդվածներ), գիրք Ա., Երևան, 2014, 509 էջ:
- Վարպետը և Արցախը, Ստեփանակերտ, 2008, 128 էջ:
- Բարև՛, Վարպետ (գիտական ուսումնասիրությունների և հոդվածների ժողովածու), Երևան, 2008, 840 էջ։
- Ավետիք Իսահակյանի պոեմները, Երևան, 2007, 240 էջ։
- Ավետիք Իսահակյան. գիտական կենսագրություն, հատոր 1, Երևան, 2000, 601 էջ։
- Ավետիք Իսահակյանը և Ռուսաստանը, Մոսկվա, 1988։
- Ավետիք Իսահակյանը և ռուս գրականությունը, Երևան, 1984, 476 էջ:
- Ավետիք Իսահակյանի արձակը (մենագրություն), Երևան, 1975, 278 էջ։
- «ՎԵՐՆԱՏԱՆ» ԶԱՎԱԿՆԵՐԸ(չաշխատող հղում)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=6485
- ↑ 2,0 2,1 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ https://www.president.am/hy/decrees/item/4918/
- ↑ Ավիկ Իսահակյանի կենսագրությունը Հայաստանի գրողների միության կայքում
- ↑ «Zarkfoundation - Ավիկ Իսահակյան». zarkfoundation.com.
- ↑ «Գյումրու պատվավոր քաղաքացիները». www.gyumricity.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». president.am. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
![]() | Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավետիք Իսահակյան (գրականագետ)» հոդվածին։ |
![]() | Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավետիք Իսահակյան (գրականագետ)» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավետիք Իսահակյան (գրականագետ)» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 27 ծնունդներ
- 1944 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի շրջանավարտներ
- Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի շրջանավարտներ
- ԵՊՀ դասախոսներ
- Մովսես Խորենացու մեդալակիրներ
- ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Գյումրու պատվավոր քաղաքացիներ
- Հայաստանի գրողների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Բանասիրական գիտությունների դոկտորներ
- Հայ գրականագետներ
- Հայ պրոֆեսորներ