Ռուբեն Դարբինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Արտաշես Չիլինգարյանից)
Ռուբեն Դարբինյան
Դիմանկար
Ծնվել է1883
ԾննդավայրԱխալքալաք, Ռուսական կայսրություն
Մահացել էհունիսի 14, 1968(1968-06-14)
Մահվան վայրԲոստոն, ԱՄՆ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Հայաստանի Առաջին Հանրապետություն
ԵրկերՌուսական վտանգը
Մասնագիտությունհասարակական գործիչ, քաղաքական գործիչ և խմբագիր
ԱշխատավայրՄշակ, Մուրճ, Ազատամարտ և Հայրենիք
ԱմուսինՆադեժդա Արեշյան-Չիլինգարյան[1]
Զբաղեցրած պաշտոններգլխավոր խմբագիր և արդարադատության նախարար
ԿուսակցությունՀՅԴ
 Ruben Darbinyan Վիքիպահեստում

Ռուբեն Դարբինյան (իսկական անունը՝ Արտաշես Ստեփանի Չիլինգարյան, 1883, Ախալքալաք, Ռուսական կայսրություն - հունիսի 14, 1968(1968-06-14), Բոստոն, ԱՄՆ), հայ հասարակական-քաղաքական գործիչ։ ՀՀԴ կուսակցության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաշես Չիլինգարյանն ավարտել է Թիֆլիսի երկրորդական ռուսական վարժարանը, սովորել Հայդելբերգի և Մյունխենի համալսարաններում, 1906 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատակցել է կովկասահայ մամուլին («Մշակ», «Մուրճ»), տպագրել գիտական, քաղաքական, արվեստաբանական հոդվածներ։ 1906 թվականից կատարել է կուսակցական աշխատանք։ Ակտիվորեն մասնակցել է «Փոթորիկ» խմբի աշխատանքներին։ 1906 թվականին մասնակցել է Էջմիածնում գումարված ազգային ընդհանուր ժողովին։ 1909 թվականին, խուսափելով ցարական իշխանությունների հետապնդումներից, հաստատվել է Կ. Պոլսում, աշխատակցել «Ազատամարտին»։ 1913 թվականին գործել է Գերմանիայում (հետապնդումներից և ամբաստանություններից խուսափելու համար ձեռք է բերել անձնագիր՝ Դարբինյան Ռուբեն անունով և մինչև կյանքի վերջը կրել այդ անունը)։ Բեռլինում օգնել է գերմանա-հայկական ընկերության ստեղծմանը։

1914 թվականից հետո աշխատել է Թիֆլիսում, Բաքվում (մինչև 1916 թվականը՝ «Արև» օրաթերթի խմբագիր)։ 1917 թվականից հրատարակել է «Գործ» ամսագիրը (Բաքու)։

1917 թվականին եղել է Հայոց ազգային խորհրդի քարտուղար, 1920 թվականին՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար։ Խորհրդային իշխանության հաստատումից հետո ձերբակալվել է, մինչև 1921 թվականի փետրվարը մնացել բանտում։ Փետրվարյան ապստամբության պարտությունից հետո (1921) անցել է Թեհրան, ապա՝ ԱՄՆ (Բոստոն), ուր խմբագրել է «Հայրենիք» օրաթերթը և ամսագիրը, գրել պատմագիտական կարևոր հոդվածներ, մասնավորապես՝ «Ինչ պայմաններու մեջ ծնունդ առավ Հայաստանի Հանրապետությունը» (1953), «Ի՞նչ կարելի է սպասել Ստալինի հաջորդներից» (1953) և այլն։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ահա թե ինչպես ՀՀ առաջին տիկինը մահափորձ իրականացրեց Աբդուլ Համիդ II արյունարբու սուլթանի վրա։ Նկարում ձախից աջ նստած են Արտաշես Չիլինգարյանի կինը՝ Նադեժդա Արեշյան-Չիլինգարյանը, Քրիստափոր Միքայելյանը և Նադեժդայի քույրը՝ Ռուբինա Արեշյան-Օհանջանյանը (1905 Աբդուլ Համիդ II-ի դեմ մահափորձ կատարողը և ՀՀ վարչապետ Համազասպ Օհանջանյանի կինը)։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուբեն Դարբինյան» հոդվածին։