Ստեփան Բարսեղյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բարսեղյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ստեփան Բարսեղյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 18, 1958 |
Ծննդավայր | Վարդենիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | ապրիլի 29, 2019 (61 տարեկան) |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան և ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Կուսակցություն | Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
Ստեփան Սարիբեկի Բարսեղյան (ապրիլի 18, 1958, Վարդենիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 29, 2019), ՀՀ պետական և քաղաքական գործիչ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1965-1975 թվականներին սովորել և ավարտել է Վարդենիսի թիվ 1 միջնակարգ դպրոցը։
- 1975-1980 թվականներին սովորել և ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։
- 1987-1989 թվականներին սովորել և ավարտել է Բաքվի կուսակցական բարձրագույն դպրոցը։
- 2003-2008 թվականներին սովորել և ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1980-1981 թվականներին աշխատել է Մաքենիսի միջնակարգ դպրոցում՝ որպես ուսուցիչ։
- 1981-1982 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում։
- 1982 թվականին աշխատել է Վարդենիսի ժողովրդական կրթության բաժնում՝ որպես մեթոդիստ։
- 1983-1987 թվականներին ՀԼԿԵՄ Վարդենիսի շրջանային կոմիտեի հրահանգիչ, այնուհետև՝ քարտուղար։
- 1991 թվականին Վարդենիսի շրջանային խորհրդի ժողովրդական կրթության բաժնի վարիչ։
Պետական և քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1990 թվականին ընտրվել է Վարդենիսի շրջանային խորհրդի պատգամավոր։
- 1993-1995 թվականներին եղել է Վարդենիսի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ։
- 1995 թվականի հուլիսի 5-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 1-ին գումարման պատգամավոր թիվ 126 ընտրատարածքից։ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ։ «Հանրապետություն» խմբակցության անդամ, ապա «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ։ ՀՀՇ անդամ։
- 1995-1997 թվականներին ՀՀ Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության Լեռնային Ղարաբաղի վերաբնակեցման վարչության պետ։
- 1997 թվականին ՀՀ անշարժ գույքի պետական կադաստրի վարչության մոնիթորինգի բաժնի պետ։
- 1998-1999 թվականներին «Վարդենիսի կադաստր» ՓԲԸ-ի պետ։
- 1998-2006 թվականներին «Օրինաց երկիր» կուսակցության վարչության անդամ։
- 1999 թվականի մայիսի 30-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 2-րդ գումարման պատգամավոր «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ընտրացուցակով։ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Օրինաց երկիր» խմբակցության անդամ։
- 2003 թվականին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ Սոցիալական ապահովության պետական հիմնադրամի նախագահի տեղակալ։
- 2003 թվականի հունիսին ՀՀ Կառավարության որոշմամբ նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետ։
- 2006 թվականի հունիսին ՀՀ Կառավարության որոշմամբ ազատվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից՝ «Օրինաց երկիր» կուսակցության իշխանական կոալիցիայից դուրս գալու կապակցությամբ։
- 2006 թվականից Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է։
- 2006 թվականից ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ։
- 2015 թվականի հունվարի 13-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի տարածքային կառավարման նախարարի տեղակալի պաշտոնից[1]։
Պարգևներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անվանական զենք (1995)։
- ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալ (2004)։
- ՀՀ Ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» մեդալ (2005)։
- «Արցախի մայրեր» մեդալ (2006)։
Ամուսնացած է, ունի երեք զավակ։
Ստեփան Բարսեղյանը մահացել է 2019 թվականի ապրիլի 29-ին, 60 տարեկան հասակում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Կատեգորիաներ:
- Ապրիլի 18 ծնունդներ
- 1958 ծնունդներ
- Վարդենիս քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 29 մահեր
- 2019 մահեր
- ՀՊՄՀ շրջանավարտներ
- ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտներ
- ՀՀԿ անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գեղարքունիքի մարզպետներ
- ՀՀՇ անդամներ
- ՕԵԿ անդամներ
- ՀՀ ԱԺ 1-ին գումարման պատգամավորներ
- ՀՀ ԱԺ 2-րդ գումարման պատգամավորներ
- Հայ պետական գործիչներ
- Հայ քաղաքական գործիչներ