Ռուդիկ Ղուկասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռուդիկ Ղուկասյան
Ծնվել էնոյեմբերի 10, 1949(1949-11-10) (69 տարեկան)
ԾննդավայրՍևան, Գեղարքունիքի մարզ, Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Քաղաքական կուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն

Ռուդիկ Հրաչիկի Ղուկասյան (նոյեմբերի 10, 1949(1949-11-10), Սևան, Գեղարքունիքի մարզ, Հայաստան), ՀՀ քաղաքական և պետական գործիչ, Սևանի քաղաքապետ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1968-1984 թթ. - աշխատել է «Սևանշին» տրեստում՝ վարպետից մինչև գլխավոր ինժեներ։
  • 1984-1987 թթ. - Սևանի կենցաղսպասարկման արտադրական վարչության պետ։
  • 1987-1989 թթ. - «Սևանշին» տրեստի կառավարիչ։

Պետական և քաղաքական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1987-1991 թթ. - ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։
  • 1989 թ. ընտրվել է Սևանի քաղաքային խորհրդի գործկոմի նախագահ՝ պաշտոնավարելով մինչև 1996 թ.։
  • Եղել է ԽՄԿԿ անդամ։
  • 1990 թ. մայիսի 20-ին ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր թիվ 149 ընտրատարածքից։ «Հանրապետություն» պատգամավորական խմբի անդամ։
  • 1995 թ. հուլիսի 5-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 1-ին գումարման պատգամավոր թիվ 117 ընտրատարածքից։ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ԱԺ «Հանրապետություն» խմբակցության անդամ։
  • 1996 թ. ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Գեղարքունիքի փոխմարզպետ։
  • 1997 թ. ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվել է Գեղարքունիքի մարզպետ՝ պաշտոնավարելով մինչև 1999 թ.։
  • 2002 թ. ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ։
  • 2005 թ. հոկտեմբերի 14-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից[1]։
  • 2005-2008 թթ. - ՀՀ պետական ռեզերվների գործակալության պետ։
  • 2008-2010 թթ. - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պետական ռեզերվների գործակալության պետ։
  • 2012 թ. սեպտեմբերի 23-ին ընտրվել է Սևան համայնքի ղեկավար։
  • ՀՀԿ անդամ է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող
Վլադիմիր Մովսիսյան
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ
Ռուդիկ Ղուկասյան

1997—1999
Հաջորդող
Վահագն Հակոբյան
Նախորդող
Գևորգ Մալխասյան
Սևանի քաղաքապետ
Ռուդիկ Ղուկասյան

23 սեպտեմբերի 2012 - 7 նոյեմբերի 2016
Հաջորդող
Սարգիս Մուրադյան