Գևորգ Մալխասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գևորգ Հայրապետի Մալխասյան
Գևորգ Մալխասյան
Ծնվել էհունիսի 7, 1954(1954-06-07) (69 տարեկան)
ԾննդավայրՀայաստանի Հանրապետություն
ԿրթությունԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ
ԿոչումԱրդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական
ԱշխատանքԱրդարադատության նախարարի առաջին տեղակալ
ԱմուսինԱզարյան Գայանե Յուրիի
Պարգևներ և
մրցանակներ
Մխիթար Գոշի մեդալ
Երեխաներ

Մալխասյան Հայկ

Մալխասյան Արեգ

Գևորգ Հայրապետի Մալխասյան (հունիսի 7, 1954(1954-06-07), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ իրավաբան, ՀՀ պետական գործիչ, Արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական, ՀՀ վարչապետի խորհրդական։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1972-1974 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում։
  • 1974-1977 թթ. - աշխատել է Երևանի ժամացույցի գործարանում` որպես խառատ։
  • 1983-1985 թթ. - աշխատել է ՀԽՍՀ բնակչության կենցաղսպասարկման մինիստրության թիվ 1 կոմբինատում` որպես խորհրդատու։
  • 1985-1998 թթ. - ՀՀ արդարադատության նախարարության օրենսդրության համակարգման և օրինագծերի նախապատրաստման բաժնի ավագ խորհրդատու, օրենսդրության համակարգման բաժնի պետ, օրենսդրության վարչության պետի տեղակալ, վարչության պետի պաշտոնակատար, վարչության պետ, այնուհետև՝ օրենսդրական հարցերի վարչության պետ։
  • 1998-2000 թթ. - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ[1]։
  • 2000 թ. ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ[2]։
  • 2011 թ. հունվարի 24-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն[3]։
  • 2011 թ. հունվարի 25-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական[4]։

Այլ տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գևորգ Մալխասյանը «Իրավական ակտերի մասին», «Լիցենզավորման մասին», «Նոտարիատի մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին» և այլ օրենքների նախագծերի հեղինակ է։
  • Գևորգ Մալխասյանը հանդիսանում է «Փոքր Մհեր» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի հիմնադրման նախաձեռնողը, իսկ 2001թ.-ից՝ կրթահամալիրի խորհրդի նախագահը։
  • Գևորգ Մալխասյանը «ԻՐՏԵԿ» իրավական տեղեկատվական որոնողական համակարգի համահեղինակն է։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մխիթար Գոշի մեդալ[5]։
  • ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի (արդարադատության գեներալ լեյտենանտ) կոչում[6]
  • ՀՀ Վարչապետի մեդալ
  • Երևանի քաղաքապետի ոսկե մեդալ
  • ՀՀ ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» մեդալ։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է։ Կինը՝ Գայանե Յուրիի Ազարյանը աշխատում է որպես նոտար[7], որդիները՝ Հայկ Մալխասյանը և Արեգ Մալխասյանը իրավաբաններ են։

Նախորդող
-
ՀՀ Արդարադատության նախարարի առաջին տեղակալ
Գևորգ Մալխասյան

2000-24 հունվարի 2011
Հաջորդող
Գրիգոր Մուրադյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Գ.Մալխասյանին արդարադատության նախարարի տեղակալ նշանակելու մասին». www.irtek.am. Վերցված է 2024 թ. մարտի 14-ին.
  2. «Գ.Մալխասյանին արդարադատության նախարարի առաջին տեղակալ նշանակելու մասին». www.irtek.am. Վերցված է 2024 թ. մարտի 14-ին.
  3. «Գ.Մալխասյանին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին». www.e-gov.am. Վերցված է 2024 թ. մարտի 15-ին.
  4. «Գ.Մալխասյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական նշանակելու մասին». www.e-gov.am. Վերցված է 2024 թ. մարտի 15-ին.
  5. «Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին». www.irtek.am. Վերցված է 2024 թ. մարտի 14-ին.
  6. «Գ.Հ.Մալխասյանին արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային կոչում շնորհել ու մասին». www.irtek.am. Վերցված է 2024 թ. մարտի 14-ին.
  7. «Հայաստանի Հանրապետության Նոտարական Պալատ». www.e-notary.am. Վերցված է 2024 թ. մարտի 15-ին.