Ֆադեյ Չարչօղլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆադեյ Չարչօղլյան
Ծնվել էհուլիսի 9, 1973(1973-07-09) (50 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունդիվանագետ

Ֆադեյ Աշոտի Չարչօղլյան (հուլիսի 9, 1973(1973-07-09), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դիվանագետ, Քուվեյթում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան (2010-1016), Հունաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան (2016)։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1996 թ. - ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆունկցիոնալ խնդիրների վարչության կցորդ։
  • 1996-1997 թթ. - ՀՀ արտաքին գործերի նախարարության երկկողմ տնտեսական հարաբերությունների բաժնի կցորդ։
  • 1997-1999 թթ. - ՀՀ արտաքին գործերի նախարարության քարտուղարության կցորդ։
  • 1999-2002 թթ. - Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում ՀՀ դեսպանության երրորդ Քարտուղար, երկրորդ քարտուղար, ապա՝ հյուպատոս։
  • 2002-2003 թթ. - ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության երկրորդ քարտուղար։
  • 2003-2005 թթ. - ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության դիվանագիտական անձնակազմի բաժնի պետ, ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնակատար։
  • 2005 թ. - Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության առաջին քարտուղար։
  • 2005-2010 թթ. - ՀՀ Նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ։
  • 2010 թ. մարտի 29-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[1]։
  • 2012 թ. փետրվարի 23-ին ՀՀ Նախագահի հրամանագրով, համատեղության կարգով, նշանակվել է Օմանի Սուլթանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[2]։
  • 2016 թվականի հունիսի 2-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է զբաղեցրած դիվանագիտական պաշտոններից[3]։
  • 2016 թվականի հունիսի 15-ի ՀՀ Նախագահի մեկ այլ հրամանագրով նշանակվել է Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Աթենք)[4]։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու զավակ։ Ֆադեյ Չարչօղլյանը ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ Ֆադեյ Սարգսյանի թոռն է, ՀՀ գլխավոր բժշկական գենետիկ Թամարա Սարգսյանի որդին։

Տիրապետում է ռուսերեն, արաբերեն, անգլերեն լեզուներին։

Նախորդող
Վահագն Մելիքյան
Քուվեյթի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Ֆադեյ Չարչօղլյան

29 մարտի 2010 թթ. - 2 հունիսի 2016 թվական
Հաջորդող
Մանվել Բադեյան
Նախորդող
Սերգեյ Մանասարյան
Օմանի Սուլթանությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Ֆադեյ Չարչօղլյան

23 փետրվարի 2012 թթ. - 2 հունիսի 2016 թվական
Հաջորդող
Մանվել Բադեյան
Նախորդող
Գագիկ Ղալաչյան
Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Ֆադեյ Չարչօղլյան

15 հունիսի 2016 -
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ֆ. Չարչօղլյանին Քուվեյթի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին
  2. Ֆադեյ Չարչօղլյանին Օմանի Սուլթանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին
  3. «Պաշտոնից ազատում և նոր նշանակում դիվանագիտական կորպուսում». iravaban.net. 2016 թ․ հունիսի 2. Վերցված է 2016 թ․ հունիսի 15-ին.
  4. «Սերժ Սարգսյանը նոր դեսպան է նշանակել». iravaban.net. 2016 թ․ հունիսի 15. Վերցված է 2016 թ․ հունիսի 15-ին.
  5. ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ