Գուրգեն Մելիքյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գուրգեն Մելիքյան (այլ կիրառումներ)
Գուրգեն Մելիքյան | |
---|---|
Ծնվել է | 1936 թվականի դեկտեմբերի 14 Իրան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | գրականագետ |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1962) |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների թեկնածու (1984), դոցենտ (1985) և պրոֆեսոր (2008) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Պարգևներ | Մովսես Խորենացու մեդալ Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշան և Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ |
Գուրգեն Վրեժի Մելիքյան (1936, Իրան), ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, ԼՂՀ Պաշտպանության բանակի գնդապետ (1996), լեզվաբան, արևելագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, իրանագետ, հասարակական գործիչ, պրոֆեսոր, «Ամարաս» բարեգործական կազմակերպության վարչության անդամ, ԼՂՀ-ում «Արփեն» մոր և մանկան բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն, Արցախի հոգևոր թեմի ատենապետ (1992 թվականից)
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1936 թվականի դեկտեմբերի 14-ին Իրանի Իսլամական հանրապետության Աբադան քաղաքում։ Ավարտել է Թեհրանի «Քուշեշ-Դավթյան» և Աբադանի «Ադաբ» հայկական դպրոցները։ 1958 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի Բանասիրության ֆակուլտետի Արևելյան լեզուների և գրականության բաժինը, որն ավարտել է 1962 թվականին և աշխատանքի անցել նույն բաժնում։ 1984 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն։ 1985 թվականին նրան շնորհվել է դոցենտի գիտական կոչում։ 1992 թվականից նշանակվել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան։ Գնդապետ Գուրգեն Մելիքյանը 1991–1994 թվականներին եղել է Հայաստանի Ազատագրության բանակի հրամանատարի արտաքին կապերի գծով տեղակալ։ 2008 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում։ Գուրգեն Մելիքյանը հեղինակ է երեք տասնյակ գիտական հրապարակումների, երեք մենագրության և երկու դասագրքի: Զբաղվել է պարսից լեզվի թարգմանական, ինչպես նաև պարսկերենի հարադիր բառակապակցությունների, բառաքերականական, բարդ բառերի, իրանական բարբառների հետ կապված հիմնահարցերի ուսումնասիրությամբ:
Մասնակցությունը Արցախյան պատերազմին[խմբագրել | խմբագրել կոդը]
Գնդապետ Մելիքյանը 1988-1994 թթ. գործուն մասնակցություն է ունեցել Արցախի ազգային-ազատագրական շարժմանը: Լեռնային Ղարաբաղ է ուղարկել կապի միջոցներ, մարդասիրական օգնություն, մասնակցել է Մաճկալաշենի կամավորական ջոկատի կազմավորման, զինելու և հանդերձավորելու աշխատանքներին: Արցախյան ազատամարտի ընթացքում եղել է Ազատագրական բանակի հրամանատարի արտաքին կապերի գծով տեղակալ (1993-1999 թթ.): 1995 թ. Քաշաթաղի վարչակազմը հիմնադրել է «Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների Գուրգեն Մելիքյան» հիմնադրամը, որի շրջանակներում իրականացվում են հայրենասիրական-բարեգործական բազմաբնույթ միջոցառումներ:
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Խոպան հողերի յուրացման համար (1965)
- Մարտական Խաչ 2–րդ աստիճանի շքանշան (1999)
- Մովսես Խորենացու մեդալ (1999)
- Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ (2012)[1]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Երևանի պետական համալսարանի 90-ամյա պատմության ֆակուլտետը, խմբ. Էդիկ Գ. Մինասյան, Երևան, 2009։
- Երևանի պետական համալսարան: Կենսագրական հանրագիտարան, Երևան, 2009, էջ 407-408:
- Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988-1994) հանրագիտարան, Երևան, 2004, էջ 480:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Իրանում ծնվածներ
- ԵՊՀ դասախոսներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- Մովսես Խորենացու մեդալակիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- 1936 ծնունդներ
- Հայ գրականագետներ
- ՀՀ վաստակավոր մանկավարժներ
- Բանասիրական գիտությունների դոկտորներ
- Հայ լեզվաբաններ
- Հայ արևելագետներ
- ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի շրջանավարտներ
- Բանասիրական գիտությունների թեկնածուներ
- Հայ իրանագետներ
- Հայ հասարակական գործիչներ
- ԼՂՀ Պաշտպանության բանակի գնդապետներ