Դիվանագետների արտաքսում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Դիվանագետների արտաքսում (ռուս.՝ Высылка дипломатов), օտարերկրյա երկրից դիվանագիտական ներկայացուցիչների արտաքսումը։ Պետք է տարբերել առանձին դիվանագետի Պերսոնա նոն գրատա[1] հայտարարվելը և որևէ պետությունից բոլոր դիվանագետների արտաքսումը իրարից[2]։

Առանձին դիվանագետների արտաքսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 1961 թվականի Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի, պետությունը ցանկացած ժամանակ կարող է որոշել առանձին դիվանագետի կարգավիճակը, առանց հիմնավորելու իր որոշումը, տեղեկացնել ակրեդիտիվային պետությանը, որ դիվանագիտական ներկայացուցչյան ղեկավարը, կամ որևէ անդամը համարվում է persona non grata[3] կամ համարվում է անընդունելի։ Այդ դեպքում ակրեդիտիվային պետությունը պետք է համապատասխանաբար հետ կանչի տվյալ անձին կամ դադարեցնի նրա գործառույթը ներկայացուցչությունում։

Անձը կամ անձինք կարող են ճանաչվել persona non grata, տվյալ պետություն ժամանելուց անմիջապես հետո։ Եթե ակրադիտիվային պետությունը հրաժարվում է կամ չի կատարում պահանջը սահմանված ժամանակում, ապա այն պետությունը, որի տարածքում գտնվում է տվյալ անձը, կարող է հրաժարվել ճանաչել տվյալ անձին ներկայացուցչյան անդամ (այսինքն չի ընդունում նրա դիվանագիտական անձեռնմխելիությունը)[4]։

Առավել հաճախակի հանդիպող պատճառը, որի դեպքում դիվանագետին անվանում են persona non grata, կասկածն, որ դիվանագետը զբաղվում է լրտեսությամբ (այլ կերպ, հանդիսանում է հետախույզ դիվանագետի քողի ներքո)։ Մեկ այլ պառճառ կարող է լինել դիվանագետի որևէ քրեական հանցագործությունը։ Որպես կանոն, նախ դիվանագետին խորհուրդ են տալիս պարզապես չհեռանալ հերթական արձակուրդից։ Եթե նա չի արձագանքում, պատրաստում են պաշտոնական դիմում, որում նշվում է հավաքման վերջնաժամկետը, դա կարող է լինել ինչպես (մինչև շաբաթվա վերջ), այնպես էլ (24 ժամ)։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]