Դուայեն

Դուայեն (ֆրանսերեն՝ doyen - ավագ, ավագագույն անձ), դիվանագիտական կորպուսի ղեկավար, ավագը ըստ դիվանագիտական դասի և տվյալ երկրում ըստ հավատարմագրման ժամանակի դիվանագիտական ներկայացուցիչ (վստահված անձ), ամենահին և աստիճանով բարձրագույն դիվանագիտական ներկայացուցիչ։
Բազմաթիվ կաթոլիկ երկրներում դուայենը համարվում է Սուրբ Աթոռի առաքելական նվիրակը ` նունթիուսը (Հռոմի պապի Սուրբ աթոռի մշտական դիվանագիտական ներկայացուցիչը այլ պետություններում), և Աֆրիկայի մի շարք նախկին գաղութներում` նախկին մետրոպոլիայի (մայր երկիրն՝ իր գաղութներով) դեսպանը։
Դուայեն[1] կարող է դառնալ միայն դիվանագիտական ներկայացուցչության ավագը` դեսպանը կամ պապական նվիրակը (որոշ կաթոլիկ երկրներում միայն նվիրակը` անկախ հավատարմագրման ժամանակի, Տոգոյում միայն Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության դեսպանը, իսկ Բուրկինա Ֆասոյում միայն Աֆրիկայի երկրների դեսպաններից մեկը)[2]։ Ավագության գործունեությունը, օրինակ ՝ ներառում է տեղական դիվանագիտական սովորույթների մասին գործընկերների հրահանգավորումը։ Համապատասխան դիվանագիտական կորպուսի վերադասության ժամանակ որոշում են իրենց պարտականությունները կատարելու ամսաթիվը և ժամը (ժամանակակից պետություններում պրակտիկայում այդ պահը համարում են հավատարմագրերի հանձման ժամանակը)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «ԴՈՒԱՅԵՆ». www.minfin.am. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 8-ին.(չաշխատող հղում)
- ↑ Селянинов О. П. Дипломатические отношения государств. Принципы, формы и методы. — М.: МГИМО-Университет, 2004. — С. 65. — 312 с. — ISBN 5922801538
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- United States' Deans of the Diplomatic Corps: 1893 To Present
- eDiplomat.com - Portal global para diplomáticos
- Concurso Público de Ingreso al Cuerpo Diplomático Argentino Արխիվացված 2018-08-26 Wayback Machine
| ||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||
|
