Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՎԿԴՀՄ
Վիեննայի կոնվենցիա դիվանագիտական հարաբերությունների մասին
Պայմանագրի տիպ Միջազգային պայմանագիր
Ստորագրվել է
— վայր
1961 թվականի ապրիլի 18
Վիեննա
Ստորագրել են 191 երկիր (2017 թվականի փետրվարի դրությամբ)
Պահվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
Լեզուներ Չինարեն,անգլերեն,ֆրանսերեն,ռուսերեն և իսպաներեն
Վիքիդարան պարունակում է տեքստը.
Վիեննա կոնվենցիա դիվանագիտական հարաբերությունների մասին

Վիեննայի կոնվենցիան դիվանագիտական հարաբերությունների մասին, դիվանագիտական իրավունքի բնագավառում միջազգային հիմնական պայմանագրերից մեկը։ Այն ընդունվել է Վիեննայի միջազգային կոնֆերանսի ժամանակ, որը տեղի է ունեցել 1961 թվականի ապրիլի 2-ից 14-ը ընկած ժամանակահատվածում[1]։ Կոնվենցիային մասնակցել են 81 պետություններ (ներառյալ նաև ԽՍՀՄ–ն), որոնցից մոտ 40-ը ստորագրել են կոնվենցիան։ Կոնվենցիան կանոնակարգում է դիվանագիտական իրավունքի բոլոր հիմնական հարցերը․ կանոնակարգվում են դիվանագիտական առաքելության գործառույթները և տեսակները, դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարի ընթացակարգի նշանակումը, այդ ներկայացուցիչների դասակարգումը, մեկնաբանվում է դիվանագիտական անձեռնմխելիություն հասկացությունը։

Համաձայն կոնվենցիայի 51-րդ հոդվածի, այն ուժի մեջ է մտել կոնվենցիայի ստորագրման պահից երեսուն օր անց, կամ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օրենքի ընդունման հիման վրա։ Դա տեղի է ունեցել 1964 թվականի ապրիլի 24-ին։ Կոնվենցիան բաղկացած է 53 հոդվածներից։ Այն նաև ներառում է երկու ֆակուլտատիվ արձանագրություններ՝ դիվանագիտական ներկայացուցիչների, նրանց ընտանիքի անդամների և նրանց հետ ապրողների քաղաքացիություն ձեռք բերելու և միջազգային կոնվենցիայի դրույթների հիման վրա վեճերի լուծման վերաբերյալ։

2014 թվականին կոնվենցիային միացել են 190 պետություններ[2], քաղաքացիություն ձեռք բերելու ֆակուլտատիվ արձանագրությանը միացել են 51 պետություններ[3], վեճերի պարտադիր լուծմանը միացել են 66 պետություններ[4]։

     Պետությունները, որոնք վավերացրել են Կոնվենցիան

Ռուսաստանի Դաշնությունը համարվում է ԽՍՀՄ իրավահաջորդը, որը 1964 թվականի փետրվարին վավերացրել է կոնվենցիան և մասնակցում է կոնվենցիայի աշխատանքներին։ Ընդ որում, ԽՍՀՄ կողմից կոնվեցիայի 11-րդ հոդվածի առաջին կետում իրականացվել են փոփոխություններ։ Դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցների թվաքանակի մասին պետք է պայմանավորվեն ընդունող և ուղարկող երկրները։ ԽՍՀՄ-ն միջնորդություն է ներկայացրել 48-րդ և 50-րդ հոդվածների վերաբերյալ՝ դեմ լինելով որոշ երկրների կողմից կոնվենցիային միանալու գործընթացին։ Որպես պատճառ նշվել է այդ պետությունների կողմից իրականացվող խտրական քաղաքականությունը[5]։

Համաձայն հոդված 48-ի, կոնվենցիայի մասնակիցները պետք է լինեն Միավորված Ազգերի Կազմակերպության անդամ պետություններ կամ մասնագիտական հաստատություններ և նրանք, ովքեր անդամակցում են Միջազգային դատարանին, և պետություններ, որոնք հրավիրվել են Միավորված Ազգերի Կազմակերպության կողմից մասնակցելու կոնվենցիային։ Կոնվենցիայի մշակման աշխատանքներից հեռացվել են մի շարք սոցիալիստական երկրներ, ինչպես օրինակ՝ ԳԴՀ-ն,ԿԺՀԴ-ն, ՄԺՀ-ն և ՎԴՀ[6]-ն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Edmund Jan Osmańczyk, Anthony Mango. Encyclopedia of the United Nations and international agreements. — 3-е. — Taylor & Francis, 2003. — С. 2601. — 2941 с. — ISBN 0415939240
  2. «Vienna Convention on Diplomatic Relations» (անգլերեն)։ United Nations Treaty Collection։ Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին։ Վերցված է 2010 թ․ հունվարի 15 
  3. «Optional Protocol to the Vienna Convention on Diplomatic Relations, concerning Acquisition of Nationality» (անգլերեն)։ United Nations Treaty Collection։ Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին։ Վերցված է 2010 թ․ հունվարի 15 
  4. «Optional Protocol to the Vienna Convention on Diplomatic Relations, concerning the Compulsory Settlement of Disputes» (անգլերեն)։ United Nations Treaty Collection։ Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին։ Վերցված է 2010 թ․ հունվարի 15 
  5. Селянинов О. П. Дипломатические отношения государств. Принципы, формы и методы. — М.: МГИМО-Университет, 2004. — С. 21. — 312 с. — ISBN 5922801538
  6. Мовчан, А. П., Ушаков, Н. А. Венская конвенция по вопросу о дипломатических сношениях и иммунитете // Советское государство и право. — 1962. — № 1. — С. 114—121.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]