Դեսպանատուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մոսկվայում Հայաստանի դեսպանության շենքը

Դեսպանատուն, բարձրագույն մակարդակի դիվանագիտական ներկայացուցչություն`(ակրեդիտիվային պետության մարմին, որը երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերություններն է հաստատում), գլխավորում է արտակարգ լիազոր դեսպանը[1]։ Դեսպանատներին նաև ենթարկվում են Վատիկանի նունցիատուրները՝ Վատիկանի բարձրագույն մակարդակի դիվանագիտական առաքելությունը, համարժեք դեսպանությանը, ինչպես նաև Բրիտանական Միության անդամ երկրները։

Դեսպանատան կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցանկաված դեսպանատան կազմակերպական կառուցվածքը նախագծվել է դեռ վաղուց ստեղծված սխեմայով, թեև մեծապես կախված է հենց դեսպանատան չափից, աշխատակիցների թվից, ֆինանսավորումից։

Դեսպանատան ղեկավար[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորաբար պաշտոնը զբաղեցնում է արտակարգ-լիազոր դեսպանը։ Նրա պարտականությունների մեջ են մտնում․ իր պետության անունից բանակցություններ վարելը, պայմանագրեր ստորագրելը։

Դեսպանի տեղակալ (երկրորդ անձ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ անձը ստանձնում է դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղը նրա բացակայության դեպքում։ Այդ դեպքում երկրորդ անձը ունի բոլոր պարտականությունները ինչ դեսպանը, բայց կան որոշ բաներ, որոնք բնորոշ են միայն դեսպանին «օրինակ, նրան չեն կարող դիմել «ձերդ գերազանցություն» դիվանագիտատական ծառայությունում այդպես դիմում են միայն դեսպանին»։ Խոշոր դեսպանատներում, որպես կանոն, երկրորդ դեմքի դերը կատարում է դեսպանի խորհրդականը (անգլ. Minister-Counsellor)։ Ավելի խոշոր դեսպանատներում դեսպանի խորհրդական կարող են լինել երկու հոգի, բայց նրանցից միայն մեկն է համարվում դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալ։

Բայց փոքր դեսպանատներում, որտեղ կարող է լինել ընդամենը 3-4 դիվանագետ, դեսպանի խորհրդական կարող է գոյություն չունենալ և ապա երկրորդ դեմքը համարվում է դեսպանի պաշտոնին հաջորդողը։ Դա սովորաբար լինում է խորհրդականը կամ գլխավոր խորհրդականը, երբեմն նույնիսկ առաջին քարտուղարը։Ռուսական դիվանագիտական ծառայությունում եղել է դեպք երբ երկրորդ անձ համարվել է խորհրդականից ցածր պաշտոնի մարդ, շատ հազվադեպ, բայց այլ պետությունների դեսպանատներում հատկապես փոքր դեսպանատներում այդպիսի դեպքեր հաճախ են լինում։

Դեսպանատան աշխատակիցները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարևոր է նկատի ունենալ որ դեսպանատան աշխատակիցներից որ բոլորն են դիվանագետ։ Ցանկացած դեսպանատներում անպայման կան մեծ թվով օժանդակ, տեխնիկական կազմ «աշխատողներ բարձր որոկավորմամբ, անվտանգության աշխատակիցներ, վարորդներ, խոշոր դեսպանատներում նույնիսկ խոհարարներ և այլն»։ Ցանկացած դեսպանատանը նաև ներկա են լինում մի քանի մարդիկ ովքեր իրականացնում են ծածկագրված ինֆորմացիայի փոխանցումը։ Դիվանագետները․ ունեն դիվանագիտական անձնագիր և օժտված են դիվանագիտական անձեռնմխելիությամբ։

Դեսպանատանը դիվանագիտական պաշտոնը ընտրում են ըստ կայացած միջազգային պրակտիկայի, «նվազման կարգով», բացի դեսպանի խորհրդականից։

  • Ավագ խորհրդատու
  • Խորհրդական
  • Առաջին խորհրդական
  • Երկրորդ խորհրդական
  • Երրորդ խորհրդական
  • Կցորդ
  • Քարտուղար-ռեֆերանտ — չունի դիվանագիտական անձնագիր, բայց օժտված է դիվանագիտական անձեռնմխելիությամբ։ Դա այն պաշտոնն է, որից սկսում Արտաքին գործերի նախարարության աշխատակիցը սկսում է իր կարիերան: Երկրների մեծ մասի դիվանագիտական ծառայությունում նման պաշտոն գոյություն չունի։ Խորհրդային ժամանակներում ԽՍՀՄ-ի դիվանագիտական ծառայությունում կային նաև ավելի կրտսեր պաշտոններ հերթապահ ռեֆերանտ և ռեֆերանտ թարգմանիչ, բայց հիմա այդ պաշտոնները գործածումից հանվել են, նրանց փոխարեն այժմ աշխատում են երիտասարդ դիվանագետները։ Դիվանագիտական ծառության որոշ պետություննրում (հիմնականում փոքր և/կամ թերզարկացած) պաշտոններում երկրորդ քարտուղար չկա։

Խմբեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոշոր դեսպանատների աշխատակիցները, որպես կանոն բաժանվում են խմբերի (երբեմն ասում են սեկցաիների կամ բաժանմունքների), որոնք զբաղվում են այն երկրի խնդիրներով, որտեղ գտնվում է դեսպանատունը:

Որպես կանոն գոյություն ունեն հետևյալ խմբերը.

Խմբի ղեկավարի պաշտոնում, որպես կանոն կանգնում է ավագ խորհրդականը: Խմբի մեջ բացի ղեկավարից սովորաբար մտնում են 3-5 աշխատակիցներ՝ տարբեր պաշտոնի:

Եթե դեսպանատունը փոքր է, և ունի քիչ թվով աշխատակիցների անձնակազմ (սովորաբար սա վերաբերում է փոքր երկրների դեսպանատներին, որոնք չունեն մեծ քաղաքական-տնտեսական նշանակություն), ապա խումբը կարող է փոքր լինել կամ ընդհանրապես չլինել. այդ դեպքում նույն աշխատակիցը կարող է զբաղվել առավել լայն շրջանի հարցերով: Սակայն միևնույն է հյուպատոսական հարցերով, որպես կանոն զբաղվում են հատուկ նշանակված աշխատակիցները, ովքեր ազատեն այլ հանձնարարականներից:

Ռազմական կցորդ ապարատը նույնպես համարվում է դեսպանատան մի մաս: Ռազմական կցորդի ընդհանուր ղեկավարումը իրականացնում է դեսպանը: Այս պաշտոնը պետք է տարբերել դիվանագիտական կցորդից —ամենացածր դիվանագիտական պաշտոններ (սակայն խմբի ղեկավարը մշակութային համագործարկցության պաշտոնակատարնն է, ասենք օրինակ՝ խորհրդականին, կարող են անվանել մշակույթի կցորդ):

Մշտական ներկայացուցչություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի դեսպանատներից, գոյություն ունեն դիվանագիտական առաքելության այլ ձևեր՝ խոշոր միջազգային կազմակերպություններում մշտական ներկայացուցչություն: Օրինակ ՝ Ռուսաստանը ունի մշտական ներկայացուցչություն ՄԱԿ-ում և Նյու-Յորքում, և մշտական ներկայացուցչություն Վիեննայի միջազգային կազմակերպություններում:

Մշտական ներկայացուցչության կառուցվածքը նույն է ինչ դեսպանատանը, միայն տարբերվում են նրանով, որ նրանք զբաղվում են տվյալ երկրի խնդիրներով, իսկ ներկայացուցչությունները համապատասխան միջազգային կազմակերպություններով:

Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ի դեսպանատունը Մոսկվայում

Վիեննայի կոնվենցիան դիվանագիտական հարաբերությունների մասին, ընդունվել է Վիեննայի միջազգային կոնֆերանսի ժամանակ, որը տեղի է ունեցել 1961 թվականի ապրիլի 2-ից 14-ը ընկած ժամանակահատվածում[2]։ Կոնվենցիան կանոնակարգում է դիվանագիտական իրավունքի բոլոր հիմնական հարցերը․ կանոնակարգվում են դիվանագիտական առաքելության գործառույթները և տեսակները, դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարի ընթացակարգի նշանակումը, այդ ներկայացուցիչների դասակարգումը, մեկնաբանվում է դիվանագիտական անձեռնմխելիություն հասկացությունը։

Հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիան[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիեննայի կոնվենցիան հյուպատոսական հարաբերությունների մասին, այն ընդունվել է 1963 թվականին՝ սահմանում է անկախ պետությունների միջև հյուպատոսական գործունեության շրջանակը[3]: Հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիան 79 հոդվածից բաղկացած ծավալուն միջազգային փաստաթուղթ է: Հյուպատոսը սովորաբար գործում է այլ երկրում գտնվող իր դեսպանության տարածքից դուրս և իրականացնում է հետևյալ գործառույթները.
1. Նստավայր պետությունում պաշտպանում է իր երկրի քաղաքացիների շահերը,
2. Խթանում է երկու երկրների միջև առևտրային և տնտեսական կապերի ընդլայնմանը:
Քանի որ հյուպատոսը դիվանագետ է, նա սովորաբար աշխատում է նստավայր դեսպանության տարածքում գտնվող իր երկրի դեսպանության տարածքում և սույն կոնվենցիայով օժտված է նույն առավելություններով, ինչ դեսպանը, ներառյալ դիվանագիտական (հյուպատոսական) անձեռնմխելիությամբ: Սույն կոնվենցիան վավերացրել են 179 երկիր[4]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Посольство»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907 
  2. Edmund Jan Osmańczyk, Anthony Mango. Encyclopedia of the United Nations and international agreements. — 3-е. — Taylor & Francis, 2003. — С. 2601. — 2941 с. — ISBN 0415939240
  3. Правотека.ру — РАЗРЫВ ДИПЛОМАТИЧЕСКИХ ОТНОШЕНИЙ. Юридическая энциклопедия
  4. «Vienna Convention on Consular Relations»։ United Nations Treaty Collection։ United Nations։ Վերցված է 19 May 2016 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wiktionary-logo-hy.png Ընթերցե՛ք «դեսպանատուն» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։