Տնտեսագիտության հարցեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

«Վոպրոսի էկոնոմիկի» (ռուսերեն՝ «Вопросы экономики», «Տնտեսագիտության հարցեր»), ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի գիտական ամսագիր։ Հրատարակվում է 1948 թվականից, Մոսկվայում։ Գլխավոր խմբագիրն է Տ․ Ս․ Խաչատուրով (1965 թվականից)։ Լուսաբանում է սոցիալիզմի քաղաքատնտեսության պրոբլեմները, ԽՍՀՄ և սոցիալիստական մյուս երկրների ժողովրդական տնտեսության հարցերը։ Հոդվածներ է տպագրում տնտեսագիտական մտքի պատմության վերաբերյալ, քննադատում բուրժուական և ռևիզիոնիստական տնտեսագիտական տեսությունները։ Տեղեկություններ է հաղորդում լույս տեսնող տնտեսագիտական գրականության, տնտեսագիտութան ինստիտուտների գիտական կյանքի մասին։ Որպես օգնություն, կուսակցական լուսավորության համակարգի համար տպագրում է քաղաքատնտեսության հարցերին վերաբերող հոդվածներ, հաճախակի կազմակերպում է բանավեճեր տնտեսագիտական տարբեր պրոբլեմների շուրջ։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png