Ջոն Դոն
Ջոն Դոն անգլ.՝ John Donne | |
|---|---|
| Ծնվել է | ոչ վաղ քան հունվարի 24, 1572 և ոչ ուշ քան հունիսի 19, 1572 |
| Ծննդավայր | Լոնդոն, Անգլիայի թագավորություն[1] |
| Վախճանվել է | մարտի 31, 1631[2][3][4][…] |
| Վախճանի վայր | Լոնդոն, Անգլիայի թագավորություն[1] |
| Գերեզման | Սուրբ Պողոսի Տաճար |
| Մասնագիտություն | բանաստեղծ, թարգմանիչ, փաստաբան, երգերի հեղինակ, քաղաքական գործիչ, գրող, անգլիկանական քահանա, իրավաբան, հոգևորական և լիբրետիստ |
| Լեզու | անգլերեն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Քեմբրիջի համալսարան |
| Ժանրեր | metaphysical poets? |
| Ամուսին | Anne More?[5] |
| Զավակներ | George Donne?[5], John Donne?[5], Bridget Donne?[5], Constance Donne?[5], Margaret Donne?[5] և Elizabeth Donne?[5] |
| Ազգականներ | Jasper Heywood? |
| Ջոն Դոն Վիքիքաղվածքում | |
Ջոն Դոն (անգլ.՝ John Donne, ոչ վաղ քան հունվարի 24, 1572 և ոչ ուշ քան հունիսի 19, 1572, Լոնդոն, Անգլիայի թագավորություն[1] - մարտի 31, 1631[2][3][4][…], Լոնդոն, Անգլիայի թագավորություն[1]), անգլիացի բանաստեղծ։
Հեղինակել է քնարական բանաստեղծություններ («Երգեր և սոնետներ»), եղերերգություններ, «Աշխարհի անատոմիա» պոեմը (1611)[6]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոն Դոնը ծնվել է 1572 թվականի հունվարի 21-ին, կամ հունվարի 24-ի և հունիսի 19-ի միջև Լոնդոնում, կաթոլիկ ընտանիքում։ Նրա հայրը եղել է երկաթեղենի ապրանքների արտադրամասի լոնդոնյան առևտրականների ավագ։ Մայրը՝ Էլիզաբեթ Հեյվուդը, ծագել է կաթոլիկ ընտանիքից, եղել է դրամատուրգ Ջոնա Հեյվուդի դուստրը և Թոմաս Մորի ծոռնակից ազգականը։ Կաթոլիկ եկեղեցուն պատկանելու պատճառով ընտանիքի անդամներին բազմիցս հետապնդել են իշխանությունները։ Հայրը մահացել է, երբ որդին եղել է 3 տարեկան։ Դոնի մայրը ամուսնու մահից մի քանի ամիս անց ամուսնացել է մի հարուստ ամուրու՝ Ջոն Սիմինջեսի հետ։ Ջոնը դաստիարակվել է կաթոլիկության ոգով։ Սովորել է Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարաններում, բայց չի ստացել դիպլոմ, քանի որ կաթոլիկների առջև դրվել են սահմանափակումներ։ Ուսումը շարունակել է բարիստերների Լինքոլնս-Իննի դպրոցում։ Դոնի եղբայրը՝ Հենրին ևս սովորել է այդտեղ մինչև 1593 թվականին ձերբակալությունը՝ կաթոլիկ քահանա Հենրի Հարրինգտոնին ապաստան տրամադրելու համար։
Ավարտելուց հետո Դոնն վարել է անկանոն ապրելակերպ և ծախսել է ժառանգության մեծ մասը։ 1596-1597 թվականներին նա մեկնել է Եվրոպա, Կադիսում և Ազորյան կղզիներում մասնակցել է Ուոլտեր Ռելի ռազմական արշավանքներին։ Նրա առաջին կենսագիր Իսահակ Ուոլթոնը 1640 թվականին ասել է, որ Դոնն անմիջապես չի վերադարձել Անգլիա, մի քանի տարի ապրել է Իտալիայում և Իսպանիայում՝ սովորելով այդ երկրների օրենքներն ու սովորույթները, լեզուները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 ECARTICO
- 1 2 Bell A. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.) — Encyclopædia Britannica, Inc., 1768.
- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 Internet Speculative Fiction Database — 1995.
- 1 2 3 4 5 6 7 Kindred Britain
- ↑ Ռընե Ուելլեք, Օսթին Ուորրեն (2008). Գրականության տեսություն. Երևան: Սարգիս Խաչենց. էջ 471.
| Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Դոն» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Դոն» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Ծննդյան ամսաթիվը չորոշված անձինք
- Լոնդոն քաղաքում ծնվածներ
- Մարտի 31 մահեր
- 1631 մահեր
- Լոնդոն քաղաքում մահացածներ
- Քեմբրիջի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Անգլալեզու բանաստեղծներ
- Անգլիայի քաղաքական գործիչներ
- Անգլիացի բանաստեղծներ
- Անգլիացի թարգմանիչներ
- Անգլիացի կոմպոզիտորներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով
- Օքսֆորդի համալսարանի շրջանավարտներ