Jump to content

Սաունդերս Մակլեյն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սաունդերս Մակլեյն
Ծնվել էօգոստոսի 4, 1909(1909-08-04)[1][2][3][…]
Norwich, Նյու Լոնդոն շրջան, Կոնեկտիկուտ, ԱՄՆ[2][4][5]
Մահացել էապրիլի 14, 2005(2005-04-14)[1][2][3][…] (95 տարեկան)
Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունմաթեմատիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Հարվարդի համալսարան[2], Կոռնելի համալսարան[2], Չիկագոյի համալսարան[2], Եյլի համալսարան[2], Հարվարդի համալսարան[2] և Չիկագոյի համալսարան[2][6]
Գործունեության ոլորտհանրահաշիվ[2], Կատեգորիաների տեսություն[2][7], cohomology?[2], մաթեմատիկա[7] և աբստրակտ հանրահաշիվ[7]
Պաշտոն(ներ)նախագահ և նախագահ
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Հայդելբերգի գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Ամերիկական փիլիսոփայական ընկերություն
Ալմա մատերԵյլի համալսարան (1930)[2], Չիկագոյի համալսարան (1931)[2], Գյոթինգենի համալսարան (1934)[2], Utica Free Academy? (1923)[8] և Leominster High School? (1926)[9]
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1][7][10]
Գիտական ղեկավարՀերման Վեյլ[11] և Փոլ Բերնեյս
Եղել է գիտական ղեկավարMichael D. Morley?[11], Robert M. Solovay?[11], David Eisenbud?[11], Arūnas Leonardas Liulevičius?[11], William Alvin Howard?[11], Steve Awodey?[11], Robert Henry Szczarba?[11], Ronald John Nunke?[11], Peter Zvengrowski?[11], Edward Halpern?[11], Robert Stephen Novosad?[11], Arthur H. Kruse?[11], William Ralph Ballard?[11], Joseph Zeu-Tse Yao?[11], Leif Kristensen?[11], Tzee-Char Kuo?[11], Robert Harbison Mountjoy?[11], John Lauchlin MacDonald?[11], James Arthur Schafer?[11], David Shafer?[11], Paul Henry Palmquist?[11], Eduardo J. Dubuc?[11], Rodiani Voreadou?[11], Ross M. Hamsher?[11], Alfred Lunt Putnam?[11], C. Russell Phelps?[11], Gerald John Decker?[11], William C. Carter?[11], Stanley Parlett Hughart?[11], Benjamin Nelson Moyls?[11], Howard Boyer Stauffer?[11], Susanna Maria Ginali?[11], Michael Joseph Norris?[11], Edwin James Akutowicz?[11], Քեթլին Ռեյ Էդվարդս[11], Daniel Jakobsen?[11], Հարի Դոլ[11], Իրվինգ Կապլանսկի[11], Թոմաս Վ. Հանգերֆորդ[11], Ռոջեր Լինդոն[11], Անիլ Ներոդ[11] և Ջոն Թոմփսոն[11]
Պարգևներ
 Saunders Mac Lane Վիքիպահեստում

Սաունդերս (Սոնդերս) Մակլեյն (անգլ.՝ (Leslie) Saunders Mac Lane[17], օգոստոսի 4, 1909(1909-08-04)[1][2][3][…], Norwich, Նյու Լոնդոն շրջան, Կոնեկտիկուտ, ԱՄՆ[2][4][5] - ապրիլի 14, 2005(2005-04-14)[1][2][3][…], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի մաթեմատիկոս, մանկավարժ, Կատեգորիաների տեսության հեղինակ (Սամուել Էյլենբերգի հետ)։ 1982 թվականից եղել է Չիկագոյի համալսարանի էմերիտ-պրոֆեսորներից, մինչդեռ 1947 թվականից դասախոսել էր այնտեղ։ 1949 թվականից ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի և Ամերիկյան փիլիսոփայական հանրության անդամներից է եղել։ 1989 թվականին արժանացել է ԱՄՆ ազգային գիտական մեդալի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1930 թվականին բակալավրի աստիճանը ստացել է Եյլի համալսարանում, իսկ 1931 թվականին մագիստրոսի աստիճանը՝ Չիկագոյի համալսարանում։ Ուսումնառության շրջանում սկսել է ավելի հետաքրքրվել ֆիզիկայով, քան մաթեմատիկայով։ Առաջին գիտական աշխատանքը, որի համահեղինակն է եղել Իրվինգ Լենգմյուրը, նվիրվել է ֆիզիկային։

1931 թվականից ուսումը շարունակել է Գյոթինգենի համալսարանում, որտեղ դասախոսություններ են կարդացել այնպիսի գիտնական մաթեմատիկոսներ, ինչպիսիք են Էմմի Նյոթերը, Հերման Վեյլը և Պաուլ Բերնայսը։ Վերջիններիս ղեկավարությամբ 1934 թվականին Մակլեյնը պաշտպանել է մաթեմատիկական տրամաբանության ատենախոսություն։ Գերմանիայում նացիոնալ-սոցիալիզմի իշխանություն գալուց հետո վերադարձել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ աշխատել է Հարվարդի, Կորնելսկի (1930-ական և1940-ական թվականներ) և Չիկագոյի համալսարաններում (1947-1982 թվականներ)։

1944-1945 թվականներին Սաունդերս Մակլեյնը գլխավորել է Կոլումբիայի համալսարանի կիրառական մաթեմատիկայի (applied mathematics group) խումբը, որը զբաղվել է ռազմական մշակումներով։

1973-1977 թվականներին եղել է ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ (անդամ է եղել 1949 թվականից, դրա խորհրդի մաս՝ 1959-1962 և 1969-1972 թվականներից)։ 1973-1974 թվականներին եղել է ամերիկյան մաթեմատիկական ընկերության նախագահը, իսկ 1946-1948 թվականներին՝ փոխնախագահը, 1951-1952 թվականներին՝ Ամերիկայի մաթեմատիկական ասոցիացիայի փոխնախագահը, 1968-1971 թվականներին՝ ամերիկյան փիլիսոփայական հասարակության փոխնախագահը, 1974-1980 թվականներին՝ Ազգային գիտական խորհրդի անդամ։ 1954 թվականից մինչև 1958 թվականին միջազգային մաթեմատիկական միության գործկոմի, Ամերիկյան արվեստի և գիտությունների ակադեմիայի (դրա խորհրդի անդամ է եղել 1981-1985 թվականներ) և Հայդելբերգի գիտությունների ակադեմիայի անդամներից է եղել (1976 թվական)։

Ակտիվորեն զբաղվել է մանկավարժական գործունեությամբ։ Նրա շատ դասագրքեր դարձել են դասական, մասնավորապես, ժամանակակից գրականություն, (հատկապես A Survey of Modern Algebra գիրքը, որը գրել է Գարետ Բիրկգոֆի հետ)։

Մաթեմատիկական տրամաբանության ատենախոսությունից հետո Մակլեյնը հիմնականում զբաղվել է աբստրակտ հանրահաշվով՝ դաշտերի տեսությամբ, նորմավորման օղակներով, տրանսցենդենտալ դեպքում սեպարաբային լայնացումներով և խմբերի ընդլայնումներով։ 1943 թվականին սկսել է նրա համագործակցությունը Սամուել Էյլենբերգի հետ։ Սկզբում տոպոլոգիայի ոլորտում , հոմոտոպիաների միակ ոչ տրիվիալ խումբ ունեցող խմբում։ Հետագայում նրանք համագործակցել են հոմոլոգիական հանրահաշվի ոլորտում։ Հատկապես կարևոր է համատեղ կատեգորիաների տեսության ստեղծումը, որը դարձել է մաթեմատիկայի նոր լեզու՝ անփոխարինելի հանրահաշվի և հատկապես տոպոլոգիայի մեջ։

  • «Չաուվենետ» մրցանակ (1941 թվական)
  • Գուգենհայմի կրթաթոշակ (1947-1948, 1972-1973 թվականներ)
  • Մրցանակ վաստակաշատ գիտնական լինելու համար՝ Ամերիկայի մաթեմատիկական ասոցիացիայի կողից (1975 թվական)
  • Ուիլյամ Պրոկտերի մրցանակ՝ գիտական ձեռքբերումների համար (1979 թվական)
  • Գումբոլդտայի մրցանակ (1982-1983 թվական)
  • Ոճային մրցանակ (1986 թվական)
  • ԱՄՆ Ազգային գիտական մեդալ (1989 թվական)

Առանձնացված գործեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1997 (1941). A Survey of Modern Algebra (with Garrett Birkhoff). A K Peters. 1-56881-068-7
  • 1948, "Groups, categories and duality," Proceedings of the Nat. Acad. of Sciences of the USA 34: 263–67.
  • 1995 (1963). Homology, Springer (Classics in Mathematics) 978-0-387-58662-5 (Originally, Band 114 of Die Grundlehren Der Mathematischen Wissenschaften in Einzeldarstellungen.) AMS review by David Buchsbaum.
  • 1999 (1967). Algebra (with Garrett Birkhoff). Chelsea. 0-8218-1646-2
  • 1998 (1972). Categories for the Working Mathematician, Springer (Graduate Texts in Mathematics) 0-387-98403-8
  • 1986. Mathematics, Form and Function. Springer-Verlag. 0-387-96217-4
  • 1992. Sheaves in Geometry and Logic: A First Introduction to Topos Theory (with Ieke Moerdijk). 0-387-97710-4
  • 1995. «Mathematics at Gottingen under the Nazis» (PDF). Notices of the AMS. 42 (10): 1134–38.
  • 2005. Saunders Mac Lane: A Mathematical Autobiography. A K Peters. 1-56881-150-0

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1995.
  3. 1 2 3 4 Սոլոմոն Գուգենհայմի թանգարան — 1937.
  4. 1 2 https://arxiv.org/pdf/math/0507203.pdf — P. 2.
  5. 1 2 http://www-news.uchicago.edu/releases/05/050421.maclane.shtml
  6. https://mathshistory.st-andrews.ac.uk/Obituaries/MacLane_Chigaco/
  7. 1 2 3 4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  8. Google Books(բազմ․) — 2005. — P. 12.
  9. Google Books(բազմ․) — 2005. — P. 13.
  10. CONOR.Sl
  11. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 Mathematics Genealogy Project — 1997.
  12. https://books.google.cat/books?id=72C1DwAAQBAJ&pg=PA155 — P. 155.
  13. Guggenheim Fellows-ի տվյալների բազա
  14. https://www.sigmaxi.org/programs/prizes-awards/william-procter
  15. http://nasonline.org/publications/biographical-memoirs/memoir-pdfs/mac-lane-saunders.pdf — P. 4.
  16. https://www.ams.org/prizes-awards/pabrowse.cgi?parent_id=28
  17. Первое имя перестали употреблять ещё родители, а фамилию с пробелом стала писать его жена

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաունդերս Մակլեյն» հոդվածին։