Ֆիլդսյան մրցանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆիլդսյան մրցանակ
FieldsMedalFront.jpg
Տեսակմրցանակ մաթեմատիկայի բնագավառում
Հիմնադրվել է1936
ՊարգևադրողՄիջազգային մաթեմատիկական միություն
Շնորհվում էԵրիտասարդ գիտնականներին` մաթեմատիկայի բնագավառում նշանակալի ներդրումների համար
Անվանված էՋոն Չարլզ Ֆիլդս[1]
ԿայքMathunion.org

Ֆիլդսյան մրցանակ (անգլ.՝ Fields Medal), միջազգային մրցանակ և մեդալ, որը տրվում է չորս տարին մեկ անգամ Միջազգային մաթեմատիկական միության կոնգրեսի ժամանակ երկու, երեք կամ չորս երիտասարդ մաթեմատիկոսների, որոնց տարիքը չի գերազանցում 40-ը։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակն ու մեդալն անվանվել են Ջոն Ֆիլդսի պատվին, որը 1924 թվականին Տորոնտոյում կայացած VII միջազգային մաթեմատիկական կոնգրեսի նախագահն էր։ Նա առաջարկել էր յուրաքանչյուր կոնգրեսի ժամանակ երկու մաթեմատիկոսի պարգևատրել մեդալով` ի նշան գնահատանքի և երևելի վաստակի։

Մրցանակի տեսք և արժեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեդալի դարձերես

Ֆիլդսյան մրցանակը կազմում է 15000 կանադական դոլար, իսկ մեդալը 583 հարգի ոսկուց է։ Մեդալի դիմերեսին Արքիմեդի կիսադեմն է, և լատիներեն գրված է «Transire suum pectus mundoque potiri» («Գերազանցել մարդկային սահմանափակումը և նվաճել Տիեզերքը»), իսկ դարձերեսին գրված է «Congregati ex toto orbe mathematici ob scripta insignia tribuere» («Մաթեմատիկոսները, բոլոր երկրներից, մեծարում են հիասքանչ ներդրումը իմացության մեջ»)։

Ֆիլդսյան և Նոբելյան մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլդսյան մրցանակը համարվում է աշխարհում մաթեմատիկայի ասպարեզում ամենահեղինակավոր մրցանակը։ Քանի որ Նոբելյան մրցանակը մաթեմատիկոսներին չի տրվում, ֆիլդսյանը հաճախ անվանում են «նոբելյան մրցանակ մաթեմատիկոսների համար»[2], թեև երկու մրցանակների միջև կան մի շարք տարբերություններ։

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]