Բնական իրավունք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բնական իրավունք, իրավունք, որը մարդուն տրված է ի ծնե, բնությունից և անկախ է ամեն տեսակի իշխանությու­նից, անփոփոխ է ու հաստատուն։ Մարդու բնական իրավունքների շարքին են դասվում կյանքի իրավունքը, արժանապատվության իրավունքը, սեփականութ­յան իրավունքը, ընտանիք կազմելու իրավունքը, անձի անձեռնմխելիությունը և այլն։

Բնական իրավունքի ձևավորումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնական իրավունքի վերաբերյալ պատկերացում­ները ձևավորվել են դեռևս հին աշխար­հում (Հին Հունաստանում, Հին Հռոմում, Հին Հայաստանում և այլուր)։ Բնական իրավունքն ար­տացոլվել է նաև քրիստոնեական ուս­մունքում և Աստվածաշնչում մարդու իրավունքները ներկայացված են հենց բնական իրավունքի դիրքերից։ Քրիստոնեության մեջ բնական իրավունքը հանդես է գալիս իբրև աստվածային իրավունք։

Լուսավորականության դարաշրջանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնական իրավունքն իբրև քաղաքական և իրավական մտքի հասկացության իր սոցիալական առավելագույն հնչեղությունն է ստացել հատկապես Լուսավորականության դարաշր­ջանի մտածողների հայացքներում, որոնցում բնական իրավունքը դիտվում էր բնական բնույթով պայմանավորված սկզբունքների, իրավունքների ամբողջություն, որն ունի նաև արժեքային նշանակություն։ Ի տարբե­րություն նախորդ դարաշրջանների, լուսավորականությունը բնական իրավունքը վերածեց նաև քաղաքական գործոնի և առանցքային խնդիր դարձավ մարդու ազատության և իշխա­նության փոխհարաբերության հարցը։ Այդ պատճառով բնական իրավունքի տեսությունը դարձավ ավատատիրական միապետությունների բացարձակ իշխանության սահմանափակման գաղափարական հիմնավորում, իբրև արդարություն հաստատելու բնական միջոց և աստի­ճանաբար ձևավորվեց մարդու իրա­վունքներն իշխանության չարաշահում­ներից պաշտպանելու սկզբունքը։ Լուսավորականության մտածողներն առաջադրելով բնական իրավունքի տեսությունն իբրև իշխանության սահմանափակման արդ­յունավետ միջոց, իբրև դրական իրավունքի նկատմամբ բնական իրավունքի գերակայության սկզբունք և դրանով իսկ պաշապանելով մարդու անօտարելի իրավունքները, գաղափարապես հիմնավորեցին և նախապատրաստեցին արևմտյան քաղաքակրթության հետագա զարգացման ուղին։

Բնական իրավունքը պաշտոնական փաստաթղթերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին քաղաքական փաստաթուղթը, որը բնական իրավունքն ազդարարեց իբրև պետական իշխանության հոգածության առարկա և դրա պաշտ­պանությունն իբրև պետական իշխանության սահմանափակում և իշխանության անմիջական պարտականություն, Անկա­խության ամերիկյան հռչակագիրն էր (1776)։ Այդ իրավաքաղաքական փաս­տաթղթում բնական իրավունքի շարքին է դասվում ժո­ղովրդի անկախության հաստատման իրավունքը, կառավարման տիրապետող համակարգը նոր համակարգով փոխարինելու ժոդովրդի իրավունքը, մարդկանց հավասարության իրավունքը, կյանքի իրավունքը, ազատության իրավունքը ու երջանկության ձգտելու իրավունքը։ Բնական իրավունքի հիմնարար նշանակություն է տրված նաև Մարդու և քաղաքացու իրավունք­ների հռչակագրում (Ֆրանսիա 1989 ), որում նախկինի համեմատությամբ բնական իրավունքը շարադրված է շատ ավելի ընդարձակ և այդ պատճառով այն դարձել է օրինա­կելի բազմաթիվ ժոդովուրդների համար։ Հետագայում A իրավունքի պաշտպանության, դրական իրավունքի նկատմամբ բնական իրավունքի գե­րակայության, պետական իշխանութ­յունը բնական իրավունքը սահմանափակելու սկզբունքներն արտացոլվեցին ժողովրդավարական պետությունների սահմանադրություններում։ Անհրաժեշտ է նշել, որ այդ սկզբունքներն իրենց արտահայտությունը ստացան նաև Շահամիր Շահամիրյանի «Որոգայթ փառացում» (1773

Բնական իրավունքն առհասարակ մարդու իրավունքների նկատմամբ ուշադրությունը սևեռվեց հատկապես 20-րդ դարի Երկրորդ կեսին, երբ վերածնված բնական իրավունքը դաոնում էր հասարակական հարաբերությունների կար­գավորիչ, իբրև դրական իրավունքի ձևափոխման հիմք, որը պետի է բացառի ամեն տեսակի բռնություն և անօրի­նականություն։ Բնական իրավունքի նկատմամբ այսս մոտեցումը դաոնում է արդի հասարակության ժողովրդավարաակն սկզ­բունքների նախահիմքը, որով պայմանավորվում էր ոչ թե վերացական ժողովր­դավարությունը, այլ հասարակական հարաբերությունների ժողովրդավարա­կան կարգավորման ամենօրյա ընթաց­քը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Է․ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թվական, Երևան
  • Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ, Երևան
  • А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թ, Москва