Կարլ Փոփեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կարլ Պոպպերից)
Կարլ Փոփեր
Karl Popper
Ծնվել էհուլիսի 28, 1902(1902-07-28)[1][2][3][…] Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4][5]
Մահացել էսեպտեմբերի 17, 1994(1994-09-17)[1][2][3][…] (92 տարեկան) Kenley, Քրոյդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Գերեզմանmortuary Lainzer Friedhof
Բնակության վայր(եր)Վիեննա
Քաղաքացիություն Ավստրո-Հունգարիա,  Առաջին Ավստրիական Հանրապետություն,  Ավստրիայի դաշնային պետություն և  Միացյալ Թագավորություն[6]
Դավանանքագնոստիցիզմ
Ուղղությունազատականություն
Մասնագիտությունփիլիսոփա, գիտության փիլիսոփա, գրող, համալսարանի դասախոս և սոցիոլոգ
Հաստատություն(ներ)Քենթերբերիի համալսարան[7], Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց[8], Լոնդոնի թագավորական քոլեջ և Լոնդոնի համալսարան[8]
Գործունեության ոլորտփիլիսոփայություն[5], իմացաբանություն, Ռացիոնալություն, Գիտության փիլիսոփայություն[5], տրամաբանություն, քաղաքական փիլիսոփայություն[9], Սոցիալական փիլիսոփայություն, կյանքի ծագում և քվանտային մեխանիկա
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Բրիտանական ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Լինչեի ազգային ակադեմիա, «Մոն Պելերին» համայնք, Գիտության պատմության միջազգային ակադեմիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերՎիեննայի համալսարան[8], Քեմբրիջի համալսարան և Վիեննայի համալսարան (1928)[8]
Կոչումպրոֆեսոր և ակադեմիկոս
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1][10], Գերմաներեն լեզվի ավստրիական տարբերակ և գերմաներեն[10]
Գիտական ղեկավարԿարլ Բյուլեր[11][8] և Մորից Շլիկ[11]
Եղել է գիտական ղեկավարA. I. Sabra?[12] և Charles Leonard Hamblin?[11]
Ազդվել էՍոկրատես, Lycophron?, Արիստոտել, Ռենե Դեկարտ, Արթուր Շոպենհաուեր, Jakob Friedrich Fries?, Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգել, Սյորեն Կիերկեգոր, Ալբերտ Այնշտայն[8], Վիեննական խմբակ և Հանս Վայհինգեր[13][14]
Պարգևներ
Ասպետ-բակալավր, «Ավստրիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» մեծ ոսկե մեդալ, Մեծ Խաչ աստղով և ուսի ժապավենով, Ավստրիական պատվո նշան «Գիտության և արվեստի համար», Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշան,

Վիեն քաղաքի պատվո մատանի

,

Օտտո Հանի անվան խաղաղության մեդալ (1993)

,

Կատալոնիայի միջազգային մրցանակ (1989)

,

Դոկտոր Լեոպոլդ Լուկասի մրցանակ (1981)

,

Մոնտիոնի մրցանակ (2003)

, Գյոթեի մեդալ,

Վիեննայի համալսարանի պատվավոր դոկտոր (1977)

,

Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի պատվավոր դոկտոր (1991)

,

Զալցբուրգի համալսարանի պատվավոր դոկտոր

,

Կիոտո մրցանակ արվեստի և փիլիսոփայության բնագավառում (1992)

,

Բրիտանական ակադեմիայի անդամ

,

honorary doctor of the Catholic University of Eichstätt-Ingolstadt?

, Պատվո Ասպետ,

Prix Alexis de Tocqueville? (1984)

և

Սոնինգի մրցանակ (1973)

Ամուսին(ներ)Josefine Anna Henninger?[8]
ՀայրSimon Siegmund Carl Popper?[15]
ՄայրJenny Popper?[15]
ԱշակերտներW. W. Bartley III?, Իմրե Լակատոս, Thomas Kuhn?, Paul Feyerabend?, Hubert Kiesewetter?, David Miller?, John W. N. Watkins?, Joseph Agassi? և Alan Musgrave?
 Karl Popper Վիքիպահեստում

Սըր Կարլ Ռեյմունդ Փոփեր (գերմ.՝ Karl Raimund Popper, հուլիսի 28, 1902(1902-07-28)[1][2][3][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4][5] - սեպտեմբերի 17, 1994(1994-09-17)[1][2][3][…], Kenley, Քրոյդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), ավստրիացի և բրիտանացի փիլիսոփա և սոցիոլոգ։ XX դարի գիտության ամենաազդեցիկ փիլիսոփաներից մեկը։ Հայտնի է քաղաքական և սոցիալական փիլիսոփայությանը նվիրված իր աշխատություններով։ Քննադատել է գիտական մեթոդի դասական հասկացությունները, ինչպես նաև պաշտպանել է ժողովրդավարության ու սոցիալական կրիտիցիզմի սկզբունքները, որոնց նա առաջարկում էր հետևել «բաց հասարակության» կայացմանը հասնելու համար։

1934 թ.-ին լույս տեսած «Հետազոտության տրամաբանություն» գրքով հիմնադրել է քննադատական ռացիոնալիզմի փիլիսոփայական ուղղությունը, ըստ որի՝ վերջնական ճշմարտություններ չկան։ Մարդկային գիտելիքը զարգանում է քայլ առ քայլ հերքելով սխալ վարկածները։ «Բաց հասարակությունն ու նրա թշնամիները» դասական դարձած գրքում (թարգմանված է հայերեն[16][17]), որը գրել է 1945 թ.-ին Նոր Զելանդիայում, ուր արտագաղթել էր նացիստական տիրապետության տակ գտնվող Ավստրիայից, Փոփերը քննադատության է ենթարկում բոլոր ամբողջատիրական համակարգերը։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1937-1946 թվականներին եղել է համալսարանի դասախոս Նոր Զելանդիայում, 1946-1949 թվականներին՝ Լոնդոնի համալսարանի տնտեսագիտության դպրոցի դասախոս, 1949 թվականից՝ Լոնդոնի համալսարանի պրոֆեսոր, բնագիտության զարգացմանը նպաստող թագավորական ընկերության անդամ։ Իր ուսմունքը Պոպպեր անվանում է քննադատական ռացիոնալիզմ՝ ի հակադրություն հյումիզմից սերող տրամաբանական էմպիրիզմի և շեշտելով իր հարազատությունը Ի․ Կանտի գիտաբանական գաղափարներին։ Մեթոդաբանության մեջ Պոպպերը առաջադրել է ֆալսիֆիկացման սկզբունքը, գիտության էվոլյուցիոն զարգացման տեսակետը, ճանաչող սուբյեկտից օտարված օբյեկտիվ գիտելիքի («երրորդ աշխարհի») գաղափարը։ Գիտության զարգացումը Պոպպերը ներկայացնում է որպես միմյանց անընդհատ հաջորդափոխող տեսությունների շարք։

Տեսությունը փորձի ընդհանրացում չէ, այլ հիպոթեզ է, որը լուծում է որոշակի պրոբլեմ և «բաց է» քննադատության ու հերքման համար, էմպիրիկ գիտություններում՝ փորձնական հերքման համար։ Գիտելիքի բովանդակության այս չափանիշներով Պոպպերը պահպանում է ընդհանրական օրենքներն ու տեսությունները, բայց մերժում է «ամեն ինչ բացատրող» տեսական ուսմունքները(օրինակ՝ մարքսիզմը)։ Պոպպերը ժխտում է պատմականության սկզբունքը՝ գտնելով, որ այն բնության և հասարակության զարգացումը ներկայացնում է իբրև կանխորոշված ընթացք։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 RKDartists (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 Поппер Карл Раймунд (ռուս.) / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 https://www.britannica.com/biography/Karl-Popper
  6. Notable Names Database — 2002.
  7. http://popper-prior.nz/home
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 8,8 https://plato.stanford.edu/entries/popper/
  9. https://iep.utm.edu/popp-pol/
  10. 10,0 10,1 CONOR.Sl
  11. 11,0 11,1 11,2 Mathematics Genealogy Project — 1997.
  12. https://histsci.fas.harvard.edu/ai-sabra
  13. 13,0 13,1 13,2 https://iep.utm.edu/cr-ratio/
  14. 14,0 14,1 14,2 https://www.jstor.org/stable/3654350
  15. 15,0 15,1 https://www.famousscientists.org/karl-popper/
  16. Կառլ Ռեյմունդ Պոպեր, Բաց հասարակությունն ու դրա թշնամիները, Հատոր 1-Պլատոնը, Երևան, «Հայաստան» հրատարակչություն,2001 թ., 431 էջ։
  17. Կառլ Ռեյմունդ Պոպեր, Բաց հասարակությունն ու դրա թշնամիները, Հատոր 2, Երևան, «Հայաստան» հրատարակչություն,2006 թ., 408 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 381