Պայտի տեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պայտի տեսությունը պնդում է, որ ծայրահեղ ձախերն ու ծայրահեղ աջերն իրականում ավելի նման են իրար, քան կենտրոնամետներին

Պայտի տեսություն, քաղաքագիտության տեսություններից մեկը, ըստ որի ծայրահեղ ձախերն ու ծայրահեղ աջերն իրականում անտագոնիստներ չեն և չեն գտնվում գծային քաղաքական սպեկտրի հակառակ բևեռներում, այլ շատ բաներով նման են իրար՝ հիշեցնելով պայտի ծայրեր։ Տեսության հեղինակը ֆրանսիացի գրող և փիլիսոփա Ժան Պիեռ Ֆեյն է[1]։

Եզրույթի ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ եզրույթը կիրառվել է Ժան Պիեռ Ֆեյի «Le Siècle des idéologies» գրքում, որը լույս է տեսել 2002 թվականին[2]։ Տեսությունը ձևակերպվել է Լիփսեթի, Բելի և «պլյուրալիստական դպրոցի» այլ գիտնականների աշխատությունների ազդեցության տակ[3]։

Ներկայիս կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին եզրույթը կիրառվել է իսրայելական ԶԼՄ-ներում՝ ծայրահեղ ձախերի և ծայրահեղ աջերի՝ հրեաների նկատմամբ ունեցած թշնամանքը բնորոշելու համար[4]։

Իր էսեներից մեկում Յոզեֆ Յոֆեն՝ «Roland Berger Strategy Consultants»-ի՝ ռազմավարական խորհրդատվության ոլորտում աշխարհի ամենախոշոր կազմակերպություններից մեկի վերլուծաբաններից մեկը, գրել է հետևյալը․

Aquote1.png Կարո՞ղ է արդյոք գլոբալացումը հաղթահարել աճող խնդիրները։ Գլոբալացիայի դեմ աննկատ ապստամբությունն իրականում նախորդում էր 2008 թվականի ճգնաժամին։ Ամբողջ Արևմուտքում պոպուլիզմն սկսեց ցույց տալ իր դեմքը 2000-ականների կեսերին։ Դրա օրինակներից են Գերմանիան և Ավստրիան, որտեղ պոպուլիստական կուսակցությունները մեծ քանակությամբ ձայներ ստացան իզոլյացիոնիզմի, պրոտեկցիոնիզմի և ազգային հարստության վերաբաշխման տեսլականների տակ։ Գերմանիայում ձախ պոպուլիզմն էր («Die Linke»), իսկ Ավստրիայում, ընդհակառակը, ծայրահեղ աջերը 2008 թվականի ընտրություններում ստացան ձայների մոտ 30%-ը։ Աջերն ու ձախերը միասին պատկերում են «պայտի տեսությունը» ժամանակակից քաղաքականության մեջ․ այնքան են կորացնում, որ ծայրերը գրեթե դիպչում են միմյանց[5]։ Aquote2.png


Տեսության բացատրություն և օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ որոշ պնդումների՝ Հյուսիսային Կորեան գաղափարապես ծայրահեղ աջ կամ ֆաշիստական պետություն է[6]։ Բրայան Մայերսն իր «The Cleanest Race» («Մաքրագույն ռասա») գրքում պնդում է, որ Հյուսիսային Կորեան գաղափարապես ծայրահեղ աջ պետություն է՝ քսենոֆոբիայի ու ծայրահեղ ազգայնականության քարոզման, ինչպես նաև նախկին և ներկայիս ղեկավարների պսևդոկրոնական փառաբանման և կառավարության ռասայական հռետորության շնորհիվ։ Միևնույն ժամանակ հյուսիսկորեական ռեժիմը իրեն ներկայացնում է որպես չուչխե պետական գաղափարախոսության միջոցով սոցիալիզմի ջատագով[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Encel Frédéric, Thual, François (2004-11-13)։ «United States-Israel: A friendship that needs to be demystified»։ Le Figaro (Paris)։ Արխիվացված օրիգինալից-ից 2007-09-30-ին։ Վերցված է 2009-02-13։ «Jean-Pierre Faye's famous horseshoe theory (according to which extremes meet) finds verification here more than in other places, and the two states of delirium often mingle and meet, unfortunately spreading beyond these extremist circles. But contrary to the legend deliberately maintained and/or the commonplace believed in good faith, Israel and the United States have not always been allies; on several occasions their relations have even been strained.» 
  2. «Le Siècle des idéologies»։ Pocket։ 2008-12-22 
  3. «Challenging Centrist/Extremist Theory»։ Publiceye.org։ 2008 
  4. Fleischer Tzvi (31 October 2006)։ «The Political Horseshoe again»։ Australia/Israel Review (AIJAC)։ Արխիվացված օրիգինալից-ից 16 May 2011-ին։ Վերցված է 27 March 2015։ «I think Mr. Loewenstein has done a good job demonstrating why many people believe, as the "political horseshoe" theory states, that there is a lot more common ground between the far left, where Loewenstein dwells politically, and the far right views of someone like Betty Luks than people on the left would care to admit.» 
  5. «New Year's Essay 2009»։ Roland Berger Strategy Consultants։ 2008-12-22 
  6. «North Korea – a Fascist State?»։ Rocking Philosophy։ May 1, 2013։ Արխիվացված օրիգինալից January 7, 2015-ին։ Վերցված է September 5, 2015 
  7. Myers, B. R. (26 January 2010)։ «"The Cleanest Race"»։ The New York Times։ Վերցված է 5 August 2015