Սեմ Հարիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto Info sciences exactes.png
Սեմ Հարիս
Steven Pinker
Sam Harris 01.jpg
Ծնվել է ապրիլի 9, 1967({{padleft:1967|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:9|2|0}})[1] (50 տարեկան)
Լոս Անջելես, Կալիֆոռնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Ազգություն հրեա
Ուղղություն աթեիզմ
Մասնագիտություն փիլիսոփա, նյարդակենսաբան, գրող, բլոգեր և պոդքաստեր
Ալմա մատեր Ստենֆորդի համալսարան և Լոս Անջելեսի կալիֆորնյան համալսարան
Տիրապետում է լեզուներին անգլերեն[2]
Մայր Susan Harris
Կայք samharris.org
Ստորագրություն
Sam Harris signature.svg
Sam Harris Վիքիպահեստում


Սեմ Հարիս (անգլ.՝ Sam Harris, ապրիլի 9, 1967({{padleft:1967|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:9|2|0}})[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), Նյու Յորք Թայմս (անգլ.՝ New York Times ) թերթի հինգ բեսթսելլերների հեղինակ։ Հանդիսանում է «Հավատքի վերջը» (անգլ.՝ The End of Faith ), «Նամակ քրիստոնյա ազգին» (անգլ.՝ Letter to a Christian Nation ), «Բարոյական լանդշաֆտը» (անգլ.՝ The Moral Landscape ), «Ազատ Կամք» (անգլ.՝ Free Will ), «Ստախոսություն» (անգլ.՝ Lying ), «Արթնացում» (անգլ.՝ Waking Up ), «Իսլամը և հանդուրժողականության ապագան» (անգլ.՝ Islam and the Future of Tolerance ) գրքերի հեղինակը։ 2005 թվականին Հարիսի «Հավատքի վերջ» գիրքը շահել է Փեն մրցանակը` վավերագրական գրականության ասպարեզում։ Հարիսի աշխատությունները և դասախոսություններն առնչվում են թեմաների լայն շրջանակի հետ, որոնց շարքում են բարոյականությունը, փիլիսոփայությունը, կրոնը, մեդիտացիան, մարդկային բռնությունը, բանականությունը և ռացիոնալ մտածելակերպը։ Հարիսը ուսումնասիրում է, թե ինչպես են արտաքին աշխարհի մասին մեր ավելացող գիտելիքները ձևավորում մարդկանց աշխարհայացքային և կենսակերպային մոտեցումները[3]:

Հարիսի աշխատությունները հրապարակվել են ավելի քան 20 լեզվով և վերլուծվել են այնպիսի ամսագրերում և թերթերում, ինչպիսիք են Նյու Յորք Թայմսը (անգլ.՝ The New York Times ), Թայմը (անգլ.՝ Time), Սայնթիֆիք Ամերիկան (անգլ.՝ Scientific American), և Ռոլինգ Սթոնսը (անգլ.՝ Rolling Stone )։ Հարիսը հոդվածներ է գրում Լոս Անջելես Թայմս (անգլ.՝ The Los Angeles Time), Էքոնոմիստ(անգլ.՝ The Economist ), Թայմս (Լոնդոն) (անգլ.՝ , The Times (London)), Բոսթոն Գլոբ(անգլ.՝ The Boston Globe ), Ատլանտիկ (անգլ.՝ The Atlantic ) և այլ ամսագրերի համար։ Նա նաև վարում է «Արթնացում» հաղորդաշարը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեմ Հարիսը ծնվել է 1967 թվականի ապրիլի 9֊ին Լոս Անջելեսում: Նրա մայրը ՝ Սյուզան Հարիսը, հեռուստապրոդյուսեր էր, Հարիսի հայրը ՝ Բերքլի Հարիսը դերասան էր։ Հարիսը դաստիարակվել է աշխարհիկ ընտանիքում, որտեղ ընդունված չէր խոսել կրոնին առնչվող թեմաներից։ Կրոնի հանդեպ հետաքրքրությունը ձևավորվում է Հարիսի մոտ արդեն պատանեկան տարիքում։ Հարիսը վաղ տարիքից հետաքրքրվում էր մարտական արվեստներով։ Ստենֆորդում իր ավարտական շրջանում Հարիսը էքստազի է փորձում։ Նման փորձարկումները դառնում են բացահայտումների մի հզոր աղբյուր Հարիսի հետագա հետազոտությունների ընթացքում։ Հարիսը աստիճանաբար տարվում է կրոնական և փիլիսոփայական ուսմունքներով, որոնք օգնում են նրան զարգացնել հոգևորի ընկալումները[4]:

Չավարտելով կրթությունը, Հարիսը լքում է Ստենֆորդը և ճանապարհորդում է Ասիա, որտեղ ծանոթանում է հինդուիստական և բուդդայական ուսմունքներին։ 1997 թվականին նա վերադառնում է Ստենֆորդ, որտեղ 2000 թվականին ստանում է փիլիսոփայության բակալավրի աստիճան։ Տարիներ անց Կալիֆոռնիայի հալասարանում Հարիսը ստանում է իմացական նեյրոգիտության դոկտորի կոչում։

Հայացքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարիսը հանդես է գալիս կրոնական հողի վրա առաջացող ծայրահեղականության և հակագիտական քարոզչության դեմ ։ Նրա կարծիքով մարդկանց ունեցած կրոնական հայացքները շատ հաճախ են հանդիսանում տարատեսակ բախումների և բռնարարքների դրդապատճառներ։

Ըստ Հարիսի մարդու հավատքը ուղղակիորեն կապված է արտաքին աշխարհի մասին նրա ունեցած իմացությունների, զգացմունքների և ձեռնարկած գործողությունների հետ, հետևաբար կրոնական պատկերացումներն անմիջականորեն պայմանավորում են մարդկանց հասարակական և անհատական վարվելակերպը։ Այդ իսկ պատճառով մարդկանց ունեցած կրոնական հայացքները պետք է ենթակա լինեն ազատ քննադատության և հատուկ ձևով չպետք է սահմանազատվեն անհատական հայացքների արտահայտման այլ դրսևորումներից։

Հարիսը չի ընդունում Աստվածաշունչը և այլ կրոնական գրքերը որպես բարոյականություն ուսուցանող աղբյուրներ։ Մասնավորապես Աստվածաշունչը սատարում է ստրկատիրությունը և մարդկային ջարդերը, որոնք ժամանակակից մարդու կողմից դատապարտվող և միանշանակ մերժվող երևույթների շարքում են։ Հակառակ տարածված կարծիքի, Հարիսը համոզված է, որ կրոնական քարոզչությունը հիմնականում հանգեցնում է այնպիսի արարքների, որոնք դասակարգվում են որպես ոչ բարոյական։

Հարիսն աթեիստ է, սակայն նա աշխատում է հաճախակի չկիրառել այդ բնորոշումը։ Ըստ Հարիսի բազմաթիվ մարդիկ, ովքեր չեն հավատում Աստծուն, իրենք իրենց չեն անվանում աթեիստներ, կամ կարիք չեն զգում միանալ աթեիստական կազմակերպություններին։ Նրա խոսքերով հարկավոր չէ առանձին բառ օգտագործել որևէ երևույթի՝ այս դեպքում հավատքի, բացակայությունը նկարագրելու համար։ Հարիսի համոզմամբ «աթեիզմ» բառը դուրս կգա շրջանառությունից այն ժամանակ, երբ այլևս անհրաժեշտություն չի լինի հակադրվելու կրոնական դոգմատիզմին և մարդիկ հնարավորություն կստանան ավելի ազատ արտահայտվելու հոգևոր և բարոյական թեմաների շուրջ [5]:

Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավատքի Վերջը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից հետո, Հարիստը սկսում է իր «Հավատքի Վերջը. Կրոն, ահաբեկչություն և բանականության ապագան» (անգլ.՝ The End of Faith: Religion, Terror, and the Future of Reason) գրքի վրա աշխատանքները։ Այն հրատարակվում է 2004 թվականին։ Այդ գրքում Հարիսը հերքում է կրոնական հայացքների վավերականությունը։ Հարիսը պաշտպանում է գիտական և քննադատական մոտեցումը, որը հրաժարվում է ճանաչել ցանկացած փաստարկ, մինչ այն հիմնավորված չէ պատշաճ վկայություններով։ Նա օրինակ է բերում աշխարհիկ մարդուն, ով նման հայացքների արտահայտման դեպքում ինքնաբերաբար անմեղսունակ կճանաչվեր։

Նամակ քրիստոնյա ազգին[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հավատքի Վերջ» գրքի քննադատներին պատասխանելու համար, Հարիսը 2006 թվականին հրապարակում է իր երկրորդ գիրքը։ Այն կոչվում էր «Նամակ քրիստոնյա ազգին»։ Այդ աշխատությունում Հարիսը հրաժարվում է ընդունել քրիստոնեության մտավոր կամ բարոյական դիրքերից հանդես գալու հավակնությունները։ Հարիսի փաստարկները հիմնվում էին էվոլյուցիոն տեսության և Աստծու գոյության գաղափարից բխող անհարթությունների բացահայտման վրա։ Արարչի գոյությունը հակասության մեջ է մտնում բնական և մարդկային աղետներով լի իրական աշխարհի հետ։

Բարոյական լանդշաֆտը[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի հոկտեմբերին լույս է տեսնում Հարիսի «Բարոյական լանդշաֆտը» գիրքը։ Այն դիտարկում էր գիտության և բարոյական արժեքների փոխկապակցվածությունը։ Հարիսն անդրադարձ էր կատարում այն տարածված համոզմունքին, որ գիտությունը ոչինչ չունի ասելու մարդկային բարոյականության մասին։ Հակադարձելով այդ թեզին՝ Հարիսը ասում էր, որ բարոյականությունը ուղղակիորեն առնչվում է մարդու մյուս ունեցած գիտելիքների հետ։ Հարիսը դիտարկում էր մարդկու փորձը և ձեռք բերված նոր գիտելիքները որպես «բարոյական լանդշաֆտի» «գագաթներ» և «ձորեր»։ Ըստ Հարիսի մենք արդեն բավականչափ հասկանում ենք ուղեղի աշխատանքից և նրա փոխհարաբերություններից արտաքին աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների հետ, որպեսզի հստակ պատասխանենք, թե որոնք են «լավն» ու «վատը» մարդկային կյանքում։ Հարիսի համոզմամբ, ինչպես գոյություն չունեն քրիստոնեական ֆիզիկա կամ իսլամական հանրահաշիվ, այնպես էլ գոյություն չունի քրիստոնեական կամ մուսուլմանական բարոյականություն [6]:

Ազատ կամքը[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին հրապարակված իր «Ազատ կամքը» գրքում Հարիսը շարունակում է արծարծել բարոյականության թեման։ «Ազատ կամքի» գաղափարը մարդկային օրենքի, քաղաքականության, կրոնի, հանրային գործունեության, անձնական հարաբերությունների և բարոյականություն կարևորագույն հիմնասյունն է։ Սակայն գիտական հետազությունները փաստում են, որ «ազատ կամքը» դա զուտ պատրանք է։ Իր այս գրքում Հարիսը փորձում է ցույց տալ, որ «ազատ կամքի» բացակայությունը չի հակասում մեր բարոյական պատկերացումներին և չի նվազեցնում սոցիալական և քաղաքական ազատությունների կարևորությունը։ Հարիսը փորձում է մշակել ուղիներ ՝ մարդկանց ի հնե հետաքրքրող կարևորագույն հարցերին նորովի անդրադառնալու համար[7]:

Ստախոսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի նոյեմբերին հրապարակվում է «Ստախոսություն» գիրքը, որը հետագայում դառնում է բեսթսելլեր։ Այն հետազոտում է հասարակական այն չարքիները և անհատական արատները, որոնք բխում են մարդկանց սուտ խոսելու սովորությունից։ Դրանց շարքում են անձնական դավաճանությունները, ֆինանսական կեղծավորությունները, պետական կաշառակերությունը, սպանությունները և նույնիսկ ցեղասպանությունները։ Հարիսը համոզված է, որ մարդիկ կարող են կտրուկ բարեփոխել իրենց հասարակությունները, եթե հրաժարվեն սուտ խոսելուց այն հանգամանքներում, երբ այլք ստում են։ Նա մասնավորապես կենտրոնանում է «սպիտակ» սուտ հասկացության վրա։ Դա այն տարածված սուտն է, որն ասվում է այլ մարդկանց անախորժություններից ազատելու, կամ անհագստություն չպատճառելու համար։ «Սպիտակ» սուտը կեղծ պատրանք է ստեղծում, որ մարդը լավություն է անում այն ասելով[8]:

Արթնացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարիսի խոսքերով, մինչ կրոնական(«Հավատքի Վերջը») կամ բարոյական(«Բարոյական լանդշաֆտը») թեմաների մասին գրելը, նա հետաքրքրված էր մարդկային բանականության և «հոգևոր» ընկալման հիմնախնդիրներով։ 2014 թվականի սեպտեմբերին իր «Արթնացում» գրքում Հարիսը ցույց է տալիս, որ «հոգևոր» ընկալման բաղադրիչը կարևորագույն գործիք է մարդկային բանականության աշխատանքը հասկանալու համար։ Հարիսը վերլուծում է մարդկանց տրանսցենդենտալ զգացումները՝ բացահայտելով, որ դրանք ոչ միայն գերբնական ծագում չունեն, այլ գիտական և փիլիսոփայական տեսանկյունից ավելի են հարստացնում մեր գիտելիքները մարդկային գիտակցության մասին։ Հարիսը իր գրքում փորձում է ինտեգրել «հոգևոր» և «աշխարհիկ» հասկացությունները՝ դուրս բերելով «հոգևորը» կրոնական ասպարեզից[9]:

Իսլամը և հանդուրժողականության ապագան[խմբագրել | խմբագրել կոդը]

«Իսլամը և հանդուրժողականության ապագան» լույս է տեսել 2015 թվականի հոկտեմբերին։ Այն համահեղինակել են Սեմ Հարիսը և նախկին իսլամիստ ծայրահեղական, իսկ այժմ ազատական հայացքներ ունեցող Մաջիդ Նավազը[10]: Գիրքը կառուցված է երկխոսության տեսքով։ Այն դիտարկում է այնպիսի հարցրեր, ինչպիսիք են «Իսլամը խաղաղության, թե՞ պատերազմի կրոն», «Արդյո՞ք իսլամը ենթակա է բարեփոխման», «Ինչու՞ են այդ քանակի մահեմադականներ դառնում ծայրահեղական», «Ինչպե՞ս են այսօրվա աշխարհում ընկալվում «ջիհադիզմ», «իսլամիզմ», և «ֆուունդամենտալիզմ» բառերը»։ Գրքի հեղինակները ցանկանում էին ցուցադրել, թե ինչպես են տարբեր հայացքներ ունեցող մարդիկ ընդհանուր հայտարարի գալիս նույնիսկ ամենաօրհասական հարցերի շուրջ։

Հասարակական գործունեություն և հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեմ Հարիսը հանդիսանում «Բանականության Ծրագիր» (անգլ.՝ Project Reason) հասարակական կազմակերպության հիմնադիրը։ Այն ստեղծվել է գիտական տեղեկությունների և աշխարհիկ արժեքների տարածման նպատակով[11]։

Հարիսը հանդիսանում է Ամերիկայի աշխարհիկ միության (անգլ.՝ Secular Coalition for America), խորհրդատվական հանձնաժողովի անդամ, որը ներկայացնում է ամերիակացի ոչ թեիստների շահերը երկրի հասարակական և քաղաքական կյանքում[12]։

Հարիսը պարբերաբար հանդես է գալիս ամերիկյան բազմաթիվ հեռուսաշոուներով և հաղորդումներով, որոնց շարքում են ՕՙՌայլի Ֆեքթորը (անգլ.՝ The O'Reilly Factor)[13], ԷյԲիՍի Նյուսը(անգլ.՝ ABC News, )[14], Թաքերը(անգլ.՝ Tucker)[15], Ռիալ Թայմը(անգլ.՝ Real Time)[16], Դեյլի Շոոն(անգլ.՝ The Daily Show)[17] և այլն։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեմ Հարիսն ամուսնացած է մանկական գրքերի նկարազարդող և խմբագիր Անակա Հարիսի հետ[18]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]