Ժան Մելիե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Ժան Մելիե
Jean Meslier
J. Meslier (gravure 1802).jpg
Ծնվել էհունիսի 15, 1664(1664-06-15)[1][2] Մազերնի
Մահացել էհունիսի 17, 1729(1729-06-17) (65 տարեկան) Էտրեպինյի
ՔաղաքացիությունRoyal Standard of the King of France.svg Ֆրանսիա
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ուղղությունաթեիզմ և Ազատամտականություն
Մասնագիտությունփիլիսոփա, հոգևորական, քահանա և գրող
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1]
Commons-logo.svg Jean Meslier Վիքիպահեստում

Ժան Մելիե (ֆր.՝ Jean Meslier, հունիսի 15, 1664(1664-06-15)[1][2], Մազերնի - հունիսի 17, 1729(1729-06-17), Էտրեպինյի), ֆրանսիացի մատերիալիստ փիլիսոփա, աթեիստ, ուտոպիստ կոմունիստ։

1689 թվականից եղել է գյուղական քահանա։ Մելիեի հայացքները շարադրված են «Կտակ» աշխատությունում (հրատարակված 1864 թվականին)։ Մելիեն առաջինն էր, որ մեխանիստական մատերիալիզմը հանգեցրեց մարտնչող մատերիալիզմին, փորձեց նրան հաղորդել սոցիալ-քաղաքական արմատականություն՝ դառնալով 18-րդ դարի ֆրանսիական մատերիալիզմի նախահայրը։ Մատերիայի և դրա բացարձակ կեցության ու ինքնաշարժման կարողություն ունենալու գաղափարից Մելիեն բխեցնում էր իրականության վերաբերյալ կրոնական պատկերացումների մերժումը։ Խիստ քննադատել է սոցիալական անհավասարության ու անարդարության վրա հիմնված հասարակարգը, որի հիմքը համարում էր մասնավոր սեփականությունը։ Անհավասարության ու բռնության դեմ զինված պայքարը նա համարում է օրինական ու բարոյական հեղափոխությունը, ըստ Մելիեի, ժողովրդի գործն է, նրա ազատագրության, մասնավոր սեփականության վերացման միակ միջոցը։ Մելիեն բռնության հաղթահարումը զուգորդում էր կրոնի հոգեոր բռնության հաղթահարման անհրաժեշտության հետ։ Մարտնչող մատերիալիզմի դիրքերից նա մերժեց կրոնի հիմնական դոգմաները, վեր հանեց կրոնի սնանկությունը, նրա սոցիալ-քաղաքական էությունը, փորձեց ցույց տալ, որ պետությունն ու եկեղեցին ժողովրդի նյութական և հոգևր կեղեքման գործիք են։


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Babelio (ֆր.) — 2007.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 383 CC BY-SA icon 80x15.png