Սեքստոս Էմպիրիկոս
Սեքստոս Էմպիրիկոս
հին հունարեն՝ Σέξτος ὁ Ἐμπειρικός
| |
|---|---|
| Ծնվել է | մոտ 2-րդ դար[1] |
| Մահացել է | մոտ 3-րդ դար[2][1][3] |
| Քաղաքացիություն | Հին Հռոմ |
| Ուղղություն | պիրոնիզմ |
| Մասնագիտություն | բժիշկ, փիլիսոփա, բժիշկ-գրող և գրող |
| Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն |
| Տիրապետում է լեզուներին | հին հունարեն[4] |
| Ուսուցիչ | Herodotus of Tarsus?[5] |
| Աշակերտներ | Saturninus? |
Սեքստոս Էմպիրիկոս (Sex․tus Empiricus, մոտ 2-րդ դար[1] - մոտ 3-րդ դար[2][1][3]), հին հունական փիլիսոփա և գիտնական, սկեպտիցիզմի ներկայացուցիչ։ «Ընդդեմ մաթեմատիկոսների» («մաթեմատիկոս» տերմինը նշանակել է ընդհանրապես գիտնական) և «Պիհռոնյան դրույթներ» երկերի հեղինակը։ Ըստ Սեքստոս Էմպիրիկոսի, սկեպտիկը անառարկելիորեն ոչինչ չի հաստատում և ոչինչ չի ժխտում, նա «որոնող» է։ Փիլիսոփայության նպատակը հոգու հանգստություն ձեռք բերելն է, որին կարելի է հասնել ամեն ինչի նկատմամբ սկեպտիկական վերաբերմունք դրսևորելով։ Սեքստոս Էմպիրիկոսը տրամաբանության, ֆիզիկայի, բարոյագիտության և այլ գիտությունների առաջին պատմաբաններից է։ Նրան է պատկանում ապացուցման անվերջության մասին փաստարկը, ամեն մի ապացուցում ելնում է ինչ-որ նախադրյալներից, որոնք, իրենց հերթին, ապացուցման կարիք են զգում և այսպես՝ շարունակ։ Սեքստոս Էմպիրիկոսի երկերում պահպանվել են մեջբերումներ հին հուն, բազմաթիվ մտածողների կորած աշխատություններից։ Ազդեցությունը նկատելի է Միշել դը Մոնտենի, Պ․ Բեյլի և նոր ժամանակի ուրիշ սկեպտիկների հայացքներում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Internet Philosophy Ontology project
- 1 2 Post-Reformation Digital Library
- 1 2 Պորտուգալիայի ազգային գրադարան — 1796.
- ↑ CONOR.Sl
- ↑ Dictionnaire des philosophes antiques IV (ֆր.) // Dictionnaire des philosophes antiques / R. Goulet — Paris: CNRS, 2005. — P. 477.
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 348)։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեքստոս Էմպիրիկոս» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- 2-րդ դարի ծնունդներ
- 3-րդ դարի մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Փիլիսոփաներ այբբենական կարգով
- Անավարտ հոդվածներ անձի մասին
- Անտիկ դարաշրջանի փիլիսոփաներ
- 2-րդ դարի փիլիսոփաներ
- Հույն փիլիսոփաներ
- Հույն գրողներ
- Հույն բժիշկներ
- Հույն գիտնականներ
- Փիլիսոփայության պատմաբաններ
- Հին հռոմեացի բժիշկներ
- Անտիկ դարաշրջանի հույն փիլիսոփաներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Հին հույն գրողներ