Այան Հիրսի Ալի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այան Հիրսի Ալի
 
Կուսակցություն՝ Ազատության և ժողովրդավարության ժողովրդական կուսակցություն և Labour Party?
Կրթություն՝ Լեյդենի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, ակտիվիստ, սցենարիստ, լրագրող, գիտնական և գրող
Դավանանք քրիստոնեություն
Ծննդյան օր նոյեմբերի 13, 1969(1969-11-13)[1][2][3][…] (54 տարեկան)
Ծննդավայր Մոգադիշո, Սոմալի[4]
Քաղաքացիություն  Նիդերլանդների Թագավորություն և  ԱՄՆ
Հայր Հիրսի Մագան Իսե
Ամուսին Նիլ Ֆերգյուսոն
 
Կայք՝ ayaanhirsiali.com
 
Պարգևներ

Այան Հիրսի Ալի (անգլ.՝ Ayaan Hirsi Ali, նոյեմբերի 13, 1969(1969-11-13)[1][2][3][…], Մոգադիշո, Սոմալի[4]), սոմալիական ծագումով հոլանդա-ամերիկացի ֆեմինիստ, գրող և իրավապաշտպան։

Ակտիվ պայքար է տանում մուսուլման կանանց իրավունքները պաշտպանելու համար։ Այանը դաստիարակվել է խստապահանջ իսլամական ընտանիքում։ Վաղ տարիքում ենթարկվել է բռնության և տարել է սեռական օրգանների խեղման վիրահատություն։ Ալին հայտնի է որպես իսլամական երկրից սերող առաջին կինը, ով հրապարակայնորեն հրաժարվել է իսլամից։ Նա կոշտ դիրքորոշմամբ է հանդես գալիս՝ դատապարտելով իսլամի շրջանակներում օրինականացված բռնարարական ավանդույթները։ Ավարտելով իր քաղաքական կարիերան Նիդեռլանդներում, Ալին տեղափոխվել է ԱՄՆ։ Երեք ինքնակենսագրական գրքերի հեղինակ է։ Ալին կառավարում է իր անվան հիմնադրամը, որը օժանդակում է բռնությունների ենթարկված մուսուլման կանանց[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատանեկությունը Սոմալիում (1969-1992)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալին ծնվել է 1969 թվականի նոյեմբերի 13-ին Սոմալիում։ Նրա հայրը՝ Հիրսի Մագան Իսեն, հայնտի ընդդիմադիր քաղաքական գործիչ էր։ Ալիի ընտանիքը հաճախակի էր փոխում բնակության վայրը։ 1977 թվականին Ալիի ընտանիքը լքում է Սոմալին։ Որոշ ժամանակ ապրելով Սաուդյան Արաբիայում և Եթովպիայում՝ Ալիի ընտանիքը հաստատվում է Քենիայում։ 1992 թվականին Նիդերլանդները նրանց քաղաքական ապաստան է շնորհում։ Ալին հնարավորություն է ստանում շարունակել իր կրթությունը։

Կրթությունը և քաղաքական գործունեությունը Նիրդերլանդներում (1992 – 2006)[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականին Ալին ավարտում է Լեյդենի համալսարանը և ստանում է քաղաքական գիտությունների մագիստրոսի կոչում։ Ալին աշխատանքի է անցնում Նիդերլանդների աշխատավորական կուսակցությունում (հոլ.՝ Partij van de Arbeid)։ Նա հետազոտություններ է կատարում ներգաղթին առնչվող ոլորտներում։ 2002 թվականին Ալին փոխում է իր աշխատավայրը և միանում է Լիբերալները հանուն ազատության և ժողովրդավարության (հոլ.՝ Volkspartij voor Vrijheid en Democratie) կուսակցությանը։ 2003 թվականին Այանը ընտրվում է Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատ։ Իր խորհրդարանական գործունեության ժամանակ Այանը հետևողականորեն բարձրաձայնում է այն բոլոր հիմնախնդիրները, որոնց հետ պարբերաբար առնչվում են մուսուլման կանայք։ Նա քննադատության է ենթարկում Նիդերլանդների ներգաղթը կարգավորող քաղաքականությունը։ 2004 թվականին Թեո վան Գոգի հետ համատեղ պատրաստում է «Ենթարկում» (անգլ.՝ Submission) վավերագրական ֆիլմը։ Ֆիլմում ներկայացված էին Ղուրանում տեղ գտած այն դրվագները, որոնցում դատապարտվում էր իրնեց մարմինը չքողարկող կանանց վարվելակերպը և խրախուսվում էին բռնության կիրառումները նրանց հանդեպ։ Ֆիլմի ցուցադրումից հետո սպանում են Թեո վան Գոգին։ Նրա դիակի մոտ հայտնաբերում են Այանի հասցեին մահվան սպառնալիք պարունակող գրություն։ 2006 թվականին Այանը հրաժարական է տալիս պատգամավորական պաշտոնից։ Նույն թվականին նա առաջին անգամ այցելում է ԱՄՆ, որտեղ ներկայացնում է իր առաջին «Կալանավորված կույսը» (անգլ.՝ The Caged Virgin) վեպը։ Վեպը դատապարտում էր արևմտյան երկրների անգործունեությունն այն մուսուլման շրջաններում, որտեղ համատարած խախտվում են կանանց իրավունքները։

Գործունեությունը ԱՄՆ-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին Ալին տեղափոխվում է ԱՄՆ֊ի Վաշինգտոն քաղաք։ Նա հետազոտական թոշակ է ստանում Ամերիկայի ձեռներցության համալսարանում (անգլ.՝ American Enterprise Institute), որտեղ շարունակել է ուսումնասիրել իսլամական աշխարհում կանանց իրավունքների հիմնախնդիրը։

2007 թվականին Այանը հրատարակում է իր երկրորդ «Անհավատը» (անգլ.՝ Infidel) վեպը։ Նույն թվականին ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքում նա հիմնում է Այան Հիրսի Ալիի անվան հիմնադրամը։

2010 թվականին լույս է տեսնում Այանի «Քոչվոր» (անգլ.՝ Nomad) ինքնակենսագրական վեպը, որը շուտով բեսթսելլեր է դառնում։ Գրքի հրատարակությունը հանդիպում է մուսուլման համայնքի ուժգին հակադրությանը։

Ներկայումս Այանն աշխատում է Հարվարդի Քենեդիի անվան կառավարման դպրոցում, որտեղ մշակում է մահեմադական երկրների հետ համագործակցության ուղիների ռազմավարությունը։

Պարգևներ և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին Դանիայի Ազատական կուսակցությունը, կանանց իրավունքների պաշտպանության ասպարեզում, Այանին է պարգևում ազատության մրցանակը։

2005 թվականին հոլանդական Օպցիյ (հոլ.՝ Opzij) ամսագիրն Այանին է շնորհում Հարիեթ Ֆրիզիրինգի հավասարության (անգլ.՝ Harriet Freezerring Emancipation) մրցանակը։ Նույն թվականին Նորվեգիայում նա ստանում է Եվրոպայի տեսլականի (անգլ.՝ European Bellwether) մրցանակը՝ մարդու իրավունքների ասպարեզում իր ունեցած վաստակի համար։

2008 թվականին Այանը ստանում է Անիսֆիլդ-Վոլֆ (անգլ.՝ Anisfield-Wolf) գրական մրցանակը իր «Անհավատը» գրքի համար։

2005 թվականին Թայմ (անգլ.՝ Time ) ամսագրի կողմից Այանը ներառվել է «Մեր ժամանակների հարյուր ամենաազդեցիկ մարդիկ» ցանկում[6]։

Քրիստոֆեր Հիթչենզի խոսքերով՝ Այան Հիրսի Ալին Աֆրիկայից սերող բոլոր ժամանակների ամենամեծ ու հանրաճանաչ մտավորականն է[7]։

Անձնական կյանք և հայացքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Այանն ամուսնանում է բրիտանացի պատմաբան Նիլ Ֆերգյուսոնի հետ։ Նրանց զավակը ՝ Թոմասը, ծնվել է 2011 թվականին։

Այանը հրաժարվել է իսլամից իսկ 2023 թվականին հայտարարել է, որ քրիստոնյա է[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Gorlinski V. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #129730696 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Այան Հիրսի Ալի, հայնտի մարդիկ
  6. 2005, Թայմ 100,Այան Հիրսի Ալի
  7. «Կանանց շքերթի մուսուլման կազմակերպիչը հարձակվել է սեռական օրգանների վիրահատություն տարած Հիրսի Ալիի վրա». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 20-ին.
  8. Ali, Ayaan Hirsi (2023 թ․ նոյեմբերի 11). «Why I am now a Christian». UnHerd (բրիտանական անգլերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 10-ին.