Ալեքսանդր Բարդ
Ալեքսանդր Բարդ | |
---|---|
![]() | |
Ի ծնե անուն | շվեդերեն՝ Bengt Magnus Bard |
Ծնվել է | մարտի 17, 1961[1] (62 տարեկան) Västra Ny församling, Շվեդիա |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փոփ, էլեկտրոնային երաժշտություն և եվրոդենս |
Մասնագիտություն | երգիչ, տնտեսագետ, կոմպոզիտոր, սոցիոլոգ, բանաստեղծ, հեղինակ-կատարող, երաժիշտ, երաժշտական պրոդյուսեր, փիլիսոփա, ակնարկագիր և քաղաքական գործիչ |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Ստոկհոլմի տնտեսագիտական դպրոց |
![]() |
Ալեքսանդր Բարդ (ծնվել է 1961 թվականի մարտի 17-ին)–շվեդ երգահան, երգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ, երաժշտական պրոդյուսեր, սոցիոլոգ, Շվեդական ամենախոշոր ինտերնետ–կազմակերպություններից մեկի սեփականանատերը։ Army of Lovers, Vacuum, BWO, Alcazar, Gravitonas նախագծերի մասնակիցը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալեքսանդր Բարդը լայն ճանաչում է ստացել որպես մասնակից և հեղինակ Army Of Lovers խմբի երգի։ 1996 թվականին, երբ Army Of Lovers–ը կորել էր հորիզոնից և նրա մասնակիցները սկսել էին մոռացության տալ, Բարդը ստեղծեց նոր նախագիծ՝ Vacuum։ 2004 թվականի գարնանը Շվեդիայում դուրս եկավ նոր «Living In A Fantasy» ձայնասկավառակը։ Այդ ժամանակ Ալեքսանդրի խումբը թողարկեց Bodies Without Organs ձայնասկավառակը։ Ներկա պահին Բարդը աշխատում է Gravitonas խմբի հետ։ Այսօր Բարդը Stockholm Records կազմակերպության և ինտերնետ-կազմակերպության սեփականատերներից մեկն է։ Գրել է 3 գիրք սոցիոլոգիայի մասին․«Նետոկրատիա. Նոր իշխող էլիտա և կյանքը կապիտալիզմից հետո», «Новая глобальная империя» և «Kroppsmaskinerna»։ Առաջին երկու գրքերը ունեցել են մեծ հաջողություններ Եվրոպայում և Ամերիկայում։ Վերջին գիրքը դուրս է եկել վերջերս և ակնկալում է անգլերեն թարգմանություն իսկ հետագայում ռուսերեն լեզվով։ Իր առաջին գրքում՝ «Նետոկրատիա» համատեղ գրված Յան Զոդերկվիստի հետ, Ալեքսանդրն առանձնացրեց, նկարագրեց և համակարգեց բավարար տվյալներ նոր սոցիոլոգիայի և քաղաքականության հասկացության մասին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Александр БАРД «NETократия»
- Интервью с Александром Бардом
- Интервью с Бардом на портале chaskor.ru Archived 2018-07-20 at the Wayback Machine.
|