Հովհաննես Բաբախանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Բաբախանյան
Ծնվել էհուլիսի 1, 1968(1968-07-01) (55 տարեկան) կամ դեկտեմբերի 1, 1968(1968-12-01)[1] (55 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներ
Հայաստանի վաստակավոր արտիստ

Հովհաննես Գերասիմի Բաբախանյան (հուլիսի 1, 1968(1968-07-01) կամ դեկտեմբերի 1, 1968(1968-12-01)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, երգիչ, նկարիչ, ՀՀ վաստակավոր արտիստ (2006

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Երևանի Սիամանթոյի անվան միջնակարգ դպրոցում, 1984-1988 թվականներին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժնում։ Աշխատել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում։ Խաղացել է բազմաթիվ դերեր, նկարահանվել ֆիլմերում և հեռուստասերիալներում[2][3]։

Ապրում և ստեղծագործում է Լոս Անջելեսում[4]։ Համագործակցում է սաքսաֆոնահար Գարներ Թոմասի հետ։

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ավտոբուս»
  • «Հուլիոս Կեսար»
  • «Մենահամերգ» (Luna թատրոն, ԱՄՆ)
  • «Իմ սև սիրտն ու սպիտակ հրեշտակը»
  • «Իմ սիրտը լեռներում է»
  • «Կոնտրաբաս»[5]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի Թատերական գործիչների միության, 2013 թվական
  • ՀՀ մշակույթի նախարարության մեդալ, 2013 թվական
  • ՀՀ սփյուռքի նախարարության մեդալ, 2013 թվական
  • «Արմոննո» միջազգային փառատոնի «Լավագույն դերասան» մրցանակ, 2004 թվական
  • ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակ, 2002 թվական

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կինը՝ Մարի Մսրյան, դերասանուհի
  • Դուստր՝ Լիա Բաբախանյան
  • Դուստր՝ էլլա Բաբախանյան
  • Որդի՝ Գոռ Բաբախանյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. «Հովհաննես Բաբախանյանի կենսագրություն AV Production կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  4. Հովհաննես Բաբախանյան. «Չէի ուզում բաց թողնել իր գրկում լինելու թանկ վայրկյանները»
  5. Հովհաննես Բաբախանյան. «Ես մշտապես չեմ հեռացել»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]