Սոմալի
Jamhuuriyadda Soomaaliya جمهورية الصومال Ջումհուրիյատ աս-Սումալ Սոմալիի Հանրապետություն |
||||
---|---|---|---|---|
|
||||
Ազգային օրհներգ՝ Սոմալի, արթնացիր | ||||
|
||||
Մայրաքաղաք և ամենամեծ քաղաք | Մոգադիշո | |||
Պետական լեզուներ | սոմալերեն, արաբերեն | |||
Կառավարում | Կոալիցիա կառավարություն | |||
- | Նախագահ | Մոհամեդ Աբդուլլահի Մոհամեդ | ||
- | Վարչապետ | Օմար Աբդիրաշիդ Ալի Շարմակե | ||
Անկախություն | Բրիտանիայից և Իտալիայից | |||
- | թվական | հունիսի 26 և հուլիսի 1 1960 | ||
Տարածք | ||||
- | Ընդհանուր | 627,340 կմ² (42-րդ) | ||
- | Ջրային (%) | 1.6 | ||
Բնակչություն | ||||
- | 2008 նախահաշիվը | 9,558,666[1] (85րդ) | ||
ՀՆԱ (ԳՀ) | 2007 գնահատում | |||
- | Ընդհանուր | $5.575 միլիարդ (153րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | $600 (222րդ) | ||
ՄՆԶԻ (2009) | N/A (ցած) | |||
Արժույթ | Դուբլուն (DUB) | |||
Ժամային գոտի | EAT (ՀԿԺ+3) | |||
- | Ամռանը (DST) | (ՀԿԺ+3) | ||
Ազգային դոմեն | .so | |||
Հեռախոսային կոդ | +252 |
Սոմալի (սոմալերեն՝ Soomaaliya արաբերեն՝ الصومال), պետություն է Աֆրիկայի արևելքում՝ համանուն թերակղզու վրա։ Ափերը ողողվում են Ադենի ծոցի և Հնդկական օվկիանոսի ջրերով։ Երկրի կենտրոնական մասը 500–1500 մ բարձրության սարավանդ է, որն աստիճանաբար իջնում է դեպի Ադենի ծոց։ Առավելագույն բարձրությունը 2416 մ է (Շիմբիրիս լեռ), առափնյա գոտին դաշտավայրային է։ Ընդերքում կան ուրան-վանադիումի հանքավայրեր, բերիլիումի, տանտալի, նիոբիումի, անագի երևակումներ։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիման հասարակածային մուսսոնային, չորային է, հյուսիսում՝ արևադարձային։ Բնորոշ է ջերմաստիճանի տարեկան հավասար ընթացքը։ Հիմնական հոսք ունեցող գետերն են Ջուբան և Վեբի Շեբելին, որոնց հովիտները ծածկված են խիտ անտառներով։ Գերակշռում են ակացիաներով սավաննաները։ Օազիսներում աճում են արմավենիներ։ Ափամերձ գոտում տարածված է խոտաթփուտային բուսականությունը, շատ են եթերայուղատու տեսակները։ Կենդանիներից կան այծքաղ, ընձուղտ, առյուծ, ընձառյուծ, բորենի, շնագայլ, փիղ, գետերում՝ կոկորդիլոս և գետաձի։ Հարուստ է թռչնաշխարհը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոմալիի տարածքում դեռևս մեր թվականության սկզբին եղել են խոշոր բնակավայրեր։ Սոմալները (սոմալեցիները) հնագույն, ինքնատիպ մշակույթ ունեցող ժողովուրդ են։ Դեռևս մ.թ.առաջին դարերում նրանք առևտրական աշխույժ կապեր ունեին հույների, հնդիկների, արաբների հետ։ VII–VIII դարերում թերակղզում հաստատվել են արաբները, որոնք էականորեն ազդել են Սոմալիի բնակչության կրոնի, լեզվի, մշակույթի ձևավորման վրա, կազմավորվել են մուսուլմանական սուլթանություններ։
XIX դարից սկսվել է եվրոպական տերությունների պայքարը Սոմալի թերակղզու համար, և XX դարի սկզբին այն բաժանվել է 3 գաղութի՝ Բրիտանական Սոմալիլենդ, Ֆրանսիական Սոմալիի Ափ և Իտալական Սոմալի։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, որի ընթացքում Սոմալին ռազմական գործողությունների ասպարեզ էր, պայքար է ծավալվել երկրի անկախության և վերամիավորման համար։ 1960 թվականի հունիսի 26-ին անկախացել է Բրիտանական Սոմալիլենդը, հուլիսի 1-ին վերջինս և Իտալական Սոմալին միավորվել են անկախ Սոմալիի Հանրապետության մեջ։ Ֆրանսիական Սոմալին 1977 թ-ին դարձել է անկախ պետություն՝ Ջիբութի։ Սոմալիի բնակչության 95 %-ը սոմալներ են, բնակվում են նաև բանտու լեզվաընտանիքի ժողովուրդներ, արաբներ, ամհարներ, հնդիկներ, իտալացիներ։ Մեծ քաղաքներն են Մոգադիշոն, Հարգեյսան, Բերբերան, Հոբիոն։
Սոմալին ագրարային, առավելապես անասնապահական երկիր է։ Բուծում են ուղտեր, խոշոր և մանր եղջերավոր կենդանիներ։ Երկրագործությամբ զբաղվում են Ջուբայի և Վեբի Շեբելիի միջագետքում, մշակում սորգո, շաքարեղեգ, կորեկ, քնջութ, բամբակ, ադամաթուզ, անուշահոտ խեժեր (համաշխարհային արտադրանքի զգալի մասը)։ Զարգացած է ձկնորսությունը։ Ունի հանքարդյունահանող և մշակող արդյունաբերություն։ Կան շաքարի, մսի, մրգի պահածոների, օճառի, բամբակազտիչ, տեքստիլ արդյունաբերության ձեռնարկություններ։
Նստակյաց սոմալները բնակվում են ճյուղահյուս ու կավածեփ, կոնաձև ծածկով խրճիթներում, քոչվորները՝ ճյուղահյուս, ուղտի կաշվով կամ խսիրով ծածկված հավաքովի ձվաձև խրճիթներում։ Ժողովրդական արհեստներից տարածված են խեցեգործությունը, երկրաչափական զարդանախշերով փայտե կահկարասու, հյուսածո իրերի պատրաստումը, ոսկրի փորագրումը։
Պետական կազմավորումներ Սոմալիի տարածքում
[խմբագրել | խմբագրել կոդը]Չորս հիմնական կազմավորումները։
Վարչատարածքային բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրի ամբողջ տարածքը բաժանված է 18 նահանգների (շրջանների)[2] (Սոմալիի մարզեր, gobolka):
№ քարտեզի վրա |
տարածաշրջան | վարչական կենտրոն |
հրապարակ կմ² |
բնակչություն[3][4] (2014) մարդ |
խտություն մարդ/կմ² |
---|---|---|---|---|---|
1 | Աուդալ (*) | Բորամալ | 21 374 | 673 263 | 31,50 |
2 | Բակոլ | Խուդուռ | 26 962 | 367 226 | 13,62 |
3 | Բանադիռ | Մոգադիշո | 370 | 1 650 227 | 4460,07 |
4 | Բառի | Բոսասո | 70 088 | 719 512 | 10,27 |
5 | Բայ | բայդաբո | 35 156 | 792 182 | 22,53 |
6 | Գալգադուդ | Դուսմառ | 46 126 | 569 434 | 12,35 |
7 | Գեդո | Առբախիա | 60 389 | 508 405 | 8,42 |
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Somalia». The World Factbook. Central Intelligence Agency. 2008 թ․ հուլիս. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ Կաղապար:Համաշխարհային ատլասով
- ↑ [1] (Оценка населения Сомали 2019 года)]
- ↑ «սոմալիի բնակչության գնահատումը 2014 թվին» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2019 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
- Материалы по новейшей истории Сомали(չաշխատող հղում).
- Кто спасёт Сомали Արխիվացված 2008-12-07 Wayback Machine журнал Эксперт № 17 (606) 28 апреля 2008. «Попытка создать реальную государственную власть в Сомали провалилась. Охваченная гражданской войной страна вновь скатывается в хаос».
- Сомалиленд — мечта Адама Смита и Чарльза Дарвина// Азия и Африка сегодня. — 2008. — № 4. — С. 52-58.
- Вехи становления неудавшегося государства Արխիվացված 2016-03-10 Wayback Machine.
- Правосудие в Сомали: смертная казнь за изнасилование.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոմալի» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 499)։ |
|
|