Jump to content

Ալեն Ջոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ջոն Ալենից)
Ալեն Ջոն
Ծնվել էհունիսի 20, 1920(1920-06-20)
ԾննդավայրԿարաչի, Sind Division, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 23, 1943(1943-12-23) (23 տարեկան)
Վախճանի վայրըՍըրրի, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԿրթությունԲլանդելի դպրոց
Մասնագիտությունքանդակագործ
 Alain John Վիքիպահեստում

Ալեն Ջոն (անգլ.՝ Alain John, հունիսի 20, 1920(1920-06-20), Կարաչի, Sind Division, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - դեկտեմբերի 23, 1943(1943-12-23), Սըրրի, Անգլիա, Միացյալ Թագավորություն), հայազգի սկսնակ քանդակագործ, որը միացել է Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմաօդային ուժերին որպես ղեկապետ և զոհվել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոնը կրթություն է ստացել Տիվերթոնի Բլանդելի դպրոցում և 1938 թվականին ընդունվել է Քեմբրիջի Արքայական քոլեջ։ Նրան ասել են, որ մինչև կիսամյակի սկիզբը կարող է մեկնել արտերկիր։ Փոխարենը Ջոնը որոշել է որոշակի ժամկետով վերադառնալ դպրոց՝ նախագծելու Դպրոցական աշտարակի դատարկ խորշում տեղադրվելիք արձանը։ Նա, ի վերջո, ընտրել է Քրիստոսին «Օրհնության մեջ»։ Էրիկ Գիլլը, որն այն ժամանակ դպրոցի վարպետն էր, քանդակի կավե մոդելի մասին ասել է, որ «այս տարի ոչ ոք այս երկրում ավելի նուրբ աշխատանք չի կատարել»։ Բնօրինակ արձանը մինչ օրս մնում է այդ տեղում[1][2]։

Ալեն Ջոնը սերում էր հայ վաճառականների ընտանիքից, որը գաղթել էր Պարսկաստանից (Նոր Ջուղա)՝ բնակություն հաստատելով Հնդկաստանի Կալկաթա քաղաքում[3]։

Ջոնը զինվորագրվել է Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմաօդային ուժերին որպես ղեկապետ՝ նախընտրելով թռչել ընկերների հետ, այլ ոչ թե բանակից ազատվելու տարբերակներ փնտրել։ Նա կատարել է Գերմանիայի վրայով գիշերային թռիչքների երկար շարք և զոհվել է առաջադրանքը կատարելու ժամանակ ստացած վիրավորումներից[1]։

Այն ժամանակ Քովենթրիի եպիսկոպոս Նևիլ Գորթոնը 1943 թվականի դեկտեմբերի 29-ին գրել է «Թայմսում»՝ առաջարկելով, որ Ջոնի կերտած արձանը վերափոխվի Ռազմաօդային ուժերի հուշահամալիրի[1]։

Հետագայում արձանը վերափոխվել է Նևիլ Գորթոնի պատվերով և կանգնած է հին Քովենթրիի տաճարի ավերակներում՝ որպես պատերազմի ժամանակ իրենց կյանքը զոհածների հիշատակը հավերժացնող հուշարձան[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Comerford, Patrick. «Three sculptures in Coventry Cathedral: 2, 'Statue of Christ' by Alain John» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 4-ին.
  2. «John, Alain, 1920–1943 | Art UK». artuk.org (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 4-ին.
  3. John, Alain. «Armenians in India - Behind the Scenes Forgotten History». blog is copyright of Liz Chater 2017. Վերցված է 2018 թ․ փետրվարի 1-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]