Քովենտրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Քովենթրի
(անգլ.՝ Coventry)
Դրոշ Զինանշան

ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
ՇրջանՎեսթ-Միդլենդս
Հիմնադրված է1043 թ.
Տվյալ կարգավիճակում1345 թվականից
Մակերես98.64 կմ²
Կլիմայի տեսակօվկիանոսային
Պաշտոնական լեզուանգլերեն
Խոսվող լեզուներանգլերեն
Բնակչություն337.428 մարդ (2014)
Խտություն3,108 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+0, ամառը UTC+1
Հեռախոսային կոդ024
Փոստային ինդեքսCV
Փոստային դասիչCV
Պաշտոնական կայքcoventry.gov.uk
Քովենտրի (Միացյալ Թագավորություն)##
Քովենտրի (Միացյալ Թագավորություն)
Քովենթրի քաղաքի կենտրոնը: Հետին պլանում երևում է ավերված տաճարի ծայրաձողը:

Քովենթրի (անգլ.՝ Coventry), քաղաք անգլիական Վեսթ-Միդլենդս կոմսության արևելքում, ձևավորում է սիթի կարգավիճակ ունեցող Սիթի-օֆ-Քովենթրի հատուկ շրջանը։

Հայտնի է իր գործարանային արդյունաբերությամբ։ Այստեղ են գտնվում գլխարկների, ժամացույցների, հեծանիվների, կարի մեքենաների, գորգերի, ժապավենների, ժանյակների և այլ գործարաններ։ Քովենթրի քաղաքում է գտնվում «Յագուար» և «Լենդ Ռովեր» ավտոմեքենաներ արտադրող Jaguar Land Rover Ltd. («Յագուար Լենդ Ռովեր») ընկերության շտաբ-կայանը։

Քովենթրին նախկինում շրջապատված է եղել տասներկու դարպաս ունեցող բարձր պարսպով, աչքի էր ընկնում իր հանդիսավոր շքերթներով։ Հիշատակվել է Ալֆրեդ Թենիսոնի «Լեդի Գովիդա» պոեմում, որի պատվին տարվա մեջ 3 անգամ անցկացվում են տոնակատարություններ։ Քաղաքում է գտնվում թեթև գոթիկական ոճով կառուցված Սուրբ Միքայելի տաճարը, որն ավերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ և կրկին վերակառուցվել։ Քաղաքում է գտնվում նաև Հենրի VI-ի օրոք կառուցված Սուրբ Մարիայի տաճարը[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քովենթրին, ըստ երևույթին, կազմավորվել է բրոնզի դարի բնակավայրի տեղում, որը գտնվում էր այժմյան քաղաքի կենտրոնական հատվածում, որտեղ մեծ գետը, լճերը, մեղմ կլիման և անտառները սնունդ էին ապահովում և լավ ապաստարան ծառայում բնակիչների համար։

14-րդ դարում Քովենթրին դառնում է կտորի առևտրի կենտրոն։ Այդ ժամանակ այն արդեն Անգլիայի խոշորագույն և կարևորագույն քաղաքներից մեկն էր։ 1345 թվականին Քովենթրին ստանում է քաղաքի կարգավիճակ, 1451 թվականին դառնում է կոմսության կենտրոնը։

18-րդ և 19-րդ դարերում Քովենթրին դարձել է Մեծ Բրիտանիայի ժամացույցների արտադրությամբ զբաղվող երեք կենտրոններից մեկը։ Արտադրության անկման հետ մեկտեղ, ինչը պայմանավորված էր շվեյցարական արտադրողների մրցակցության և գործարանային արտադրության հետ, քաղաքում ստեղծվում էր հեծանվային, ավտոմոբիլային և ավիացիոն արդյունաբերություն։

19-րդ դարի վերջում Քովենթրին դարձել է հեծանվային արդյունաբերության խոշորագույն կենտրոնը։ 20-րդ դարի սկզբին հեծանվային գործարանն անցել է ավտոմոբիլաշինության, և Քովենթրին դարձել է անգլիական ավտոմոբիլաշինության կարևոր կենտրոն։ Չնայած նրան, որ այդ ոլորտում զբաղված են եղել հարյուրից ավելի բազմաթիվ ընկերություններ, 2006 թվականին վերջին ավտոմոբիլաշինական արդյունաբերությունը քաղաքում փակվել է։

1940 թվականի նոյեմբերի 14-ին Բրիտանիայի ճակատամարտի ընթացքում գերմանական ավիացիան ռմբակոծել է քաղաքը, ինչի արդյունքում ուժգին հրդեհներ են բռնկվել։ Քովենթրիի պատմական կենտրոնը զգալի ավերածությունների է ենթարկվել, սակայն հրե պտտահողմից հաջողվել է խուսափել։

Քովենթրի քաղաքը ռմբակոծվել է ևս 40 անգամ, որոնցից ամենաուժգինը 1941 թվականի ապրիլի 8-ի և 9-ի ռմբակոծություններն էին։ Վերջինը տեղի է ունեցել 1942 թվականի օգոստոսին։ Պատերազմի վերջին ռմբակոծությունների արդյունքում մահացել է 1236 մարդ, նրանցից 808-ը թաղված են Լոնդոն Ռոուդ գերեզմանատան եղբայրական գերեզմանոցում։ Ռմբակոծությունից քաղաքն այնպես էր ավերվել, որ գերմաներենում առաջացավ koventrieren - քովենթրիացնել բայը, որը նշանակում է հիմնահատակ ավերել։

Այդքան հզոր ռմբակոծությունների պատճառը քաղաքում զինագործական և ավիացիոն գործարանների մեծ կենտրոնացումն էր։

Պատերազմից հետո քաղաքը հիմնականում վերակառուցվել է։ 1962 թվականին օծվել է նոր Սուրբ Միքայելի տաճարը։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Միքայել տաճարի ավերակները Քովենթրի քաղաքում

Քաղաքի գլխավոր տեսարժան վայրն է հանդիսանում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ավերված Սուրբ Միքայելի տաճարը։ Տաճարից մնացել էին միայն արտաքին պատերը և ծայրաձողը (ռմբակոծության պահին այն Բրիտանիայում երրորդն էր իր բարձրությամբ)։ Բեզիլ Սփենսի կողմից կառուցված նոր տաճարը բացվել է 1962 թվականին հին տաճարի ավերակներից ոչ հեռու։

Տրանսպորտի թանգարանում է գտնվում անգլիական ավտոմեքենաների մեծ հավաքածու։ Ամենահետաքրքիր նմուշների թվում են նաև իրենց արագությամբ երկու ռեկորդակիր ավտոմեքենաներ։ 1997 թվականին ThrustSSC ավտոմեքենան առաջինն էր, որը գերազանցել է ձայնի արագությունը[2]։ Թանգարանը զգալիորեն թարմացվել է 2004 թվականին։ Նրա մուտքն ազատ է։

Քաղաքում է գտնվում նաև ավիացիայի թանգարանը և գեղարվեստական պատկերասրահը։ Կենտրոնից 6 կմ հեռավորության վրա գտնվում է հռոմեական Ֆորտ Լանտ ամրոցի վերականգնվածքը։

Ոստիկանության թանգարանը կազմված է պատմական հատվածից և անսովոր պատահարների և դեպքերի հավաքածուից։

Քաղաքի հետ է կապված Լեդի Գոդիվայի առասպելը, որին այնտեղ հուշարձան է կանգնեցվել։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև ներկայացված է Քովենթրի քաղաքի բնակչության աճի դինամիկան 19-րդ դարի սկզբից[3].

  • 1801 - 21 853
  • 1851 - 48 120
  • 1901 - 88 107
  • 1911 - 117 958
  • 1921 - 144 197
  • 1931 - 176 303
  • 1941 - 214 380
  • 1951 - 260 685
  • 1961 - 296 016
  • 1971 - 336 136
  • 1981 - 310 223
  • 1991 - 305 342
  • 2001 - 300 844
  • 2007 - 306 700
  • 2009 - 309 800
  • 2010 - 310 500
  • 2011 - 316 960[4]
  • 2013 - 329 810[5]
  • 2014 - 337 428[6]

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես բոլոր Բրիտանական կղզիները և Միդլենդսը, Քովենթրին գտնվում է օվկիանոսային կլիմայական գոտում։ Այդ կլիմայական գոտուն բնորոշ են ցուրտ ամառները և մեղմ ձմեռները։ Քովենթրի քաղաքի պատմության մեջ ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է 1947 թվականի փետրվարին (-10,8 ˚C), իսկ ամենաբարձր ջերմաստիճանը՝ 1990 թվականի օգոստոսին (35,1 ˚C)[7]:

Քովենթրիի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 18.4
(65.1)
18.1
(64.6)
24.0
(75.2)
26.7
(80.1)
30.9
(87.6)
32.4
(90.3)
34.4
(93.9)
35.1
(95.2)
34.2
(93.6)
28.2
(82.8)
20.6
(69.1)
18.9
(66)
35.1
(95.2)
Միջին բարձր °C (°F) 6.9
(44.4)
7.2
(45)
9.9
(49.8)
12.4
(54.3)
16.2
(61.2)
19.1
(66.4)
21.8
(71.2)
21.4
(70.5)
18.1
(64.6)
13.9
(57)
9.7
(49.5)
7.6
(45.7)
13.7
(56.7)
Միջին ցածր °C (°F) 1.4
(34.5)
1.0
(33.8)
2.9
(37.2)
4.0
(39.2)
7.0
(44.6)
9.9
(49.8)
12.2
(54)
11.8
(53.2)
9.7
(49.5)
6.7
(44.1)
3.7
(38.7)
2.3
(36.1)
6.1
(43)
Ռեկորդային ցածր °C (°F) −16.7
(1.9)
−18.2
(−0.8)
−15.6
(3.9)
−6.1
(21)
−5.0
(23)
−0.6
(30.9)
3.4
(38.1)
0.8
(33.4)
−1.1
(30)
−4.9
(23.2)
−8.9
(16)
−16.1
(3)
−18.2
(−0.8)
Տեղումներ մմ (դյույմ) 61.2
(2.409)
44.3
(1.744)
50.6
(1.992)
49.3
(1.941)
50.8
(2)
56.9
(2.24)
49.5
(1.949)
66.3
(2.61)
59.0
(2.323)
59.4
(2.339)
58.0
(2.283)
62.3
(2.453)
667.6
(26.283)
Միջին ամսական արևային ժամ 55.1 68.2 100.3 138.1 193.6 176.5 200.1 186.6 135.9 103.7 66.9 48.2 1473,2
աղբյուր: Bablake weather station[8]

Քույր-քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ռուսաստան Վոլգոգրադ, Ռուսաստան (1944[9]
  2. Գերմանիա Քիլ, Գերմանիա (1947)
  3. Չեխիա Լիդիցե, Չեխիա (1947)
  4. Ֆրանսիա Սենտ Էտիեն, Ֆրանսիա (1955)
  5. Ավստրալիա Փարքս (անգլ.՝ Parkes), Նոր Հարավային Ուելս, Ավստրալիա (1956)
  6. Ավստրիա Գրաց, Ավստրիա (1957)
  7. Բոսնիա և Հերցեգովինա Սարաևո, Բոսնիա և Հերցեգովինա (1957)
  8. Սերբիա Բելգրադ, Սերբիա (1957)
  9. Լեհաստան Վարշավա, Լեհաստան (1957)
  10. Ֆրանսիա Կան, Ֆրանսիա (1957)
  11. Իռլանդիա Կորկ, Իռլանդիա (1958)
  12. Նիդերլանդներ Արնհեմ, Նիդերլանդներ (1958)
  13. Գերմանիա Դրեզդեն, Գերմանիա (1959)
  14. Չեխիա Օստրավա, Չեխիա (1959)
  15. Իտալիա Բոլոնյա, Իտալիա (1960)
  16. Հունգարիա Դունաույվարոշ, Հունգարիա (1962)
  17. Ռումինիա Գալաց, Ռումինիա (1962)
  18. Հունգարիա Կեչկեմետ, Հունգարիա (1962)
  19. Ճամայկա Քինգստոն, Ճամայկա (1962),
  20. Ամերիկայի Միացյալ Նահանգներ Քովենթրի, Կոնեկտիկուտ, ԱՄՆ (1962)
  21. Կանադա Վինձոր, Օնտարիո, Կանադա (1963)
  22. Կանադա Գրանբի, Քվեբեկ, Կանադա (1963)
  23. Ամերիկայի Միացյալ Նահանգներ Քովենթրի, Ռոդ Այլենդ, ԱՄՆ (1971)
  24. Ամերիկայի Միացյալ Նահանգներ Քովենթրի, Նյու Յորք, ԱՄՆ (1972)
  25. Կանադա Կորնուոլ, Օնտարիո, Կանադա (1972)
  26. Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Ցզինան, Չինաստան (1983)

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The history of Coventry Cathedral on the cathedral's website Արխիվացված 2008-10-14 Wayback Machine Retrieved on 28 September 2008
  2. .http://www.transport-museum.com/visiting/biffa_award_land_speed_record_exhibition.aspx
  3. Coventry District: Total Population
  4. «Subnational Population Projections, Interim 2011-based». Office for National Statistics. 2012 թ․ սեպտեմբերի 28. Վերցված է 2013 թ․ հուլիսի 17-ին.
  5. «UK Population Estimates – 2013 Mid Year Estimates». Office for National Statistics. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 27-ին.
  6. 2014 mid-year estimates from the Office for National Statistics "UK Population Estimates", Office for National Statistics
  7. «extremes of temperature». Bablake Weather. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 22-ին.
  8. «Coventry Climate». Bablake Weather Station. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 11-ին.
  9. Coventry Telegraph

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 627