Jump to content

Դունաույվարոշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Դունաույվարոշ
հունգ.՝  Dunaújváros
Դրոշ Զինանշան

ԵրկիրՀունգարիա Հունգարիա
ՄարզՖեյեր
ՀամայնքDunaújváros District?
Հիմնադրված է1950 թ.
Այլ անվանումներՍտալինվարոշ
Մակերես52,66 կմ²
ԲԾՄ116 մետր
Խոսվող լեզուներհունգարերեն
Բնակչություն41 394 մարդ (հունվարի 1, 2024)[1]
Խտություն914,89 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ25
Փոստային դասիչ2400 և 2407
Պաշտոնական կայքdunaujvaros.hu(հունգարերեն)
Դունաույվարոշ (Հունգարիա)##
Դունաույվարոշ (Հունգարիա)

Դունաույվարոշ (հունգ.՝  Dunaújváros, 1952-1961 թվականներին՝ Ստալինվարոշ), քաղաք Հունգարիայի կենտրոնական հատվածում՝ Ֆեյեր մարզում (մեդյե)։ Հունգարիայի ամենաերիտասարդ քաղաքն է․ հիմնադրվել է 20-րդ դարի 50-ական թվականներին՝ զանգվածային ինդրուստացման ընթացքում։ Արդյունաբերական խոշոր կենտրոն է։ Բնակչությունը կազմում է 46 052 մարդ (2015 թվականի հունվարի 1-ի տվյալներով)։

Տեղակայված է Բուդապեշտից 80 կմ դեպի հարավ՝ Դանուբի աջ ափին։ Քաղաքի միջով է անցնում Բուդապեշտ-Պեչ ավտոմայրուղին (Е73)։

Դունաույվարոշը հիմնադրվել է 1950-ական թվականներին Պանտելե (հունգ.՝ Pentele) գյուղի տեղում, որ կոչվել էր սուրբ Պանտելեյմոնի պատվին[2]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Հունգարիայի կոմունիստական կառավարությունն սկսել է ինդրուստացման ծրագիր, որում նախատեսված էր «զրոյից» սկսել արդյունաբերական քաղաքի կառուցումը, որտեղ կբնակվեր 25 հազար մարդ, կլինեին մետաղաձուլական ու մեքենաշինական ձեռնարկություններ։ Քաղաքի հիմնադրման վայրը նախապես ընտրվել է Մոխաչի մոտ, սակայն Հարավսլավիայի հետ հարաբերությունների բարդացման պատճառով ընտրվել է Հունգարիայի կենտրոնական տարածքներում գտնվող վայր՝ հեռու Հարավսլավիայի հետ սահմանից։

Պենտելե գյուղի տեղում քաղաքի կառուցումն սկսվել է 1950 թվականի մայիսի 2-ին։ 1952 թվականին քաղաքը կոչվել է Ստալինվարոշ (Ստալինի քաղաք) ի պատիվ Իոսիֆ Ստալինի։ 1954 թվականին քաղաքում բացվել է մետաղաձուլական գործարան, իսկ բնակչությունը կազմել է 27 700 մարդ։ 1956 թվականին քաղաքի զարգացումը կանգ է առել նախ երկրաշարժի, ապա Հունգարական հեղափոխության պատճառով։ Հեղափոխության ընթացքում քաղաքը վերանվանվել է Դունապենտելե։ 1956 թվականի նոյեմբերի 7-ին խորհրդային զորքերը մարտական գործողությունների արդյունքում գրավել են քաղաքը, որին վերադարձվել է նախկին անունը։ 1961 թվականի նոյեմբերի 26-ին քաղաքը վերանվանվել է Դունաույվարոշ (բառացի՝ «նոր քաղաք Դանուբի (Դունայի) ափին»)։ 1960-ական թվականների սկզբին քաղաքի բնակչությունը կազմել է 31 հազար մարդ։

20-րդ դարի 60-70-ական թվականներին Դունաույվարոշը եղել է հունգարական սոցիալիզմի ինքնատիպ այցեքարտը։ Քաղաքում տիրող կյանքի պայմանները եղել են շատ ավելի լավը, քան երկրի գավառային մյուս բնակավայրերում։ Քաղաք հաճախ են այցելել քաղաքական ու հասարակական գործիչներ սոցիալիստական տարբեր երկրներից։ Քաղաքում եղել է նաև Յուրի Գագարինը։

Սոցիալիստական կարգերի անկումից հետո՝ 1990-ական թվականներին, քաղաքը ճգնաժամ է ապրել, սակայն 21-րդ դարի սկզբին հաղթահարել է այն։ Մետաղաձուլական գործարանը, որ ներկայում կոչվում է DUNAFERR, վերակառուցվել է ժամանակակից շուկայի պահանջներին համապատասխան։ Քաղաքում գործում է հարավկորեական Hankook Tire ընկերության՝ անվադողեր արտադրող գործարանը։

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին Դունաույվարոշն ունեցել է 55,309 բնակիչ (92.5% հունգարներ,, 0.6% ռումինացիներ, 0.6% գերմանացիներ, 6.3% այլ)[3]։ Նրանցից 38.9%-ը եղել է կաթոլիկ, 8.3%-ը՝ կալվինական, 2%-ը՝ լյութերական, 37.8%-ը՝ աթեիստ, 0.2%-ը՝ այլ, 12.8%-ը՝ չի պատասխանել[4][5]։

Բնակչության թվաքանակը
194919601970198019902001201120142015
394930976451296073659028553094848446 320[6]46052

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դունաույվարոշի ամենահայտնի տեսարժան վայրը Քանդակների այգին է։ Խորհրդային իշխանության տարիներին քաղաքի պողպատաձուլական գործարանում հատուկ ծրագրով անցկացվել են սեմինարներ։ Տարբեր երկրներից, այդ թվում նաև «կապիտալիստական Արևմուտքից» եկած նկարիչներ այնտեղ ստեղծել են մետաղե քանդակներ։ Նրանք կարող էին աշխատել գործարանում՝ օգտվելով բանվորների օգնությունից։ Ստեղծված քանդակները տեղադրվել են Դանուբի ափին գտնվող հատուկ սանդղավանդում։ Ներկայում այն Եվրոպայի ամենամեծ քանդակների այգին է բաց երկնքի տակ։

Քաղաքի որոշ բնակելի թաղամասեր կառուցված են բաուհաուս ոճով։

Քաղաքային ավտոկայանի դիմաց պահպանվել են Պանոնիա պրովինցիայով անցնող հռոմեական ռազմական ճանապարհի նշանաձողեր։

Քույր-քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Magyarország helységnévtára, Detailed Gazetteer of Hungary (հունգ.)KSH, 2024.
  2. Antal Papp: Magyarország (Hungary), Panoráma, Budapest, 1982, ISBN 963-243-241-X, p. 860, pp. 542-544
  3. «2001 census - Nationalities (Hungarian)». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 28-ին.
  4. «2001 census - Religions (Hungarian)». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 28-ին.
  5. «Historical population of Fejér (Hungarian Central Statistical Office)». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 28-ին.
  6. Ежегодное издание «Административная Венгрия», Центральное Статистическое Бюро, 2014.
  7. «Umbria - Town Twinning». Comuni-Italiani.it. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 21-ին.
  8. Griffin, Mary (2011 թ․ օգոստոսի 2). «Coventry's twin towns». Coventry Telegraph. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 6-ին.
  9. «Coventry - Twin towns and cities». Coventry City Council. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 6-ին.
  10. «Partnerstwo Samorządów Siłą Europy». Europa Miast (Polish). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դունաույվարոշ» հոդվածին։