Դեմբիցա
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Դեմբիցա | |||||
| |||||
Երկիր | Լեհաստան | ||||
Համայնք | Dębica County? | ||||
Հիմնադրված է | 1358 թ. | ||||
Մակերես | 32,14 կմ² | ||||
ԲԾՄ | 407 մետր | ||||
Բնակչություն | ▲44 047 մարդ (մարտի 31, 2021)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Փոստային դասիչ | 39-200 | ||||
Պաշտոնական կայք | debica.pl(լեհ.) | ||||
| |||||
Դեմբիցա (լեհերեն՝ Dębica), քաղաք Լեհաստանի հարավարևելյան մասում՝ Ենթակարպատյան վոևոդությունում (województwo podkarpackie), Վիսլայի աջակողմյա վտակ Վիսլոկա գետի ափին։ Նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է (siedziba powiatu dębickiego): Մինչև 1945 թ. եղել է Կրակովի վոևոդության կազմում, Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո մտցվել նորակազմ Ժեշուվի վոևոդության մեջ (1945–1975):
Հակիրճ տեղեկատվություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է պատմական Մալոպոլսկա մարզում, Սանդոմիրյան հին երկրամասում[2]։ Քաղաքի կարգավիճակ է ստացել 1358 թվականին, ավստրոհունգարացիների տիրապետության շրջանում՝ 1785 թվականին զրկվել է այդ կարգավիճակից, 1912-ին վերստացել[3]։ 1927 թվականին մերձակա Կամվեչին բնակավայրը միացվել է Դեմբիցային[4]։ 1975–1998 թթ. քաղաքը եղել է Տառնուվի վոևոդության կազմում։
Դեմբիցան քիմիական և սննդի արդյունաբերության կարևոր կենտրոն է[5][6]։ 1995 թվականին հանրահայտ Dunlop ֆիրմայի Goodyear Tire and Rubber Company ընկերությունը Դեմբիցայում գնել է տեղի T. C. Debica S. A. (նախկին Stomil Debica) ֆաբրիկան, վերազինել, և ներկայումս դա իր մեծությամբ երրորդն է աշխարհում[7]։
Քաղաքը զբաղեցնում է 33,83 км2 տարածք[8]։ 2012 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 47.180[9], բայց տարիների ընթացքում այդ ցուցանիշը ոչ թե աճելու, այլ նվազելու միտում է դրսևորել և 2019 թվականին կազմել է 45 634, իսկ բնակչության խտությունը՝ 1362 մարդ յուրաքանչյուր քառակուսի կիլոմետրի վրա[10][11]։
Անվանի անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քշիշտոֆ Պենդերեցկի — կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ. Դեմբիցայի պատվավոր քաղաքացի
- Տերեզա Օռլովսկի, կինոաստղ, պրոդյուսեր
- Տադեուշ Լոմնիցկի, դերասան
- Կազիմեժ և Յուզեֆ Լիպեններ - ընբշամարտիկ երկվորյակ եղբայրներ, օլիմպիական չեմպիոններ
- Լեշեկ Պիշ, ֆուտբոլիստ, խաղացել է Լեհաստանի ազգային հավաքականում
- Մատեուշ Բորեկ, մարզական մեկնաբան
- Վլադիսլավ Ստրումսկի, գրող
- Եժի Ժուլավսկի, ֆանտաստ գրող
- Պավել Վոլակ, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ՝ «Կատաղի ցուլ» մականունով
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեմբիցան բարեկամական ու գործընկերային սերտ կապեր է հաստատել հետևյալ քաղաքների հետ[12].
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Սբ. Յադվիգա եկեղեցին
-
Աստվածամոր եկեղեցին
-
Սբ. Հոգու եկեղեցին
-
Սբ. Խաչ եկեղեցին
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://bdl.stat.gov.pl/api/v1/data/localities/by-unit/061813603011-0982233?var-id=1639616&format=jsonapi
- ↑ |autor = Feliks Kiryk |tytuł = Urbanizacja Małopolski. Województwo sandomierskie, XIII-XVI wiek |data = 1994 |isbn = 83-901551-0-9 |miejsce = Kielce |wydawca = Regionalny Ośrodek Studiów i Ochrony Środowiska Kulturowego, Kielce |s = 40 |oclc = 37341100 }}
- ↑ Robert Krzysztofik, Lokacje miejskie na obszarze Polski. Dokumentacja geograficzno-historyczna, Katowice 2007, s. 28-29.
- ↑ Dymitrow, M. (2015). The concept of urbanity in light of the municipal reform in interwar Poland / Pojęcie miejskości w świetle reformy gminnej w Polsce międzywojennej, [In] Krzysztofik, R., & Dymitrow, M. (Eds.), Degraded and restituted towns in Poland: Origins, development, problems / Miasta zdegradowane i restytuowane w Polsce. Geneza, rozwój, problemy. Gothenburg: University of Gothenburg, pp. 49–50 / 51–93.
- ↑ «Regiony Polski – podkarpackie». Money.pl. 2009 թ․ մարտի 26. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ Regiony Polski – podkarpackie, Money.pl, (Լեհերեն), 2016-06-08
- ↑ «www.goodyear.eu». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ Powierzchnia I ludność w przekroju terytorialnym w 2014 r., Główny urząd statystyczny, Warszawa, 2014, стр. 119 (посетен на 02.09.2014 г.)
- ↑ Population au 31, d'après l'Office central des statistiques, Powierzchnia i ludność w przekroju terytorialnym w 2013 r, p. 181..
- ↑ https://www.polskawliczbach.pl/Debica |titulo=Dębica (Subcarpácia) mapas, imobiliário, GUS, acomodações, escolas, região, atrações, códigos postais, desemprego, salário, ganhos, educação, tabelas, demografia, jardins de infância |acessodata=2020-02-27 |obra=Polska w liczbach |lingua=polonês}}
- ↑ https://stat.gov.pl/en/topics/population/population/area-and-population-in-the-territorial-profile-in-2016,4,10.html |titulo=Área e população no perfil territorial em 2016 |acessodata=2020-02-27 |obra=stat.gov.pl |ultimo=GUS |lingua=en}}
- ↑ «Miasta Partnerskie». debica.pl (լեհերեն). Dębica. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 23-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Irene Eber: Ich bin allein und bang. Ein jüdisches Mädchen in Polen 1939–1945. z anglického originálu, Reinhild Böhnke. Beck, Mnichov. 2007. 287 stran, 18 vyobrazení a 1 mapa. ISBN 3-406-55652-3.
- anglická verze: The Choice – Poland, 1939–1945. 2004. Schocken Books Inc., NY. 240 S. ISBN 0-8052-4197-3
- Galas E., Ziemia Dębicka, Kraków 1969, Wydawnictwo Artystyczno-Graficzne.
- Bata A., Dębica i ziemia dębicka, Krosno 1997, PUH Roksana.
- Lawera H., Powiat dębicki, Krosno 2001, Oficyna Wydawnicza APLA.
- Pajura R., Ziemia Dębicka, Dębica 1997, AW AGARD.
- Powiat dębicki (folder), Dębica 2000.
- Ozga Karol, W cieniu Palany Gery. Legendy z okolic Dębicy, Dębica 2003.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Historia Żydów w Dębicy na portalu Wirtualny Sztetl
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեմբիցա» հոդվածին։ |
|