Քամալա Հարիս
Քամալա Հարիս անգլ.՝ Kamala Harris[1] | |||
![]() | |||
| |||
---|---|---|---|
2021 թվականի հունվարի 20-ից | |||
Նախագահ | Ջո Բայդեն | ||
Նախորդող | Մայք Փենս | ||
Կուսակցություն՝ | Դեմոկրատական կուսակցություն | ||
Կրթություն՝ | Կալիֆոռնիայի համալսարանի իրավունքի Հասթինգս քոլեջ (1989)[2][3], Հովարդի համալսարան (1986)[2][3], Westmount High School? (1981) և F.A.C.E. School? | ||
Գիտական աստիճան՝ | Իրավագիտության դոկտոր[3] և Բակալավր[3] | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, փաստաբան, դատախազ և իրավաբան | ||
Ազգություն | South Asian Americans?, աֆրոամերիկացի, Jamaican American?, Tamil Americans?, Հնդիկներն ԱՄՆ-ում և Multiracial American? | ||
Դավանանք | բապտիստություն | ||
Ծննդյան օր | հոկտեմբերի 20, 1964[4][5][6] (58 տարեկան) | ||
Ծննդավայր | Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[7][6] | ||
Դինաստիա | family of Kamala Harris? | ||
Քաղաքացիություն | ![]() | ||
Ի ծնե անուն | անգլ.՝ Kamala Devi Harris[1] | ||
Հայր | Donald J. Harris?[9] | ||
Մայր | Shyamala Gopalan?[9] | ||
Ամուսին | Doug Emhoff?[10] | ||
Կայք՝ | kamalaharris.org | ||
Ինքնագիր | ![]() | ||
Պարգևներ | |||
Քամալա Դևի Հարիս (անգլ.՝ Kamala Devi Harris, հոկտեմբերի 20, 1964[4][5][6], Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[7][6]), ամերիկացի իրավաբան և քաղաքական գործիչ, Դեմոկրատական կուսակցության անդամ։ Կալիֆոռնիայի գլխավոր դատախազ (2011-2017), Կալիֆոռնիա նահանգի ԱՄՆ սենատոր (2017 թվականի հունվարի 3)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քամալա Հարիսը ներգաղթյալների դուստր է (անունը նշանակում է «լոտոսի ծաղիկ»)։ Մայրը` հետազոտող է, բնիկ հնդկացի, հայրը տնտեսագիտության պրոֆեսոր է, ծագումով Ճամայկայից (ծնողներն ամուսնալուծվել են, երբ Քամալան հինգ տարեկան էր)[11]։ Կրտսեր քույրը՝ իրավաբան Մայա Հարիսն իր նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում Հիլարի Քլինթոնի թիմում էր։ Քամալան ավարտել է Հովարդի համալսարանը, այնուհետև իրավագիտության դոկտորի կոչում է ստացել Հալիթինգի Կալիֆոռնիայի համալսարանից և աշխատել է որպես Ալամիդա կոմսության փաստաբանի օգնական[12]։
2003 թվականին ընտրվել է Սան Ֆրանցիսկոյի շրջանային դատախազ, իսկ պաշտոնը զբաղեցրել է 2004-2011 թվականներին[13]։
Մի քանի ամիս անց ուշադրություն է գրավել այն փաստը, որ հրաժարվել է մահապատիժ պահանջել քսաներկուամյա Դեյվիդ Հիլի համար, որը մեղավոր էր ճանաչվել ոստիկան Այզեկ Էսպինոզայի սպանության համար։ Կալիֆոռնիայի սենատորներ Բարբարա Բոքսերը և Դայան Ֆայնշտայնը, իսկ այնուհետև գլխավոր դատախազ Բիլ Լոքերը դատապարտել են նրա որոշումը, իսկ Օկլենդի քաղաքապետ Ջերի Բրաունը հետաքննություն է սկսել պաշտոնի չարաշահման կասկածանքով, սակայն ոչ մի խախտում չի հայտնաբերել։
2010 թվականին ընտրվել է Կալիֆոռնիայի գլխավոր դատախազ՝ պատմության մեջ դառնալով աֆրոամերիկյան և հարավասիական համայնքների առաջին ներկայացուցիչը, ինչպես նաև այս պաշտոնում առաջին կինը[14]։ 2014 թվականին վերընտրվել է երկրորդ ժամկետով։
2012 թվականի սեպտեմբերին ելույթ է ունեցել Դեմոկրատական կուսակցության ազգային կոնվենցիայում[15]։
2016 թվականի նոյեմբերի 8-ին ընտրություններում հաղթել է Լորետա Սանչեսին և պաշտոնը ստանձնելուց հետո պատմության մեջ դարձել է Կալիֆոռնիայից առաջին «գունավոր» սենատորը։ Սենատում քննադատել է նախագահ Դոնալդ Թրամփին և սատարել Բեռնի Սանդերսի բոլորի համար բժշկական խնամքի մասին գաղափարին[16]։
2020 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավ[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի հունվարի 21-ին հայտարարել է, որ մասնակցելու է Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններին[17]։ Ըստ դիտորդների, լինելով ԱՄՆ-ում սևամորթ միակ սենատորը, Հարիսը մտադիր է վստահել հիմնականում այն պետություններին, որոնք հայտնի են իրենց ռասայական մեծ բազմազանությամբ, մասնավորապես Կալիֆոռնիայում և Հարավային Կարոլինայում[18]։
Սենատում աշխատելիս ձեռք է բերել հանրաճանաչություն՝ լիբերալ օղակներում հաստատման գործընթացում Նախագահ Թրամփին, տարբեր պաշտոնների (մասնավորապես ՝ Ջեֆ Սեսիսի և դատավոր Բրեթ Քավանոուի) թեկնածուներին ուղղված սուր հարցերով, իսկ 2018 թվականի հոկտեմբերին աջակցել է մի օրինագծի, որը նախատեսված էր աշխատող ընտանիքներին լրացուցիչ տարեկան 6 հազար դոլար եկամուտ տրամադրման համար[19]։ Նա հայտարարել է, որ անհրաժեշտ է ներգաղթի վերաբերյալ քրեական օրենսգիրքն ու օրենսդրությունը բարեփոխել, ինչպես նաև խոստացել է, որ կորպորացիաներից նախընտրական քարոզչության համար գումար չի վերցնի։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի օգոստոսի 22-ին ամուսնացել է Դուգլաս Էմհոֆի (Douglas Emhoff) հետ, որը Լոս Անջելեսում գործող Venable LLP իրավաբանական ընկերությունում նրա գործընկերն էր՝ իրենց նշանադրությունից 5 ամիս անց։ Հարիսը չունի երեխաներ, սակայն առաջին ամուսինն ունի երկու երեխա[20]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Bell A. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.) — Encyclopædia Britannica, Inc., 1768.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Biographical Directory of the United States Congress — GPO, 1903.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Harris K. Senate Biography of Kamala D. Harris — United States Senate.
- ↑ 4,0 4,1 Կոնգրեսի գրադարան — 1800.
- ↑ 5,0 5,1 GeneaStar
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 State File Number 64-295984 , Local Registration District and Certificate Number 6015 15318 // (unspecified title)
- ↑ 7,0 7,1 7,2 Martichoux A. https://abc7news.com/who-is-kamala-harris-california-senator-bay-area-prosecutor/6365951/ — KGO-TV, 2020.
- ↑ Dupuy A. S. a. B. AP Fact Check: Harris Eligible to Serve as VP, President — Voice of America, 2020.
- ↑ 9,0 9,1 Tolan C. How Kamala Harris’ immigrant parents shaped her life — and her political outlook // The Mercury News — San Jose: Bay Area News Group, 2019. — ISSN 0747-2099
- ↑ Siders D. Kamala Harris married in Santa Barbara ceremony — Sacramento: 2014. — ISSN 0890-5738; 2688-898X
- ↑ Michael Finnegan (2015-09-30)։ «How race helped shape the politics of Senate candidate Kamala Harris» (անգլերեն)։ Los Angeles Times։ Վերցված է 2016-11-11
- ↑ Donna Owens (2016-11-08)։ «Meet Kamala Harris, the Second Black Woman Elected to the U.S. Senate» (անգլերեն)։ NBC News։ Վերցված է 2016-11-11
- ↑ Phil Willon (2016-07-06)։ «8 things to know about Senate candidate Kamala Harris' career gold stars and demerits» (անգլերեն)։ Los Angeles Times։ Վերցված է 2016-11-11
- ↑ «Kamala D. Harris» (անգլերեն)։ NAAG։ Արխիվացված է օրիգինալից 2016-11-12-ին։ Վերցված է 2016-11-11
- ↑ John Myers (2016-07-08)։ «Two Democrats will face off for California's U.S. Senate seat, marking first time a Republican will not be in contention» (անգլերեն)։ Los Angeles Times։ Վերցված է 2016-12-14
- ↑ Phil Willon (2016-11-08)։ «Kamala Harris breaks a color barrier with her U.S. Senate win» (անգլերեն)։ Los Angeles Times։ Վերցված է 2016-11-11
- ↑ Li Zhou (2019-01-21)։ «Kamala Harris announces her historic 2020 presidential campaign»։ Vox։ Վերցված է 2019-01-21
- ↑ «Democratic Sen. Kamala Harris jumps into 2020 White House» (անգլերեն)։ CNBC։ 2019-01-21։ Վերցված է 2019-01-21
- ↑ David Siders (2014-08-25)։ «Kamala Harris married in Santa Barbara ceremony» (անգլերեն)։ The Sacramento Bee։ Վերցված է 2016-11-11
- ↑ «California Attorney General Kamala Harris marries fellow lawyer» (անգլերեն)։ The Mercury News։ 2014-08-25։ Վերցված է 2016-11-11
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «HARRIS, Kamala Devi, (1964 - )» (անգլերեն)։ Biographical Directory of the United States Congress։ Վերցված է 2019-06-27
|
- ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության անդամներ
- Հովարդի համալսարանի շրջանավարտներ
- Հոկտեմբերի 20 ծնունդներ
- 1964 ծնունդներ
- Ապրող անձինք
- Կալիֆոռնիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- ԱՄՆ-ի նախագահական ընտրություններ 2020 թեկնածուներ
- 21-րդ դարի ամերիկացի քաղաքական գործիչներ
- 20-րդ դարի ամերիկացի քաղաքական գործիչներ
- 21-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- Time-ի վարկածով «Տարվա մարդ» ճանաչվածներ
- Ամերիկացի իրավաբաններ
- Ամերիկացի փաստաբաններ
- ԱՄՆ-ի կին քաղաքական գործիչներ
- Ամերիկացի ֆեմինիստներ
- ԱՄՆ-ի կոնգրեսմեններ
- Ամերիկացի ոչ գեղարվեստական գրողներ