Մելինդա Գեյթս
Մելինդա Գեյթս անգլ.՝ Melinda Gates | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 15, 1964[1] (60 տարեկան) |
Ծննդավայր | Դալաս[1] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | կաթոլիկություն |
Կրթություն | Դյուքի համալսարան (1986), Ursuline Academy of Dallas? (1982) և Ֆուկուա բիզնես դպրոց (1987) |
Մասնագիտություն | գործարար, մեկենաս, բարեգործ, կազմակերպության հիմնադիր և ձեռնարկատեր |
Աշխատավայր | Մայքրոսոֆթ |
Ամուսին | Բիլ Գեյթս[1] |
Ծնողներ | մայր՝ Elaine Agnes Amerland?[2] |
Զբաղեցրած պաշտոններ | project manager? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Կապպա Ալֆա Թետա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և տնօրենների խորհուրդ |
Երեխաներ | Ջենիֆեր Կաթարին Գեյթս, Ֆեբե Ադել Գեյթս և Ռորի Ջոն Գեյթս |
Կայք | gatesfoundation.org/Pages/home.aspx |
Melinda Gates Վիքիպահեստում |
Մելինդա Գեյթս (անգլ.՝ Melinda Ann Gates, ի ծնե՝ Մելինդա Էն Ֆրենչ, օգոստոսի 15, 1964[1], Դալաս[1]), ամերիկացի գործարար և բարեգործ, Բիլ Գեյթսի կինը։ Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամի համահիմնադիր և համանախագահ, ավելի վաղ եղել է Microsoft-ի վաճառքի բաժնի մի շարք ապրանքների մենեջեր, այդ թվում՝ Publisher, Microsoft Bob, Encarta և Expedia։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մելինդան ծնվել է Դալասում (Տեխաս)[11]։ Նա ծնվել է ինժեներ Ռեյմոնդ Ջոզեֆ Ֆրենչ-կրտսերի և տնային տնտեսուհի Էլեյն Ագնես Էմերլանդի ընտանիքում։ Ունի ավագ քույր և երկու կրտսեր եղբայր[12]։ Մելինդան դավանանքով կաթոլիկ է[13][14], սովորում է սուրբ Մոնիկայի կաթոլիկ դպրոցում[15][16], որտեղ եղել է դասարանի լավագույն աշակերտուհին։ 1982 թվականին նա ավարտել է Դալասի Ուրսուլինկի ակադեմիան, դառնալով ուսանող, որը տվեց հրաժեշտի խոսքը։ 1986 թվականին նա Դյուկի համալսարանում ստացել է համակարգչային գիտության և տնտեսության բակալավրի աստիճան, իսկ 1987 թվականին Դյուկի համալսարանին կից Ֆուկուայի բիզնեսի դպրոցում ստացել է գործարար վարչարարության մագիստրոսի կոչում։
Դրանից հետո նա սկսել է աշխատել Microsoft ընկերությունում և մասնակցել է ընկերության բազմաթիվ մուլտիմեդիական արտադրանքի մշակման գործում, այդ թվում՝ Publisher, Microsoft Bob, Encarta և Expedia[17]։
1994 թվականին նա ամուսնացել է Բիլ Գեյթսի հետ։ Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Լանայի կղզում (Հավայան)։ Դրանից հետո նա լքել է Microsoft-ը, որպեսզի կենտրոնանա իր ընտանիքի վրա։ Մելինդան և Բիլ Գեյթսը ունեն երեք երեխա՝ դուստրերը՝ Քեթրին Գեյթսը (1996) և Ֆիբի Ադել Գեյթսը (2002), ինչպես նաև որդին՝ Ռորի Ջոն Գեյթսը (1999)։ Ամուսիններն ապրում են Վաշինգտոն լճի ափին գտնվող մեծ առանձնատանը։
1996-ից մինչև 2003 թվականը Մելինդան եղել է Դյուկի համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ[18]։ Գեյթսը մասնակցում է Բիլդերբերգի ակումբի համաժողովներին, ինչպես նաև հանդիսանում է Washington Post ընկերության տնօրենների խորհրդի անդամ[19]։ 2006 թվականին նա լքել է Drugstore.com խորհուրդը, որպեսզի ավելի շատ ժամանակ կարողանա հատկացնել Բիլ և Մելինդա Գեյթսեր հիմնադրամին[20]։
2009 թվականի դրությամբ, Մելինդան և Բիլ Գեյթսը հիմնադրամին նվիրաբերել են ավելի քան 24 միլիարդ դոլար[21]։
Մրցանակներ և ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականի դեկտեմբերին Մելինդա և Բիլ Գեյթսերը Բոնոյի հետ միասին ըստ Time հանդես արժանացան տարվա մարդ տիտղոսին։ 2006 թվականի մայիսի 4-ին Մելինդա և Բիլ Գեյթսերը միջազգային համագործակցության համար ստացան Աստուրիայի արքայադստեր մրցանակ՝ ի նշան աշխարհում իրենց բարեգործությանը[22]։ 2006 թվականի նոյեմբերին Մելինդա և Բիլ Գեյթսերը պարգևատրվեցին «Ացտեկյան արծիվ» շքանշանով՝ ամբողջ աշխարհում առողջապահության և կրթության ոլորտներում իրենց բարեգործական գործունեություն համար, մասնավորապես, Մեքսիկայում և մասնավորապես Un país de lectores ծրագրում։
2006 թվականին Մելինդան զբաղեցրել է 12-րդ տեղը Forbes[23] ամսագրի 100 ամենաազդեցիկ կանանց ցանկում, 2007 թվականին՝ 24-րդ[24], 2008 թվականին՝ 40-րդ[25], 2014 թվականին՝ 3-րդ, 2017 թվականին՝ 3-րդ տեղը[26]։
2015 թվականին պարգևատրվել է Հնդկաստանի քաղաքացիական երրորդ ամենաբարձր Պադմա Բհուշան պարգևով[27][28]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://www.britannica.com/biography/Melinda-Gates
- ↑ 2,0 2,1 Geni(բազմ․) — 2006.
- ↑ Par Atzinības krusta piešķiršanu un apbalvošanu ar goda zīmi (լատիշ.) // Latvijas Vēstnesis — Latvijas Vēstnesis, 2009. — Iss. 168.
- ↑ President Obama Names Recipients of the Presidential Medal of Freedom // WhiteHouse.gov — White House, 2016.
- ↑ Jackson S. Bill and Melinda Gates honored with Lasker~Bloomberg Public Service Award // J. Clin. Invest. / R. S. Ahima — American Society for Clinical Investigation, 2013. — Vol. 123, Iss. 10. — P. 4107—4110. — ISSN 0021-9738; 1558-8238 — doi:10.1172/JCI72874 — PMID:24091321
- ↑ Verleihung der Otto‑Hahn-Friedensmedaille — United Nations Association of Germany.
- ↑ https://www.nasonline.org/programs/awards/public-welfare-medal.html
- ↑ https://www.bbc.com/news/world-59514598
- ↑ https://www.radcliffe.harvard.edu/event/radcliffe-day-2021
- ↑ https://web.archive.org/web/20240217093730/https://www.ala.org/awardsgrants/awards/176/all_years
- ↑ «Office romance: how Bill met Melinda». The Independent (բրիտանական անգլերեն). 2008 թ․ հունիսի 27. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «Melinda Gates goes public (pg. 2)» Արխիվացված 2012-05-01 Wayback Machine. CNN. January 7, 2008.
- ↑ Moorhead, Joanna (2012 թ․ հուլիսի 11). «Melinda Gates: 'I'm a Catholic, but women need access to contraceptives' - video interview». The Guardian (բրիտանական անգլերեն). 0261-3077. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «Catholic Melinda Gates defies the Vatican over birth control funds». The Independent (բրիտանական անգլերեն). 2012 թ․ հուլիսի 12. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ Business week, Issues 3649-3652. McGraw-Hill. Վերցված է 2011 թ․ մարտի 10-ին. «Raised a Roman Catholic and educated at a girls' Catholic high school, Melinda was encouraged to pursue her love of science»
- ↑ Jeanne M. Lesinski. Bill Gates: Entrepreneur and Philanthropist. Twenty First Century Books. Վերցված է 2011 թ․ մարտի 10-ին. «Melinda, a devout Catholic, wanted a religious wedding.»
- ↑ «Profile: Bill Gates». BBC News. 2004 թ․ հունվարի 26. Վերցված է 2007 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ Gates Joins Trustees Արխիվացված 2012-08-02 archive.today
- ↑ «Biography: Melinda French Gates». The Washington Post Company. 2007. Վերցված է 2008 թ․ փետրվարի 14-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=400
(օգնություն)(չաշխատող հղում) - ↑ «Officers and Directors». Drugstore.com. 2005. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Melinda Gates on Charlie Rose.com». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 17-ին.
- ↑ Jason Cowley (2006 թ․ մայիսի 22). «Heroes of Our time: The Top 50». New Statesman. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «#12 Melinda Gates - Forbes.com». Forbes.
- ↑ «#24 Melinda Gates - Forbes.com». Forbes.
- ↑ «The World's 100 Most Powerful Women». Forbes. 2008 թ․ օգոստոսի 27.
- ↑ «World's Most Powerful Women». Forbes (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ «Padma Awards 2015» (անգլերեն). Press Information Bureau. 2015 թ․ հունվարի 25. Վերցված է 2015 թ․ հունվարի 31-ին.
- ↑ Bharti Jain (2015 թ․ հունվարի 25). «Advani, Amitabh Bachchan, Dilip Kumar get Padma Vibhushan». The Times of India (անգլերեն). Վերցված է 2015 թ․ հունվարի 31-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մելինդա Գեյթս» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 15 ծնունդներ
- 1964 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ազատության նախագահական մեդալով պարգևատրվածներ
- Պադմա Բհուշան շքանշանի ասպետներ
- Time-ի վարկածով «Տարվա մարդ» ճանաչվածներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- 21-րդ դարի ամերիկացի գործարարներ
- ԱՄՆ-ի ինֆորմատիկայի ոլորտի գիտնականներ
- Ամերիկացի բարերարներ
- Ամերիկացի գործարարներ
- Ամերիկացի ծրագրավորողներ
- Ամերիկացի հասարակական գործիչներ
- Ամերիկացի ձեռնարկատերեր
- Ամերիկացի միլիարդատերեր
- Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդորներ