Ջեյմս Լովել
|
James Lovell | |||
| Բնօրինակ անուն ազգանուն | James Lovell | ||
| Ի ծնե | James Arthur Lovell, Jr. Ջեյմս Արթուր Լովելլ կրտսեր | ||
| Պետություն | |||
| Մասնագիտություն | Տիեզերագնաց, օդաչու | ||
| Զինվորական կոչում | Կապիտան | ||
| Առաքելություն | Ջեմինի-7, Ջեմինի-12, Ապոլոն-8, Ապոլոն-13 | ||
| Տիեզերքում անցկացրած ժամանակը | 29 օր 19 ժամ 03 րոպե | ||
| Ծնվել է | 1928 մարտի 25 | ||
| Ծննդավայր | |||
| Մահացել է | օգոստոսի 7, 2025[1] (97 տարեկան) | ||
| Մահվան վայրը | Լեյք Ֆոտեսթ, Իլինոյս, ԱՄՆ[2] | ||
| Ամուսին | Մերիլին Լովել[3] | ||
| Պարգևներ | |||
Ջեյմս Արթուր (Ջիմ) Լովել կրտսեր (անգլ.՝ James Arthur "Jim" Lovell, Jr., մարտի 25, 1928[4][5][6][…], Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ - օգոստոսի 7, 2025[1], Լեյք Ֆոտեսթ, Իլինոյս, ԱՄՆ[2]), ամերիկացի տիեզերագնաց, օդաչու, ռազմածովային նավատորմի առաջին կարգի կապիտան։ Ավարտել է Վիսկոնսինի համալսարանը Անապոլիսի (Մերիլենդ նահանգ) ռազմածովային ակադեմիան։
«ՆԱՍԱ»-ի տիեզերագնացների խմբում է 1962 թվականից։ 1965 թվականի դեկտեմբերի 4-18-ը Ֆրենք Բորմանի հետ, որպես երկրորդ օդաչու, թռիչք է կատարել «Զեմինի-7» տիեզերանավով։ 1966 թվականի նոյեմբերի 11-15-ը, Բազ Օլդրինի հետ, որպես հրամանատար, թռիչք է կատարել «Ջեմինի-12» տիեզերանավով։ 1968 թվականի դեկտեմբերի 21-27-ը, Բորմանի և Ուիլիամ Անդերսի հետ, որպես հիմնական բլոկի օդաչու, «Ապոլոն-8» տիեզերանավով առաջին թռիչքն է կատարել դեպի Լուսին։ 1970 թվականի ապրիլի 11-17-ը Ջեք Սուայգերտի և Ֆրեդ Հեյսի հետ, որպես հրամանատար, «Ապոլոն-13» տիեզերանավով թռիչք է կատարել դեպի Լուսին։ 1973 թվականին հեռացել է տիեզարագնացի կարիերայից ստանձնել Հյուստոնի ղեկավարվող տիեգերանավերի կենտրոնի գիտության և կիրառական հետազոտությունների բաժնի տնօրենի տեղակալի պաշտոնը։
Լովելի անունով է կոչվում Լուսնի հակառակ երեսի խառնարաններից մեկը[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Wattles J. Apollo 13 astronaut Jim Lovell dead at 97 — 2025.
- 1 2 Acting NASA Administrator Reflects on Legacy of Astronaut Jim Lovell — NASA, 2025.
- ↑ Obituaries T. Jim Lovell, astronaut who guided the stricken Apollo 13 safely back to Earth (բրիտ․ անգլ.) — 2025. — ISSN 0307-1235
- ↑ Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- ↑ Babelio (ֆր.) — 2007.
- ↑ «Lovell (crater) : Who, What, Where, When». Servinghistory.com. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 3-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Լովել» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 666)։ |
- Օգոստոսի 7 մահեր
- 2025 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Տիեզերագնացներ
- Մարտի 25 ծնունդներ
- 1928 ծնունդներ
- Օհայոյում ծնվածներ
- Time-ի վարկածով «Տարվա մարդ» ճանաչվածներ
- ԱՄՆ ռազմական ակադեմիայի շրջանավարտներ
- ԱՄՆ-ի օդաչուներ
- Ազատության նախագահական մեդալով պարգևատրվածներ
- Ամերիկացի աստղագնացներ
- Ամերիկացի ավիակոնստրուկտորներ
- Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի շրջանավարտներ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդորներ