Ուոլլիս Սիմփսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բեսսի Ուոլլիս Սիմփսոն
Bessie Wallis Simpson
Wallis Simpson -1936.JPG
Ծնվել էհունիսի 19, 1896(1896-06-19)[1][2][3][4][5]
ԾննդավայրԲալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ
Մահացել էապրիլի 24, 1986(1986-04-24)[1][2][3][4][5] (89 տարեկանում)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունsocialite
ԱմուսինԷդուարդ VIII, Ernest Aldrich Simpson? և Earl Winfield Spencer?
Պարգևներ և
մրցանակներ
Տարվա մարդ՝ ըստ Թայմ ամսագրի
Wallis, Duchess of Windsor Վիքիպահեստում

Բեսսի Ուոլլիս Սիմփսոն (անգլ.՝ Bessie Wallis Simpson, ի ծնե Ուորֆիլդ, Warfield, հունիսի 19, 1896(1896-06-19)[1][2][3][4][5], Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ - ապրիլի 24, 1986(1986-04-24)[1][2][3][4][5], Փարիզ, Ֆրանսիա), 1937 թվականից Վինդզորի դուքս, Մեծ Բրիտանիայի նախկին թագավոր Էդուարդ 8-րդի կինն է: Հենց թագավորի, կրկնակի բաժանված, Ուոլլիս Սիմփսոնի հետ ամուսնանալու ցանկությունը դարձավ նրա թագից հրաժարվելու հիմնական պատճառը 1936 թվականի դեկտեմբերին:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուոլլիսի հայրը Թեք Ուոլլիս Ուորֆիլդն ամերիկացի հաջողակ բիզնեսմեն և Բալթիմորի գրեթե ողջ բանկային համակարգի սեփականատիրոջ՝ Հենրի Մակտիր Ուորֆիլդի որդին էր: Նա մահացել է թոքախտից, երբ Ուոլլիսն ընդամենը 5 ամսական էր[6][7]:

Երիտասարդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1916 թվականին Ուոլլիսն ամուսնացավ ծովային օդաչու Ուինֆիլդ Սպենսերի հետ, որն ինչպես հետագայում պարզվեց, սադիստական հակումներով արբեցող էր և 1921 թվականին Ուոլլիսը բաժանվեց վերջինից, սակայն ավելի ուշ Չինաստանում նրանք նորից միացան: Շուտով վերջինս նորից սկսեց խմել և 1927 թվականին նրանք վերջնականապես բաժանվեցին[8][9]:

Հետագայում Ուոլիսը ծանոթացավ ամուսնալուծված բիզնեսմեն Էռնեստ Սիմփսոնի հետ: Նրանք ամուսնացան 1928 թվականին և տեղափոխվեցին Լոնդոն, որտեղ ընկերացան Թելմա Ֆերնիսի՝ Ուելսի արքայազն Էդուարդի սիրուհու հետ[10]: 1931 թվականի հունվարի 10-ին Թելմա Ֆերնիսը Սիմփսոններ զույգին հրավիրեց իր առանձնատուն Մելթոն Մաուբրեյում, որտեղ նրանք ծանոթացան գահաժառանգի հետ: 1934 թվականին Ուոլլիս Սիմփսոնի և Ուելսի արքայազնի միջև սիրավեպ սկսվեց:

Ուոլլիս և Էդուարդ[խմբագրել | խմբագրել կոդը]

1936 թվականի հունվարի 20-ին մահացավ թագավոր Ջորջ 5-րդը: Ուելսի արքայազնը դարձավ Էդուարդ 8-րդ: Դրանից առաջ արտասահմանյան մամուլում լուրեր հայտնվեցին Ուելսի արքայազնի և Ուոլլիս Սիմփսոնի կապի մասին: Կառավարությունը հրահանգեց բրիտանական մամուլին չլուսաբանել նրանց կապը: Վարչապետ Սթենլի Բոլդուինը խորհուրդ տվեց Էդուարդ 8-րդին դիտարկել սահմանադրական խնդիրները, որոնք կարող են ծագել նրա և ամուսնալուծված կնոջ հետ ամուսնության արդյունքում[11] [12]:

Չնայած նրան, որ Էդուարդ 8-րդը քաղաքական աջակցություն ստացավ Ուինսթոն Չերչիլից և լորդ Բիվերբրուքից, նա գիտակցում էր, որ նրա Ուոլլիս Սիմփսոնի հետ ամուսնանալու որոշումը չէր ընդունվի բրիտանական հասարակության կողմից[13]:

Կառավարությունը նաև հաշվի էր առնում, որ Ուոլլիս Սիմփսոնը կապեր ուներ այլ տղամարդկանց հետ, այդ թվում նաև ամուսնացած ավտոդիլեր Գայ Տրանդլի, Էդվարդ Ֆիցժերալդի, դուքս Լեյնստերսկու հետ: Բացի դրանից ԿՀՎ-ն համարում էր, որ Ուոլլիս Սիմփսոնը կապեր ուներ Իոահիմ ֆոն Ռիբենտրոպի՝ Բրիտանիայում Գերմանիայի դեսպանի հետ և որ վերջինս նացիստական Գերմանիային գաղտնի տեղեկություն էր տալիս, որը ստանում էր Էդուարդ 8-րդ թագավորից:

1936 թվականի դեկտեմբերի 10-ին Էդուարդ 8-րդ թագավորը իր և իր սերունդների անունից ստորագրեց գահից հրաժարվելու մասին փաստաթուղթ: Հաջորդ օրը նա ռադիոհաղորդագրությամբ ելույթ ունեցավ ազգի համար, որի ժամանակ ասաց, որ նա հրաժարվեց գահից, քանի որ անհնար է համարում թագավորի պարտականություններն իրականացնել առանց կնոջ օգնության և աջակցության, որին նա սիրում է: Գահից հրաժարվելու մասին լուրը համաշխարհային սենսացիա դարձավ, Ուոլլիս Սիմփսոնը դարձավ "Տարվա մարդ" ըստ Թայմ ամսագրի:

Էդուարդը մեկնեց Ավստրիա և այնտեղ մնաց իր ընկերների մոտ, մինչև Ուոլլիս Սիմփսոնը ամուսնալուծվեց նախկին ամուսնուց: 1937 թվականի հունիսի 3-ին զույգն ամուսնացավ Շատո դե Կանդեում (Château de Candé), Ֆրանսիա: Նոր թագավորը՝ Էդուարդի կրտսեր եղբայր Գեորգ 6-րդը, նրան տվեց Վինձորի դքսի տիտղոսը: Սակայն խորհրդարանի ճնշման ներքո թագավորը մերժեց «ձերդ գերազանցություն» մասնիկի ավելացումը նորաթուխ դքսուհու տիտղոսին[14] :

Դրան հաջորդող երկու տարվա ընթացքում զույգը հաճախ էր ճանապարհորդում Եվրոպայում, այդ թվում նաև լինելով նացիստական Գերմանիայում, որտեղ նրանք ծանոթացան Ադոլֆ Հիտլերի հետ: Երբ 1940 թվականին Ֆրանսիան օկուպացվեց գերմանական զորքերի կողմից, Էդուարդ 8-րդը և նրա կինը տեղափոխվեցին Իսպանիա: 1940 թվականի հուլիսին նրանք տեղափոխվեցին Պորտուգալիա: Ավելի ուշ ԿՀՎ տեղեկություն ստացավ այն մասին, որ նացիստները Վինձորի դքսին և դքսուհուն օգտագործում էին, որպեսզի ստանան գաղտնի ինֆորմացիա դաշնակիցների մասին: 1940 թվականի սեպտեմբերի 13-ին ԿՀՎ աշխատակիցը Էդգար Հուվերին տեղեկություն հասցրեց, որտեղ ասվում էր, որ «գործակալը ճշգրտորեն պարզեց, որ Վինձորի դքսուհին վերջերս կապվել էր Ռիբենտրոպի հետ և մշտական կապ է պահպանում վերջինիս հետ[15]: Իր պաշտոնական բարձր դիրքի համար դքսուհին տարբեր ինֆորմացիա է ստանում, որը նա փոխանցում է Գերմանիային, որոնք վերաբերվում են բրիտանական և ֆրանսիական պաշտոնական անձանց»:

Բրիտանական կառավարությունը նաև իմացավ, որ Ադոլֆ Հիտլերը պլանավորում է Էդուարդ 8-րդին դարձնել Միացյալ թագավորության խամաճիկային թագավոր այն դեպքում, եթե Գերմանիան հաղթի Երկրորդ համաշխարհային պատերազմը[16]: Երբ այդ տեղեկությունները հասան Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլին, նա ստիպեց Վինձորի դքսին լքել Եվրոպան և դառնալ Բահամյան կղզիների նահանգապետ[17]

Պատերազմից հետո Վինձորի դուքսն ու դքսուհին ապրում էին Ֆրանսիայում: Տեղեկություն հայտնվեց այն մասին, որ դքսուհին շարունակում է անկանոն կապեր պահել և նա սիրավեպեր է ունեցել Ջիմմի Դոնահյուի՝ մուլտիմիլիոնների թոռան և խանութների սեփականատիրոջ Ա.Վ. Վուլվորտի հետ[18] [19]:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1956 թվականին Ուոլլիս Սիմփսոնը հրատարակեց ինքնակենսագրական «Սրտին չես թելադրի» անունով: Վինձորի դքսի մահից հետո, որը վախճանվել է 1972 թվականի մայիսի 28-ին Փարիզում, Ուոլլիսը մնում էր Ֆրանսիայում[20]: Վինձորի դքսուհին վախճանվել է 1986 թվականի ապրիլի 24-ին և հուղարկավորվել է Էդուարդ 8-րդի կողքին` Վինձորի թագավորական գերեզմանոցում:

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դերասանուհի Ջեյն Սեյմուրը խաղացել է նրա դերը 1988 թվականին նկարահանված «Կին, որին նա սիրում էր» ֆիլմում:
  • Դերասանուհի Ջոելի Ռիչարդսոնը խաղացել է Սիմփսոնի դերը 2005 թվականի «Ուոլլիս և Էդուարդ» տարվա ֆիլմում:
  • Դերասանուհի Բեստ Իվը խաղացել է Սիմփսոնի դերը 2010 թվականի Թագավորի ելույթը ֆիլմում:
  • 2011 թվականին հայտնվեց Մադոննայի ՄԵՆՔ։ Հավատում ենք սիրուն ֆիլմը, որտեղ Ուոլիսի դերը խաղացել է Անդրեա Ռայզբորոն:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 The Peerage
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 FemBio
  6. "Baltimore in Her Centennial Year", Frank Leslie's Popular Monthly, Volume 43 (Frank Leslie Publishing House, 1897), p. 702
  7. Blue Ridge Summit referred to as "a fashionable summer resort ... then greatly patronized by Baltimoreans" in Francis F. Bierne (1984), The Amiable Baltimoreans, Johns Hopkins University Press, p. 118
  8. King, p. 38; Sebba, pp. 20–21; Vickers, p. 257; Duchess of Windsor, pp. 59–60
  9. Carroll, David H. (1911), Men of Mark in Maryland, Volume 3, B. F. Johnson Inc., p. 28 
  10. King, p. 60; Duchess of Windsor, pp. 104–106
  11. King, pp. 117, 134
  12. Bloch, The Duchess of Windsor, pp. 58 and 71
  13. Williams, p. 75
  14. Bloch, The Duchess of Windsor, pp. 82, 92
  15. King, p. 173; Sebba, pp. 136, 141; Duchess of Windsor, pp. 237, 242
  16. Bloch, The Duke of Windsor's War, p. 355
  17. Howarth, p. 113
  18. Sebba, p. 207
  19. Sebba, p. 213
  20. Vickers, pp. 234–235