Լոնդոնի ահաբեկչական գործողություն (2017)
Լոնդոնի ահաբեկչական գործողություն 2017 Westminster attack | |
---|---|
Կատարված ահաբեկչության վայրը | |
Տեսակ | հարձակում սառը զենքով և տրանսպորտի օգտագործում ահաբեկչության նպատակով |
Երկիր | ![]() |
Տեղադրանք | Վեստմինստերյան կամուրջ[1], Պառլամենտի հրապարակ և Վեստմինստերյան պալատ |
Գրոհի նպատակ | Խաղաղ բնակչություն |
Տարեթիվ | մարտի 22, 2017 |
Զենք | դանակ և Hyundai Tucson? |
Զոհվածներ | 6 մարդ[2] |
Վիրավորներ | 49[3] |
Ահաբեկիչների քանակ | 1 |
![]() |
Ահաբեկչական գործողություն Լոնդոնում, տեղի է ունեցել 2017 թվականի մարտի 22-ին Վեստմինստերյան կամուրջի վրա, բրիտանական պառլամենտի շենքի հարևանությամբ։ Զոհվել է հինգ մարդ, որոնցից մեկը՝ հարձակվողը[4][5][6][7]։
Ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի մարտի 22-ին, մոտավորապես 14:40-ին Լոնդոնի Վեստմինստերյան կամրջի վրա մոխրագույն Hyundai Tucson ավտոմեքենան[8] խրվել է մարդկանց մոտավորապես տասը հոգանոց խմբի մեջ և կանգ է առել պառլամենտի շենքի մոտ՝ հարվածելով ճաղավանդակին։ Ավտոմեքենայում գտնվող սև շորերով տղամարդը դանակահարել է ավտոմեքենային մոտեցած ոստիկանին, ինչից հետո երկու քաղաքացիական ոստիկան մի քանի անգամ կրակելով գնդակահարել են տղամարդուն[9][10]։ Ոստիկանությունը միջադեպը ահաբեկչական հարձակում է որակել[11]։
Պատասխան գործողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Միջադեպից անմիջապես հետո ժամանել է հավելյալ զինված ոստիկանություն։ Օդային բժշկակական շտապ օգնությունը և վթարային ծառայությունները փորձել են վերակենդանացնել հարձակվողին։ Վիրավորված անձինք տեղափոխվել են Սուրբ Թոմասի եկեղեցի, որը գտնվում է Վեստմինստերյան կամրջից մոտավորապես 200 մետր հարավ։ Պատգամավոր Թոբիաս Էլվուդը փորձել է վերակենդանացնել և կանգնեցնել վիրավոր ոստիկանների արյունահոսությունը։ Պառլամենտը դադարեցրել է իր աշխատանքը, և անվտանգությունից ելնելով պատգամավորները փակվել են քննարկման պալատի դահլիճում։ Պառլամենտի մյուս աշխատակիցներին խորհուրդ է տրվել մնալ իրենց սենյակներում։ Ավելի ուշ նրանք տարհանվել են Վեստմինստերյան աբբայություն[12]։ Պառլամենտի նախագահ Թերեզա Մեյը տարհանվել է Դաունինգ սթրիթ 10[12]"։ Անվտանգությունից ելնելով Լոնդոնի մետրոպոլիտենի Վեստմինստերյան կայարանը փակվել է, իսկ տարածքով անցնող ավտոբուսների երթուղիները փոխվել են։ Հարձակումից անմիջապես հետո փակվել է Վոսհոլ կամրջի և առափնյակի միջև ընկած Թեմզայի հատվածը[9][10]։ Լոնդոնի աչքը նույնպես փակվել է[12]։ Ոստիկանությունը խնդրել է հանրությանը խուսափել Պառլամենտի հրապարակ, Ուայթոլ, Վեստմինստերյան և Լամբետ կամուրջներ, Վիկտորիա փողոցը մինչև Բրոդվեյի խաչմերուկ և Վիկտորիայի առափնյակ այցելելուց։ Շուտով կայանալու է Բրիտանիայի կառավարության արտակարգ իրավիճակների կաբինետի բրիֆինգը (անգլ.՝ Cabinet Office Briefing Room (COBRA) )[6][12][13][14][15]։
Ոստիկանական ծառայության կոմիսարի պաշտոնակատար Քրեյգ Մաքքին միջադեպի ականատեսն է եղել, և այդ պատճառով հանրային հայտարարություններ անելուց հեռացվել է[12]։
Լոնդոնի շտապ օգնության ծառայությունը հայտարարել է, որ ահաբեկչական գործողությունից հետո, անմիջապես Վեստմինստերյան կամրջի վրա բուժօգնություն են ստացել մոտ տասը մարդ[12]։
Զոհեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ազգություն | Մահեր | Վիրավորներ |
---|---|---|
![]() |
4 | անհայտ |
![]() |
0 | 5[16] |
![]() |
0 | 3[17] |
![]() |
0 | 2[16] |
![]() |
0 | 1[18] |
![]() |
0 | 1[19] |
Անհայտ | 1 | 29 |
Ահաբեկչական գործողության ընթացքում զոհվել է հինգ անձ[15]։ Վիրավորված կանանցից մեկը մահացել է Սուրբ Թոմասի հիվանդանոցում, ինչը հաստատել է հիվանդանոցի բժիշկը[20]։ Մեկ այլ կին, հավանաբար փրկվելու համար կամրջից նետվել է Թեմզա։ Նրան փրկել են, թեև նա ստացել է բազմաթիվ վնասվածքեր[12] Մի քանի մարդ վիրավորվել է[6]։ Ֆրանսիայի վարչապետ Բերնար Կազենևը հայտարարել է, թե հարձակման ենթարկվածների թվում Կոնկարնոյից ժամանած ֆրանսիացի ուսանողների խումբ է եղել[12][21]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Gunshots outside Parliament – several injured — Sky News, 2017.
- ↑ Ötre emelkedett a londoni terrortámadás áldozatainak száma (հունգ.) — 2017.
- ↑ http://yle.fi/uutiset/3-9527561
- ↑ «Parliament shooting: Woman dies in Westminster attack»։ BBC News։ Վերցված է մարտի 22, 2017
- ↑ «'Terror' attack near U.K. Parliament: What we know»։ USA Today։ Վերցված է մարտի 22, 2017
- ↑ 6,0 6,1 6,2 Boyle Danny (մարտի 22, 2017)։ «Parliament shooting: Terror attack on Westminster as knifeman ploughs into pedestrians, stabs officer before being shot by police»։ The Telegraph։ Վերցված է մարտի 22, 2017
- ↑ «Westminster is in lockdown and Parliament suspended after 'terror' attack»։ Sky News (London, UK)։ Վերցված է մարտի 22, 2017
- ↑ «London attack - latest updates»։ BBC.com (BBC News)։ մարտի 22, 2007։ Վերցված է մարտի 22, 2007
- ↑ 9,0 9,1 «Reports of shots outside UK Parliament»։ BBC News։ Վերցված է մարտի 22, 2017
- ↑ 10,0 10,1 Sparrow Andrew։ «Parliament attack: man shot after police officer stabbed at House of Commons»։ The Guardian։ ISSN 0261-3077։ Վերցված է մարտի 22, 2017
- ↑ Стали известны детали теракта у британского парламента
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 12,6 12,7 «London attack - latest updates»։ BBC News։ Վերցված է մարտի 22, 2017
- ↑ Castle Stephen։ «Shooting Reported Outside U.K. Parliament»։ The New York Times։ Վերցված է մարտի 22, 2017
- ↑ Murphy Brian։ «British Parliament on lockdown after shooting incident outside»։ The Washington Post։ Վերցված է մարտի 22, 2017
- ↑ 15,0 15,1 Melville Toby, James William (մարտի 22, 2017)։ «Two dead, others injured in UK parliament 'terrorist incident'»։ reuters.com (London)։ Վերցված է մարտի 22, 2017
- ↑ 16,0 16,1 lefigaro.fr։ «EN DIRECT - Attaque terroriste à Londres : au moins 3 morts et 20 blessés»
- ↑ «Attentat à Londres : des lycéens Français blessés, un assaillant neutralisé au Parlement»։ Capital.fr (ֆրանսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2017-03-22-ին։ Վերցված է մարտի 22, 2017
- ↑ Altri articoli dalla categoria »։ «Giovane bolognese lievemente ferita nell'attentato di Londra - Repubblica.it»։ Bologna.repubblica.it։ Վերցված է մարտի 22, 2017
- ↑ «Australian injured in London attack»։ Guardian։ Վերցված է մարտի 22, 2017
- ↑ «Parliament shooting: Woman dies in Westminster attack»։ BBC News։ Վերցված է մարտի 22, 2017
- ↑ «Attaque à Londres : des élèves français blessés, selon Bernard Cazeneuve»։ LesEcho.fr (Paris)։ մարտի 22, 2017։ Վերցված է մարտի 22, 2017