ՄԵՆՔ։ Հավատում ենք սիրուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
ՄԵՆՔ։ Հավատում ենք սիրուն
W.E.
We dutch poster 500.jpg
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Ժանրդրամա և ռոմանտիկ ֆիլմ
Թվական2011 և հունիսի 21, 2012[1]
Լեզուֆրանսերեն, ռուսերեն և անգլերեն
ՌեժիսորՄադոննա
Պրոդյուսեր

Կոլին Վեյնս Սկոթ Ֆրանկլին Կրիս Տիկյո Նայջել Վուլ

Սառա Զամբրենո
Սցենարի հեղինակՄադոննա, Ալեք Քեշիշյան
Դերակատարներ

Էբբի Կորնիշ, Անդրեա Ռայզբորո, Ջեյմս Դ'արսի

Օսկար Աիզեկ
ՕպերատորՀագեն Բոգդանսկիյ
ԵրաժշտությունԱբել Կորժենևսկի
ՄոնտաժDanny Tull
Պատմվածքի վայրՆյու Յորք, Փարիզ և Անգլիա
Նկարահանման վայրՓարիզ, Նյու Յորք և Լոնդոն
ԿինոընկերությունSemtex Films
Տևողություն119 րոպե
Բյուջե15 մլն $[2]
Շահույթ2,042,212 $[3]
Պաշտոնական կայքէջ

«ՄԵՆՔ: Հավատում ենք սիրուն» (անգլ.՝ W.E.), Մադոնայի երկրորդ ռեժիսորական աշխատանքն է, որի պրեմիերան տեղի է ունեցել 2011 թվականի սեպտեմբերի մեկին, Վենետիկի 68-րդ կինոփառատոնին[4]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմն ունի երկու սյուժետային գիծ։ Մեկը նվիրված է Էդուարդ VIII արքայի և բաժանված ամերիկուհի Ուոլիս Սիմպսոնի սիրային հարաբերություններին, հանուն որի արքան հրաժարվում է գահից։ Մյուսը կապված է Ուոլի Ուինտրոպի՝ մեր ժամանակներում ապրող աղջկա հետ՝ հիացած արքայական ընտանիքի սիրով։

Ուոլիսը և Էդուարդը հանդիպում են վերջինիս կազմակերպած խնջույքում։ Հարաբերությունների արագ զարգացում, նախանձախնդիր ու հիացած հայացքներ, արքայական ընտանիք և ամուսնալուծված կին։ Էդուարդը փակում է աչքերն ամեն ինչի վրա։ Եվրոպայով շրջելիս Էդուարդը Ուոլիսին է նվիրում թևնոցներ և բոլորը միևնույն մակագրությամբ ՝ W.E.:

Ուոլին ցանկանում է երեխա ունենալ, իսկ ամուսինը՝ ընդհակառակը։ Ամուսնու կողմից ոչ այնքան մեծ ուշադրության արժանացած կինը հանդիպում է Եվգենիի հետ, հետզհետե մտերմանում։

Անգլիայի կառավարությունը և արքայական ընտանիքը հրաժարվում են ճանաչել Էդուարդի հարաբերությունները Ուոլիսի հետ։ 1936 թվականի դեկտեմբեր 11-ին Էդուարդ VIII-ը հրապարակավ ելույթ է ունենում և հայտնում իր՝ գահը եղբորը հանձնելու որոշումը։ Նա ասաց. «Ես անհնարին եմ գտնում լինել պատասխանատու և հոգ տանել արքայական պարտականություններս կատարելու ծանր բեռան մասին առանց այն կնոջ օգնության և աջակցության, որին սիրում եմ»:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էբբի Կորնիշ - Ուոլի Ուինտրոպ
  • Անդրեա Ռայզբոոր - Ուոլիս Սիմպսոն
  • Ջեյմս Դ'արսի - Էդուարդ VIII
  • Օսկար Աիզեկ - Եվգենի Կոլպակով
  • Անաբել Ուոլիս - Արաբելա Գրին
  • Լոուրենս Ֆոկս - արքայազն Ալբերտ
  • Ռիչարդ Կոյլ - Ուիլիամ Ուինտրոպ
  • Ջեյմս Ֆոկս - Գեորգ V
  • Նատալի Գալ - Էդիտա
  • Նատալի Դորմեր - Ելիզավետա Բոուզ-Լայոն
  • Քեթի ՄակԳրատ - Թելմա Ֆերնես
  • Աննա Սկելերն - Դաֆնա

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր -Մադոննա
  • Սցենարիստներ - Մադոննա, Ալեք Քեշիշյան
  • Պրոդյուսերներ - Կոլին Վեյնս, Սկոթ Ֆրանկլին, Կրիս Տիկյո, Նայջել Վուլ
  • Օպերատոր - Հագեն Բոգդանսկի
  • Մոնտաժ - Դենի Տուլ
  • Կոմպոզիտոր - Աբել Կորժենեվսկի
  • Հագուստի հեղինակ - Էրիան Ֆիլիպս

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ես ուզում էի հասկանալ՝ ինչպիսի պիտի լինի սերը, որ տղամարդը, ծնված լինելով թագավոր օծվելու և Կայսրությունը կառավարելու համար, հրաժարվի իր ուղուց հանուն կնոջ»:
Մադոննան իր՝ ֆիլմը նկարահանելու որշման մասին
  • Նկարահանման մեկ ամբողջ օրը ծախսվել է այն կադրի վրա, որում Էբբի Կորնիշի հերոսուհին դուրս է գալիս լոգարանից[5]։
  • Մադոննան խոստովանել է, որ այս ֆիլմը ստեղծվել է իր նախկին ամուսինների՝ Շոն Փենի և Գայ Ռիչիի բարոյական աջակցությամբ։
  • Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել երեք երկրներում՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Անգլիա
  • Էդուարդ VIII-ի դերի համար Ջեյմս Դ'արսին սովորել է նվագել շոտլանդական պարկապզուկ, սակայն մոնտաժի ժամանակ այդ հատվածը դուրս է մնացել։
  • Օսկար Աիզեկը Եվգենիի դերի համար մեկ ամսում սովորել է դաշնամուր նվագել։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ընդհանուր առմամաբ ֆիլմը արժանացավ բացասական գնահատականի։ Rotten Tomatoes առցանց ագրեգատուրում 62 ակնկարկներից միայն 16 %-ն էր դրական։ Metacritic-ում ֆիլմը 100 բալից արժանացավ 37-ի։
  • Իտալական «Corriere della Sera» թերթը հավաստիացներում էր, որ Մադոննայի նոր ֆիլմը արցունքոտ էր և ոչ համոզիչ։
  • Film.it կինոպորտալը գրում է. «Նրա (Մադոննայի) ոճը չափից մեծ դոզա է. նա փորձում է ֆիլմում տեղավորել միանգամից ամեն ինչ՝ զգացմունքներ, արցունքներ, սեր, դար...իսկ արդյունքում այն չափից դուրս փայլուն է ստացվում»:
  • Թոդ Մքքարթին «Hollywood Reporter»-ից գրում էր. «Հավանաբար այստեղ կա ինչ-որ հաճելի բան աչքի և ականջի համար, բայց հոգու՝ ոչինչ»:
  • «The Independent»-ը համառոտ հայտարարել է. «ՄԵՆՔ: Հավատում ենք սիրուն ֆիլմը գլուխգործոց չէ»:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]