Jump to content

Էբբի Քորնիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էբբի Քորնիշ
անգլ.՝ Abbie Cornish
Ծնվել էօգոստոսի 7, 1982(1982-08-07)[1][2] (44 տարեկան)
ԾննդավայրԼոքինվար[3]
ԿրթությունAustralian Theatre for Young People?
Քաղաքացիություն Ավստրալիա
Մասնագիտությունդերասանուհի, մոդել և կինոդերասանուհի
Համատեղ ապրող(ներ)Ռայան Ֆիլիփի

Էբբի Քորնիշ (անգլ.՝ Abbie Cornish, օգոստոսի 7, 1982(1982-08-07)[1][2], Լոքինվար[3]), ավստրալիացի դերասանուհի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էբբի Քորնիշը ծնվել է 1982 թվականի օգոստոսի 7-ին Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի Լոքինվար քաղաքում։ Մանկությունն անցկացրել է Հանթե Վելլի քաղաքում՝ իր ծնողների ֆերմայում, երեք եղբայրների և կրտսեր քրոջ հետ։ Տասներեք տարեկանում դարձել է ֆոտոմոդել, իսկ տասնհինգում սկսել է նկարահանվել կինոյում։

1997-1999 թվականներին Էբբի Քորնիշը նկարահանվել է «Վայրի կողմ» սերիալի 7 էպիզոդներում։ 2001 թվականին կատարել է գլխավոր դեր «Outriders» սերիալում։ Ճանաչման է արժանացել «Քենդի», «Լավ տարի», «Պայծառ աստղ», «ԱնսահմանW, «Արգելված հնարք», «ՄԵՆՔ։ Հավատում ենք սիրուն», «Ռոբոկոպ» ֆիլմերում կատարած դերերի շնորհիվ[4][5]։

Մրցանակներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2011 – զբաղեցրել է 89-րդ տեղը FHM Australia «100 Sexiest Women in the World» ցանկում,
  • 2010 – ներկայացվել է «Australian Film Institute» մրցանակի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում «Պայծառ աստղ» ֆիլմում կատարած դերի համար,
  • 2009 – «Ներկայացվել է «Արբանյակ» րցանակի «Լավագույն դրամատիկական դերասանուհի» անվանակարգում «Պայծառ աստղ» ֆիլմում կատարած դերի համար,
  • 2007 – զբաղեցրել է 80-րդ տեղը Maxim ամսագրի «Hot 100 Women list» ցանկում[6],
  • 2006 – ներկայացվել է «Australian Film Institute» մրցանակի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում «Քենդի» ֆիլմում կատարած դերի համար,
  • 2004 – ներկայացվել է «Australian Film Institute» մրցանակի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում «Somersault» ֆիլմում կատարած դերի համար,
  • 2004 – ներկայացվել է «Australian Film Institute» մրցանակի «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում «Marking Time» ֆիլմում կատարած դերի համար,
  • 1999 – ներկայացվել է «Australian Film Institute» մրցանակի «Young Actor’s Award» անվանակարգում «Wildside» սերիալում կատարած դերի համար։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1997-1999 ս Վայրի կողմ WildsideՍիմոնա Սամերս
1999 ֆ Սերտ շփում Close ContactՍառա Բոյակ
2000 ֆ Կապկի դիմակ The Monkey's MaskՄիքի Նորիս
2000 ս Ջրային առնետներ Water RatsՄերի Մերչանդ
2001 ս OutridersՌեջի Մաքդաուել
2001 ս Կենսապահովում Life SupportՊեննի
2003 ֆ Կոպիտ կատակներ HorseplayԲեքի Վոդինսկի
2003 ս Կապտասպիտակ օձիք White Collar BlueԱնտոնիա Մակալիստեր
2003 ֆ Marking TimeԹրեյսի
2004 ֆ Հիանալի օր One Perfect DayԷմմա Մատիս
2004 ֆ SomersaultХайди
2004 ֆ Ամեն ինչ գնում է Everything GoesԲրիանի
2006 ֆ Քենդի CandyՔենդի
2006 ֆ Լավ տարի A Good YearՔրիստի Ռոբերտս
2007 ֆ Էլիզաբեթ։ Ոսկեդար Elizabeth: The Golden AgeԲես Թրոքմորտոն
2008 ֆ Ստիպողական պատերազմ Stop-LossՄօշել
2009 ֆ Պայծառ աստղ Bright StarФанни Брон
2009 ս Ռոբոտ ճուտ Robot Chickenկին
2010 ֆ Պահապանների լեգենդը։ Գահուլի բուերը Legend of the Guardians: The Owls of Ga'HooleՕտուլիսա, հնչյունավորում
2011 ֆ Անսահման LimitlessԼինդի
2011 ֆ Արգելված հնարք Sucker Punch
2011 ֆ ՄԵՆՔ։ Հավատում ենք սիրուն W.E.Ուոլլի Ուինտրոպ
2012 ֆ Աղջնակ The GirlԷշլի
2012 ֆ Յոթ հոգեկան հիվանդներ Seven PsychopathsԿայա
2014 ֆ Ռոբոկոպ RoboCopԿլարա Մյորֆի
2014 ս Կլոնդայք KlondikeԲելինդա Մալռունի
2015 ֆ Մխիթարություն SolaceԿատերինա Քոուլս, գործակալ
2016 ֆ 6 օր 6 DaysՔեյթ
2016 ֆ Նարդոս LavenderՋեյն
2016 ֆ Որտեղ միանում են ձեռքերը Where hands touchՔիրստեն
2017 ֆ Երեք վահանակ Էբինգի սահմանին, Միսսուրի Three Billboards Outside Ebbing, MissouriԷնն Ուիլոուբի
2017 ֆ Գեոփոթորիկ GeostormՍառա
2018 ս Ջեք Ռայան Jack RyanՔեթի Մյուլլեր
2018 ֆ Ամրե AmreԼի Էբոտ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Discogs(անգլերեն) — 2000.
  2. 1 2 MAK (լեհ.)
  3. 1 2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  4. Abbie Cornish lives the fantasy
  5. You’re a rapper? Gorgeous Australian Abbie Cornish set to tour
  6. «2007 HOT 100 List». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էբբի Քորնիշ» հոդվածին։