Գեոփոթորիկ (ֆիլմ, 2017)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Գեոփոթորիկ
անգլ.՝ Geostorm
Գեոփոթորիկ (ֆիլմ, 2017).jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրմարտաֆիլմ[1][2][3][…], ֆանտաստիկ ֆիլմ[2][3][4], ֆիլմ աղետի մասին, ֆիլմ փրկվելու մասին, apocalyptic film? և environmental film?
ԹեմաUnited States Secret Service?, fictional President of the United States?, ՆԱՍԱ, Տեխնոլոգիա և ցունամի
Թվականհոկտեմբերի 19, 2017[5][6], հոկտեմբերի 20, 2017[5], հոկտեմբերի 27, 2017[5] և հոկտեմբերի 12, 2017[5]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴին Դևլին[1][2][4]
ՊրոդյուսերԴին Դևլին
Սցենարի հեղինակԴին Դևլին և Քիերան Մոլռունի
ԴերակատարներՋերարդ Բաթլեր[1][7][4], Ջիմ Սթարջես[8], Էբբի Քորնիշ[8], Էդ Հարիս[8], Էնդի Գարսիա[8], Դենիել Վու[8], Ռոբերտ Շիեն[8], Ամր Վակեդ[8], Մեր Ուինինգհեմ[8], Ալեքսանդրա Մարիա Լարա[8], Drew Powell?[8], Էուխենիո Դերբես[8], Դեվիդ Ջենսեն[8], Դուգլաս Մ․ Գրիֆին[8], Ռիչարդ Շիֆ, Զազի Բիթց, Օդիպերո Օդույե, Թալիթա Բեյթման և Gregory Alan Williams?
ՕպերատորՌոբերտո Շեյֆեր
ԵրաժշտությունՓինար Թոփրակ
Պատմվածքի վայրՖլորիդա
Նկարահանման վայրՕռլեան շրջան
ԿինոընկերությունWarner Bros.
Տևողություն109 րոպե[9]
Շահույթ221 600 000 $[10]
Պաշտոնական կայքէջ
Commons-logo.svg Geostorm Վիքիպահեստում

«Գեոփոթորիկ» (անգլ.՝ Geostorm), ռեժիսոր Դին Դևլինի լիամետրաժ ֆանտաստիկ ֆիլմ-աղետը։ Գլխավոր դերակատարներն են Ջերարդ Բաթլերը, Ջիմ Սթարջեսը և Էնդի Գարսիան։ Ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում կայացել է 2017 թվականի հոկտեմբերի 20-ին IMAX ձևաչափով[11][12]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոտակա ապագայում Երկրի կլիման գլոբալ տաքացման պատճառով աստիճանաբար վատթարանում է և սպառնում մարդկության հետագա գոյությանը։ Տարերային աղետներից պաշտպանվելու համար աշխարհի առաջնորդներն առաջարկում են մշակել «Հոլանդացի» տեխնոլոգիան արբանյակների գլոբալ ցանցի միջոցով եղանակի կարգավորման համար։ 2019 թվականին սկսվում է նրա շահագործումը։ Արբանյակների խոմբը միավորում է հազարավոր տիեզերական սարքավորումներ մոտ 400 կմ բարձրության ուղեծրում․ այն կառավարվում է եղանակային Միջազգային տիեզերական կայանի կողմից, որի անձնակազմը բաղկացած է հարյուրավոր աշխատակիցներից և ապահովում է արհեստական ձգողականություն։ Համակարգի ճարտարապետ Ջեյք Լուսոնը սենատական կոմիտեի հետ ունեցած բազմաթիվ տարաձայնություններից հետո հեռացվել է իր կառավարչական պաշտոնից, իսկ կառավարչի պաշտոնը փոխանցվել է նրա եղբորը՝ Մաքսին։

Երեք տարի անց (2022 թվական) համակարգի աշխատանքում խթանումներ են առաջանում։ Հանկարծակի եղանակային անոմալիան, որը ոչնչացրել է Աֆղանստանի բնակչությունը, գրավում է ԱՄՆ-ի կառավարության ուշադրությունը։ Խումբը չի կարողանում ինքնուրույն լուծել ստեղծված խնդիրը։ Մաքսը բազմիցս խնդրում է եղբորը վերադառնալ ծրագիր, և վերջինս համաձայնում է։ Պարզվում է, որ կայարանում մի շարք միջադեպեր են պատահել։ Արբանյակներից մեկի կապը կորչում է։ Ապահերմետիկացման պատճառով մահանում է մի աշխատակից, ով փորձել է նորոգել փչացած արբանյակը։ Միևնույն ժամանակ համակարգը չի հետևում տեխնածին աղետին՝ մագիստրալային կաբելի պայթյունը, որը ուղղակիորեն ջնջում է Հոնկոնգը Երկրի երեսից։ «Հոլանդացու» հոնկոնգյան վերերկրյա գրասենյակի անդամ Չենը չի կարողանում կապվել արբանյակի հետ, որը վերահսկում Ե երկրի մակերևույթի տվյալ հատվածը, և կասկածում է, որ դիվերսիա է տեղի ունեցել։ Փորձելով փոխանցել դիվերսիայի մասին ինֆորմացիան Մաքսին՝ Չենը սպանվում է մի խումբ անծանոթների կողմից։

Ջեյքն ու կայանի ղեկավար Ուտե Ֆասբինդերը դուրս են գալիս տիեզերք՝ փորձելով գտնել կորած ֆլեշ-սկավառակը։ Ջեյքի սկաֆանդրի ռեակտիվ պայուսակը դադարում է արձագանքել ազդանշաններին, և Ջեյքը հայտնվում է մահվան եզրին։ Հրաշքով փրկված Ջեյքը գտնում է կորած ֆլեշ-սկավառակը և հասկանում, որ կայանի համակարգչային համակարգի պաշտպանությունը ճեղքել են վիրուսի օգնությամբ։ Ջեյքի մուտքը ծրագիր արգելափակվում է վիրուսի կողմից, և նա այդ ինֆորմացիան փոխանցում է Երկիր։ Համակարգչային մասնագետ Դանան մտնում է սերվեր և հայտնաբերում այնտեղ ինֆորմացիա այն մասին, որ «Հոլանդացի» համակարգը պատրաստվում են կիրառել որպես կլիմայական զենք։ Ծրագրի կարգավորումից հետո նրա մեջ պահպանվել է նրա հնարավոր խթանման սցենարը, որը ստեղծում է «գեոփոթորիկ»՝ ամբողջ մարդկության վերացմանը սպառնող գլոբալ մասշտաբային փոթորիկ։ Չարագործները գտել են ամբողջ ինֆորմացիան և օգտագործել այն հենց համակարգի դեմ։ Հանցանքի հետևում կանգնած է ինչ-որ մեկը Սպիտակ տնից, քանի որ այդպիսի մուտքի հնարավորություն ունի միայն ԱՄՆ-ի նախագահը։ Համակարգն անհրաժեշտ է ամբողջովին թարմացնել, և եղբայրներն այդ ամենի համար ունեն ընդամենը մեկուկես ժամ։

«Հոլանդացին» ամբողջովին դուրս է գալիս վերահսկողությունից՝ հարձակվելով Երկրի տարբեր հատվածների՝ Բրազիլիայի, Մոսկվայի, Տոկիոյի վրա։ Ջեյքն ու Մաքսը պայմանավորվում են կազմակերպել ԱՄՆ-ի նախագահի՝ Էնդրյու Պալմայի առևանգումը, քանի որ հենց նրա բիոմետրիկ տվյալներն են հանդիսանում «Հոլանդացու» մուտքային կոդը։ Մաքսն իրենց նախագծում ներգրավում է իր ընկերուհուն՝ Սառա Ուիլսոնին, որ նախագահի պաշտպանության խմբի ներկայացուցիչն է։ Պարզվում է, որ հանցավորը պետական քարտուղար Լեոնարդ Դեքկոմն է։ Նա պլանավորում է մի շարք մասշտաբային կատակլիզմների միջոցով վերադարձնել ԱՄՆ-ի համաշխարհային գերիշխանությունը, որն իր կարծիքով կորսված էր։ Տիեզերական կայանի աշխատակիցներից մեկը՝ Դունկանը, ով ժամանակին աշխատում էր նրա համար, բեռնել է վիրուսը։ Մինչ այդ Դեքկոմը պլանավորում է հարձակվել նախագահի վրա։ Օռլանդոյում հերթական ընտրարշավի հերթական միջոցառման ժամանակ «Հոլանդացու» հարվածը ջնջում է քաղաքի մի ամբողջ թաղամաս։ Սակայն Մաքսին հաջողվում է դուրս հանել և փրկել նախագահին։ Վիրուսի պատճառով գործի է դրվում կայանի ինքնաոչնչացման մեխանիզմը։ Ջեյքին և Ուտեին հաջողվում է թարմացնել ամբողջ համակարգը և փրկվել արբանյակներից մեկում։ Ֆիլմի ավարտին եղբայրները պլանավորում են կառուցել նոր և ապահով կայան[13]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Ջերարդ Բաթլեր Ջեյք Լոուսոն
Ջիմ Սթարջես Մաքս Լոուսոն
Էնդի Գարսիա Էնդրյու Պալմա
Էդ Հարիս Լեոնարդ Դեքկոմ
Էբբի Կորնիշ Սարա Ուիլսոն
Ռոբերտ Շիեն Դունկան
Ամր Վակեդ Դուսեթ
Ալեքսանդրա Մարիա Լարա Ուտե Ֆասբենդեր
Մեր Ուինինգեմ Ջենինգս
Տալիթա Բեյթման Հաննա Լոուսոն
Զազի Բիթց Դանա
Դենիել Վու Չեն
Էուխինիո Դերբես Էռնանդես

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հունվարի 9-ին Deadline.com-ը հայտնել է, որ Skydance Productions-ը ձեռք է բերել Դին Դևլինի և Պոլա Գույոյի ֆիլմ-աղետի սցենարը և Դևլինին նշանակել ֆիլմի ռեժիսոր[14]։ 2014 թվականի ապրիլի 11-ին The Hollywood Reporter հայտնել է, որ գլխավոր դերը կատարելու է Ջերարդ Բաթլերը[15]։ Նախաարտադրությունն սկսվել է 2014 թվականի հուլիսի 7-ին[16]։ Օգոստոսի 15-ին հայտնի է դարձել, որ Ջիմ Սթարջեսը, Էնդի Գարսիան, Էբբի Կորնիշը և Էդ Հարիսը բանակցություններ են վարում ֆիլմում դերեր ստանալու վերաբերյալ[17]։ Օգոստոսի 19-ին Ալեքսանդրա Մարիա Լարան միացել է դերասանական անձնակազմին և ֆիլմում հանդես է եկել որպես տիեզերական կայանի ղեկավար, ինչպես նաև որպես Բաթլերի հերոսի սիրային հետաքրքրություն, ով օգնում է նրան փրկել աշխարհը[18]։ Սեպտեմբերի 26-ին հայտարարվել է, որ Քեթրին Վիննիկը մարմնավորելու է Օլիվիային՝ Բաթլերի հերոսի նախկին կնոջը և Հաննայի մորը[19]։ Հոկտեմբերի 8-ին Էուխինիո Դերբեսը միացել է ֆիլմի դերասանական անձնակազմին[20]։ Նոյեմբերի 18-ին հայտարարվել է, որ Սթերլինգ Ջերինսը ստացել է Հաննայի դերը[21]։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանումները սկսվել են 2014 թվականի հոկտեմբերի 20-ին Նոր Օռլեանում և տևել են մինչև 2015 թվականի փետրվարի 10-ը[22][23][24]։ 2014 թվականի նոյեմբերին և 2015 թվականի հունվարին նկարահանվել են տեսարանները NASA Michoud Assembly Facility-ում[25][26]։

Սկզբնական շրջանում պլանավորվել է, որ կինոնկարը կթողարկվի 2016 թվականի հոկտեմբերին, հետո պրեմիերան տեղափոխել են 2017 թվականի հոկտեմբեր։ Ֆիլմն արտադրող անձնակազմն պրեմիերայի հետաձգման մասին չի տվել ոչ մի բացատրություն։ 2015 թվականի դեկտեմբերի փորձնական դիտումները ցույց տվեցին դիտորդների թույլ արձագանքներ, և SkyDance ղեկավարությունը որոշեց նշանակալիորեն բարելավել մեծաբյուջետ կինոնկարը։

Ֆիլմի վերանկարահանումները կատարվել են 2015 թվականի վերջին և 2016 թվականի սկզբին, ինչը նշանակալի հետք է թողել ընկերության բյուջեի վրա, որը ֆիլմի բարելավման համար հատկացրել է ևս $15 միլիոն։ Ըստ վերջին արձագանքների՝ կատարվել է սյուժեի զգալի փոփոխություն, և ֆիլմի բազում հերոսներ դուրս են մնացել սցենարից[27]։

Վարձույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիմայական կատակլիզմների մասին ֆիլմ-աղետը դարձել է վարձույթի առաջատար Ռուսաստանում և ԱՊՀ-ի երկրներում։ Ցուցադրման առաջին օրերի ընթացքում՝ հոկտեմբերի 19-22-ին, կինոնկարը վաստակել է 294,3 միլիոն[28]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://www.filmaffinity.com/en/film433529.html
  2. 2,0 2,1 2,2 http://www.imdb.com/title/tt1981128/
  3. 3,0 3,1 http://www.metacritic.com/movie/geostorm
  4. 4,0 4,1 4,2 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=228321.html
  5. 5,0 5,1 5,2 5,3 Internet Movie Database — 1990.
  6. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  7. http://www.imdb.com/title/tt1981128/fullcredits
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 8,12 ČSFD (չեխերեն) — 2001.
  9. Internet Movie Database — 1990.
  10. Box Office Mojo — 1999.
  11. Lincoln, Ross A. (2016-06-17)։ «Warner Bros Pushes ‘Lego Movie 2’ Release To 2019» (անգլերեն)։ Deadline.com։ Վերցված է 2016-06-18 
  12. «Геошторм» (ռուսերեն)։ Бюллетень кинопрокатчика։ Վերցված է 2016-07-01 
  13. Geostorm Synopsis (Ստուգված է 12 Մարտի 2017)
  14. Fleming Jr, Mike (2013-01-09)։ «Skydance Spends Big For Global Disaster Film By Dean Devlin And Paul Guyot» (անգլերեն)։ Deadline.com։ Վերցված է 2014-12-29 
  15. Kit, Borys (2014-04-11)։ «Gerard Butler to Star in Dean Devlin's 'Geostorm' (Exclusive)» (անգլերեն)։ The Hollywood Reporter։ Վերցված է 2014-12-29 
  16. Jonathan A. (2014-08-13)։ «Gerard Butler’s “Geostorm” Feature Film Now Hiring Crew Members in New Orleans» (անգլերեն)։ projectcasting.com։ Վերցված է 2014-12-29 
  17. Kit, Borys (2014-08-15)։ «Jim Sturgess, Abbie Cornish in Talks to Join Gerard Butler in 'Geostorm' (Exclusive)» (անգլերեն)։ The Hollywood Reporter։ Վերցված է 2014-12-29 
  18. Sneider, Jeff (2014-08-19)։ «‘Rush’ Star Alexandra Maria Lara Joins Gerard Butler in ‘Geostorm’ (Exclusive)» (անգլերեն)։ TheWrap։ Վերցված է 2014-12-29 
  19. Jen Yamato (2014-09-26)։ «Katheryn Winnick Boards WB & Skydance’s ‘Geostorm’» (անգլերեն)։ Deadline.com։ Վերցված է 2014-12-29 
  20. Ford, Rebecca (2014-10-08)։ «'Instructions Not Included' Star Eugenio Derbez Joins 'Geostorm' (Exclusive)» (անգլերեն)։ The Hollywood Reporter։ Վերցված է 2014-12-29 
  21. Zumberge, Marianne (2014-11-18)։ «Gerard Butler’s ‘Geostorm’ Casts ‘World War Z’ Actress» (անգլերեն)։ Variety։ Վերցված է 2014-12-29 
  22. Scott, Mike (2014-08-13)։ «George Clooney, Sandra Bullock, Gerard Butler, Tom Hiddleston pack bags for Louisiana film projects» (անգլերեն)։ The Times-Picayune։ Վերցված է 2014-12-29 
  23. Gill, Stanley B. (2014-10-10)։ «Louisiana Film TV Production Jobs Hotline: PRE-PRODUCTION» (անգլերեն)։ The HollywoodSouth Blog։ Արխիվացված է օրիգինալից 2015-12-31-ին։ Վերցված է 2014-12-29 
  24. Christine (2014-10-20)։ «Gerard Butler begins filming ‘Geostorm’ in New Orleans today» (անգլերեն)։ On Location Vacations։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-23-ին։ Վերցված է 2014-12-29 
  25. «‘Geostorm’ Starring Gerard Butler NASA Scenes Extras Casting Call in New Orleans» (անգլերեն)։ projectcasting.com։ 2014-10-30։ Վերցված է 2014-12-29 
  26. Christine (2015-01-04)։ «Monday, Jan. 5 Filming Locations for Chicago PD, The Slap, Geostorm, Castle, SVU, & more!» (անգլերեն)։ On Location Vacations։ Արխիվացված է օրիգինալից 2015-01-08-ին։ Վերցված է 2015-02-17 
  27. Warner Bros., Skydance’s 'Geostorm' Undergoes Reshoots, Brings on Jerry Bruckheimer (Exclusive) (Ստուգված է 12 Մարտի 2017)
  28. «Геошторм» стал лидером российского проката