Դեյվիդ Հարբոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեյվիդ Հարբոր
David Harbour by Gage Skidmore 2.jpg
Ծննդյան թիվ՝ապրիլի 10, 1975(1975-04-10)[1][2][3] (48 տարեկան)
Ծննդավայր՝Ուայթ Փլեյնս, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն՝Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտություն՝հեռուստատեսային դերասան, կինոդերասան, թատրոնի դերասան և դերասան
IMDb։ID 1092086

Դեյվիդ Քաննեթ Հարբոր (անգլ.՝ David Kenneth Harbour, ապրիլի 10, 1975(1975-04-10)[1][2][3], Ուայթ Փլեյնս, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի թատրոնի և կինոյի դերասան։ «Ոսկե գլոբուս» և «Էմմի» մրցանակների թեկնածու։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեյվիդ Հարբորը սովորել է նյույորքյան Բիրամ Հիլս միջնակարգ դպրոցում, դերասաններ Շոն Մահերի և Էյալ Փոդելի հետ։ 1997 թվականին ավարտել է Հանովերում գտնվող Դարտմուտի քոլեջը։

Հարբորի մասնագիտական կարիերան սկսվել է 1999 թվականին Բրոդվեյում, որտեղ նա խաղացել է «Անձրև վաճառողը» բեմադրությունում։ Նույն թվականին նա մատուցողի դեր է ստացել «Կարգ ու կանոն» հեռուստասերիալում։ 2005 թվականին Հարբորը առաջադրվել է «Թոնի» մրցանակին՝ «Ո՞վ է վախենում Վիրջինա Վուլֆից» բեմադրության համար։

2000-ականներին Դեյվիդ Հարբորը ստանում է նկատելի դերեր «Գթասրտության քվանտ», «Փոփոխությունների ճանապարհ» և «State of Play» ֆիլմերում։

Իրական հայտնիություն է նրան բերել Ջիմ Հոփերի դերը «Տարօրինակ դեպքեր» գիտաֆանտաստիկ հեռուստասերիալում[5][6]։

2017 թվականի մայիսին հայտնի դարձավ, որ Դեյվիդը գլխավոր դեր է խաղալու «Հելլբոյ» ֆիլմում, որը մեծ էկրաններ է դուրս եկել 2019 թվականի ապրիլի 11-ին։

2018 թվականի հունվարին համացանցում հայտնվեց նորություն այն մասին, որ դերասանը համաձայնվել է անցկացնել իր երկրպագուհիներից մեկի ամուսնության արարողությունը։ Աղջիկը իր Թվիթթերյան միկրոբլոգում հրապարակում է կատարել, որտեղ հարցրել է, թե նա ինչ պետք է անի, որպիսի Դեյվիդ Հարբորը սեպտեմբերին անցկացնի իր ամուսնության արարողությունը։ Դերասանը արձագանքեց նամակին, ասելով, որ նրա հրապարակումը պետք է 125 հազար ռեթվիթ հավաքի։ Հաղորդագրությունը առաջին օրերի ընթացքում անհրաժեշտ ռեթվիթեր հավաքեց[7]։

Ընտրյալ ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2004 ֆ Քինսի Kinsey Ռոբերտ Քինսի
2005 ֆ - Brokeback Mountain Ռենդալ Մալոուն
2007 ֆ Նարկոզ Awake Դրակուլա
2008 ֆ Փոփոխությունների ճանապարհ Revolutionary Road Շեփ Քեբբել
2008 ֆ Գթասրտության քվանտ Quantum of Solace Գրեգ Բիմ
2009 ս Խաբիր ինձ Lie to Me Տղայի հայրը
2011 ֆ Կանաչ ձիաբոռ The Green Hornet Ֆրենկ Սկանլոն
2011 ֆ ՄԵՆՔ։ Հավատում ենք սիրուն W.E. Էրնեստ Սիմպսոն
2012 ֆ Հերթապահության ավարտ End of Watch Վան Հաուզեր
2012 ֆ Մեր միջև Between Us Ջոել
2012 ֆ - Knife Fight Սթիվեն Գրին
2013 ֆ Ծախուն Snitch Ջեյ Փրայս
2013 ֆ Պարկլենդ Parkland Ջեյմս Գորգոն Շանկլին
2013 ս Տարրական Elementary բժիշկ Մեյսոն Բոլդուին
2014 ֆ X/Y X/Y Թոդ
2014 ֆ Զբոսանք դիակների կողքով A Walk Among the Tombstones Ռեյ
2014 ֆ Հավասարեցնողը The Equalizer Ֆրենկ Մաստերս
2014-2015 ս - State of Affairs Դեյվիդ Պատրիկ
2014-2015 ս Մանհեթեն Manhattan Ռիդ Էկլին
2015 ֆ Սև զանգված Black Mass Ջոն Մորիս
2015-2016 ս Բանշի Banshee Ռեբերտ Դալտոն
2016 ս Ինքնասպաննների ջոկատ Suicide Squad Դեքստեր Թոլիվեր
2016-ներկա ս Տարօրինակ դեպքեր Stranger Things Ջիմ Հոփեր
2016 ս - Crisis in Six Scenes Վիկ
2017 ֆ Անքուն գիշեր Sleepless Դագ Դենիսոն
2019 ֆ Հելլբոյ Hellboy Հելլբոյ
2020 ֆ Սև այրի Black Widow Ալեքսեյ Շոստակով

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 GeneaStar
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #1060392720 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Leeds Sarene (2016-08-11)։ «‘Stranger Things’: David Harbour Talks Coffee, Contemplation and Barb»։ WSJ (en-US)։ Վերցված է 2019-08-07 
  6. «Interview: Actor David Harbour Embraces 'Stranger Things'»։ The Young Folks (en-US)։ 2016-08-04։ Վերցված է 2019-08-07 
  7. «Звезда сериала "Очень странные дела" проведет свадьбу для поклонницы»։ РИА Новости (ռուսերեն)։ 20180118T1754+0300Z։ Վերցված է 2019-08-07 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]