Jump to content

Տարօրինակ դեպքեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տարօրինակ դեպքեր
Изображение логотипа
Ժանրգիտական ֆանտաստիկա հեռուստատեսությունում, մեծահասակների համար նախատեսված հեռուստատեսային ծրագիր[1], սարսափ հեռուստասերիալ, հեռուստադրամա, science fiction horror?, գիտական ֆանտաստիկա, սարսափ, միստիկական գրականություն և դրամա
ԹեմաԶուգահեռ իրականություն, Հոգեգործոն, Հրեշներ, 1984 և superpower?
ՍտեղծողՄեթ Դաֆեր և Ռոս Դաֆեր
Երկիր ԱՄՆ[2]
Լեզուանգլերեն[2]
ՌեժիսորՇոն Լևի, Էնդրյու Ստենթոն, Մեթ Դաֆեր, Ռոս Դաֆեր և Richard Greenberg?
Գլխավոր
դերերում
Վայնոնա Ռայդեր, Դևիդ Հարբոր, Մեթյու Մոդայն, Ֆին Վուլֆհարդ, Միլլի Բոբբի Բրաուն[3], Գեյթեն Մատարացո, Քալեբ Մաքլաֆլին, Նատալյա Դայեր, Նոա Շնափ, Չարլի Ռոս Հիթոն, Քարա Բուոնո, Շենոն Փրսեր, Ross Partridge?, Էյմի Մալինզ, Դակրե Մոնտգոմերի, Շոն Օսթին, Փոլ Ռայզեր, Սեյդի Սինկ, Ջո Քիրի, Ջո Քրեսթ, Rob Morgan?, Մայա Հոուք, Ջեյք Բյուզի, Քերի Էլվես, Brett Gelman?, John Paul Reynolds?, Al Mitchell?, Braileanu Cristina?, Փրիա Ֆերգյուսոն, Ջեյմս Քեմբել Մ․ Բաուեր, Էդուարդո Ֆրանկո, Նիկոլա Ջուրիշկո, Grace Van Dien?, Ջոզեֆ Քուին և Էմի Սեյմետց
Գործադիր պրոդյուսերՇոն Լևի և Karl Gajdusek?
ՍցենարիստՌոս Դաֆեր և Մեթ Դաֆեր
ԵրաժշտությունKyle Dixon? և Michael Stein?
Պատմվածքի վայրԻնդիանա, Հոուկինս, Չիկագո, Upside Down?, Կամչատկայի թերակղզի և Ruth?
Գեղարվեստական աշխարհՏարօրինակ Դեպքերի տիեզերք
Նկարահանման վայրԱտլանտա, Ջեքսոն, Ջեքսոն շրջան[4][5], Ալբուկերկե[4][5] և Վիլնյուս[4][5]
Եթերաշրջանների քանակ5
Սերիաների քանակ34
Էկրաններին էհուլիսի 15, 2016[2]-ից
ՀեռուստաալիքՆեթֆլիքս
Ընկերություն21 Laps Entertainment և Նեթֆլիքս
ԴիստրիբյուտորՆեթֆլիքս
Պարգևներ
Պաշտոնական կայքէջ

«Տարօրինակ դեպքեր» կամ Առեղծվածային իրադարձություններ[6] (անգլ.՝ Stranger Things), ամերիկյան գերբնական սարսափ վեբ-հեռուստասերիալ, ստեղծված Դաֆեր եղբայրների կողմից[7]։ Սցենարի հեղինակները և ռեժիսորները Մեթ և Ռոս Դաֆերներն են։ Գլխավոր պրոդյուսերը Շոն Լևին է[8]։ Գլխավոր դերերում են Վայնոնա Ռայդերը, Դեյվիդ Հարբորը, Ֆին Վուլֆհարդը, Միլլի Բոբբի Բրաունը, Գեյթեն Մատարացոն, Քալեբ Մաքլաֆլինը, Սեյդի Սինկը, Նատալիա Դայերը, Չարլի Հիթոնը, Քարա Բուոնոն և Մեթյու Մոդինը։ Պատմությունը հետևում է փոքր տղայի անհայտացումը և տելեկինետիկ աղջկան, ով օգնում է տղայի ընկերներին գտնել նրան։ Միաժամանակ տղայի մեծ եղբայրը և քաղաքի ոստիկանապետը նույնպես իրենց հետազոտություններն են կատարում[9][10]։ Գործողությունները տեղի են ունենում 1980-ական թվականների Ինդիանայում։ Այս սերիալը լույս է տեսել 2016 թվականի հուլիսի 15-ին Նեթֆլիքսում։ Այն ստացել է դրական գրախոսություններ։ Երկրորդ եթերաշրջանը թողարկվել է 2017 թվականի հոկտեմբերի 27-ին։ 2017 թվականի դեկտեմբերին Նեթֆլիքսը պատվիրեց երրորդ եթերաշրջանը, որի պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականի հունիսի 4-ին։ Սառա Բուոնոն, ով կերտում է Նենսիի և Մայքի մոր դերը, իր հարցազրույցում նշել է, որ չորրորդ եթերաշրջանի նկարահանումները սկսվելու են 2019 թվականի հոկտեմբերին[11]։ Դաֆեր եղբայրները նշել են, որ հեռուստասերիալի համար նախատեսված է չորս կամ հինգ եթերաշրջան։

Առաջին եթերաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

1983 թվականի նոյեմբերի 6-ին Ինդիանայի Հոքինս քաղաքում 12 տարեկան Ուիլ Բայերսը (Նոահ Շնեփ) անհասկանալիորեն անհետանում է[12]։ Ուիլի մայրը՝ Ջոյսը, փորձում է գտնել Ուիլին, և միաժամանակ ոստիկանապետ Ջիմ Հոփերը սկսում է հետախուզել, Ուիլի ընկերների՝ Դասթինի, Մայքի, Լուկասի պես։ Հաջորդ օրը տղաները գտնում են տելեկինետիկ աղջկա, որը գիտի, թե Ուիլը որտեղ է։ Երբ նրանք սկսում են ճշմարտությունը պարզել, մի կառավարական կազմակերպություն փորձում է այն թաքցնել այն ժամանակ, երբ մի այլ նենգ ուժ թաքնված է հակառակ կողմում։

Երկրորդ եթերաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զուգահեռ իրականությունից եկած հրեշի դեմ տարած հաղթանակից անցել է մեկ տարի։ Ուիլին տանջում են տեսիլքները և «հակառակ կողմ» տեղափոխվելը, որը առաջացնում է հսկա Ստվերային Հրեշը։ Հոփերը կառավարության գործակալներից թաքցնում է Տասնմեկին անտառում գտնվող իր պապիկի տանը։ Շերիֆ Հոփերը գտնում է խորհրդավոր վառված դդումներ, որոնցից ոչ հեռու գտնում է «հակառակ կողմ»-ից առաջացած լորձեր։ Դասթինը մի խորհրդավոր կենդանի է գտնում, ով միանգամից ճանաչում է Ուիլին։ Հոքինս է տեղափոխվում ընկերների տարիքակից Մաքսը։ Դասթինը և Լուկասը ընդունում են նրան, ի տարբերություն Մայքի, որը կարոտում է Տասնմեկին և փորձում է նրա հետ կապվել ռացիայի միջոցով։ Աղջիկը, իր հերթին, նույնպես կարոտում և 353 օր լսում է նրան։ Սակայն նա Հոփերիի արգելքի պատճառով չի կարող Մայքին պատասխանել։

Երրորդ եթերաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

1984 թվականին սովետական զորքերը փորձում են բացել զուգահեռ իրականության սեփական պորտալը, սակայն ձախողում են։ Հերթական փորձերը նրանք հետաձգում են հաջորդ տարի։ 1985 թվականին Հոքինսում բացվում է «Սթարքորտ» առևտրի կենտրոնը, որտեղ հաճախում է ամբողջ քաղաքը։ Մայքի և Ջեյնի միջև ռոմանտիկ հարաբերություններ են զարգանում, որը դուր չի գալիս շերիֆ Հոփերին, որին հաջողվում է կռվեցնել զույգին։ Դասթինը վերադառնում է ամառային գիտական ճամբարից և իր ընկերների՝ Մայքի, Ուիլի, Լուկասի, Ջեյնի (Տասնմեկ) և Մաքսի հետ միասին բլրի վրա սիրողական ռադիոկայան են պատրաստում, որպեսզի կապվեն Դասթինի ճամբարական ընկերուհի Սյուզիի հետ։ Դասթինը լսում է ռուսների ռադիոազդանշանը, որով ծածկագրված հաղորդագրություն է փոխանցվում։

  • Վայնոնա Ռայդերը՝ Ջոյս Բայերսի դերում[13]։ Ջոյս Բայերսը Ջոնաթանի և Ուիլի մայրն է, ով բաժնաված էր նրանց հորից՝ Լոնի Բայերսից։ Երկրորդ եթերաշրջանում հանդիպում է նախկին դասընկերոջ՝ Բոբ Նյուբիի հետ, մինչև Բոբի մահը։ Ջոյսը և Հոփերը միմյանց հանդեպ զգացմունքներ ունեն, որի մասին խոստովանում են չորրոդ եթերաշրջանի ավարտին։
  • Դեյվիդ Հարբորը՝ Ջիմ Հոփերի դերում[13]։ Ջիմ Հոփերը կամ Հոփը Հոքինսի շերիֆն է։ Հոփերը ամուսնալուծվել էր այն բանից հետո, երբ նրա փոքրիկ դուստր Սառան մահացել էր քաղցկեղից, ինչի հետևանքով նա սկսել էր հարբեցողությամբ էր զբաղվել։ Վերջ ի վերջո նա ավելի պատասխանատու է դառնում՝ Ուիլին Դեմոգարգոնից փրկելուց և Տասնմեկին իր խնամակալության տակ վերցնելուց հետո։
  • Ֆին Վուլֆհարդը՝ Մայք Ուիլերի դերում[14]։ Մայքլ Ուիլերը Քարեն և Թոդ Ուիլերների որդին է,Նենսիի կրթսեր և Հոլլիի Ավագ եղբայրը։ Նա Ուիլի ընկերներից մեկն է։ Մայքլը խելացի ու բարեխիղճ աշակերտ էր։ Նա զգացմունքեր ուներ Տասնմեկի հանդեպ և ավելի ուշ սկսում է հանդիպել նրա հետ։
  • Միլլի Բոբբի Բրաունը՝ Տասնմեկի դերում[14]։ Տասնմեկը տելեկինետիկ կարողություններով աղջիկ է, և Հոփերի խորթ դուստրը։ Նա մեծացել և փորձերի էր ենթարկվել Հոքինսի լաբորատորիայում, որտեղ ուսումնասիրում էին իր ուժերը։ Փախուստից հետո օգնում է Մայքին ու ընկերներին փնտրել Ուիլին։
  • Գեյթեն Մատարացոն՝ Դասթին Հենդերսոնի դերում[14]։ Դասթին Հենդերսոնը՝ Քլաուդի Հենդերսոնի միակ երեխան է և Ուիլի ընկերը։ Հիմարիկ ու հնարամիտ է և իր Անրակա-գանգային դիզաստոսի պատճառով թլատ է։ Երկրորդ եթերաշրջանում զգացմունքներ է ունենում Մաքսի հանդեպ։ Երրորդ եթերաշրջանում սկսում է հանդիպել Սյուզիի հետ, ում հետ ծանոթացել էր ամառյին ճամբարում։
  • Քալեբ Մաքլաֆլինը՝ Լուկաս Սինքլերի դերում[14]։ Լուկաս Չարլզ Սինքլերը Սյու և Չարլզ Սինքլերների ավագ զավակն է և Էրիկայի ավագ եղբայրը և Ուիլի ընկերը։ Լուկասը սկզբում զգուշանում էր Տասնմեկից, բայց ավելի ուշ նրանք ընկերանում են։ Երկրորդ եթերաշրջանում սիրահարվում է Մաքսիմին իսկ երրորդում նրանք սկսում են հանդիպել։ Չորրորդ եթերաշրջանում նա միանում է դպրոցի բասկետբոլի թիմին։
  • Նատալիա Դայերը՝ Նենսի Ուիլերի դերում[14]։ Նենսի Ուիլերը Քարեն և Թոդ Վիլերների ավագ դուստրն է, Մայքի և Հոլլիի ավագ քույրը։ Դպրոցում բոլորի կողմից անտեսված էր՝ մինչև Սթիվին հանդիպելը։ Նրանց հարաբերությունները ձգվում են մինչև երկրորդ եթերաշրջանի ավարտը, երբ Նենսին սկսում է հանդիպել Ջոնաթանի հետ։ Նենսին սկսնակ լրագրող էր։
  • Չարլի Հիթոնը՝ Ջոնաթան Բայերսի դերում[14]։ Ջոնաթան Բայերսը Ջոյսի ավագ որդին է և Ուիլի ավագ եղբայրը, նա շատ կապված էր մոր ու եղբոր հետ, ամաչկոտ էր, զուսպ ինչպես նաև սկզբնակ նկարիչ էր, ում Հոքինսի դպրոցում մշտապես ենթարկում էին ծաղրանքի։ Ջոնաթանը և Նենսին սկսում են հանդիպել երկրորդ եթերաշրջնի ավարտին։
  • Քարա Բուոնոն՝ Քերեն Ուիլերի դերում[15]։ Քարեն Ուիլերը Նենսիի, Մայքի և Հոլիի մայրն է և Թեդի կինը։ Չնայած նա հոգում սիրում էր իր երեխաներին, սակայն շատ դեպքերում չգիտեր, թե ինչ էր կատարվում նրանց կյանքում։ Երկրորդ եթերաշրջանի վերջում և Երրոդի սկզբում Քարենի մոտ հայտնվում է սիրային հետաքրքրություն Բիլլի Հարգրովի հանդեպ։
  • Մեթյու Մոդինը՝ բժիշկ Մարթին Բրեների դերում[16]։ Մարտին Բրեները Հոքինսի ազգային լաբորատորիայի կառավարիչն էր և Տասնմեկի ուսուցիչն էր՝ ում Տասնմեկը «Պապա» էր անվանում։ Խելացի և մանիպուլյատիվ անձնավորություն էր, ում միայն գիտական առաջընթացն էր հուզում։ Տասնմեկի փախուստիվ հետո նա իր անձնակազմով փորձում է գտնել աղջկան։ Չորրոդ եթերաշրջանում վերադառնում է, որպեսզի օգնի Տասնմեկին վերադարձնել իր ուժերը։
  • Նոա Շնափը՝ Ուիլ Բայերսի դերում։ Ջոյսի կրտսեր որդին և Ջոնաթանի կրտսեր եղբայրն է։ Նրան առևանգում է Հակառակ կողմից եկած հրեշը։ Հետագայում նա մշտապես կաի մեջ է հակառակ կողմի և այնտեղ բնակվող Միտք զավթողի հետ։
  • Դակրե Մոնտգոմերին՝ Բիլլի Հարգրովի դերում։ Բիլլի ՀԱրգրովը Մաքսի դաժան ու կոպիտ խորթ եղբայրն է։ Պարզվում է, որ Բիլլիի վարքքագիծը պայմանավորված էր մանուկ հասակում հոր կողմից ֆիզիկական բռնության ենթարկվելու հետ։ Երրոդ եթերաշրջանում Բիլլին դառնում է Միտք Զավթողի զորքերի հրամանատարը։ Բիլլին մահանում է՝ փրկելով Տասնմեկին։
  • Շոն Էսթոնը՝ Բոբ Նյուբիի դերում։ Բոբ Նյուբին Ջոյսի ու Հոփերի նախկին դասընկերն էր, ում պատկանում էր Radio-Shack էլեկտրոտեխնիկայի խանութը։ Երկորդ եթերաշրջանում հանդիպում էր Ջոյսի հետ։ Երկրորդ եթերաշրջանի ավարտին դեմոշները հարձակվում են Բոբի վրա և խժռում են նրան։
  • Մայա Հոուքը՝ Ռոբին Բաքլիի դերում։ Ռոբին Բաքլին Սթիվի գործընկերն էր Սթարքորտում, ում հաջողվում է գաղտնալսել ռուսական գաղտնի հաղորդագրությունը, որից հետո գտնել և ներխուժել ռուսական հատուկ բազան։ Երրորդ եթերաշրջանի վերջում խոստովանում է, որ լեսբուհի է։
  • Փրիա Ֆերգյուսոնը՝ Էրիկա Սինքլերի դերում։ Էրիկա Սինքլերը Սյու և Չարլզ Սինքլերների կրտսեր երեխան է և Լուկասի կրտսեր քույրը։ Նա շատ գռեհիկ, չարախոս ու չարաճճի երեխա է։ Սակայն շատ ժամանակ օգնում է գլխավոր հերոսներին։
  • Բրեդ Գելմանը՝ Մյուրեյ Բաումանի դերում։ Մյուրեյ Բաումանը անձնական դետեկտիվ էր, ում վարձել էին Բարբարա Հոլանդի ծնողները իրենց դստեր անհետացումը բացահայտելու համար։ Սերիալի ընթացքում շատ հերոսներ օգնություն են խնդրում նրանից։
  • Ջոզեֆ Քուինը՝ Էդդի Մանսենի դերում։ Էդվարդ (Էդդի) Մանսենը Հոքինսի միջին դպրոցի էքսցենտրիկ աշակերտ էր և Մայքի ու Դասթինի ընկերը, «Դժոխքի կրակի» ակոմբի հիմնադիրն ու ղեկավարը։ Նրան մեղադրում են Վեքնայի կատարած սպանությունների մեջ։ Որպեսզի մաքրի իր անունը նա միանում է գլխավոր հերոսներին և փորձում է սպանել Վեքնային։ Էդդին մահանում է Հակառակ կողմում, երբ Դասթինի հետ փորձում էին շեղել դեմոչղջիկներին։
  • Էդուարդո Ֆրանկոն՝ Արջեյլի դերում։ Արջեյլը Ջոնաթանի ընկերն է, ով աշխատում էր պիցցերիայի առաքիչ։ Նա օգնում փախնել է Ջոնաթանին, Ուիլին և Մայքին, երբ ԱՄՆ-ի բանակը հարձակվել էր վերջիններիս տան վրա։
  • Ջեյմս Քեմբել Մ․ Բաուերը Վեքնայի դերում։ Վեքնան արյունախում արարած էր հակառակ կողմից,ով առաջին անգամ հայտնվում է չորրորդ եթերաշրջանում։ Նա հետապնդում և սպանում էր մարդկանց, ովքեր ապաքինվել էին անցյալում տեղի ունեցած դժբախտ դեպքերից։

Եթերաշրջաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՍեզոնԷպիզոդներԹողարկումներ
18Հուլիսի 15, 2016 (2016-07-15)
29Հոկտեմբերի 27, 2017 (2017-10-27)
38Հուլիսի 4, 2019 (2019-07-04)
497Մայիսի 27, 2022 (2022-05-27)
2Հուլիսի 1, 2022 (2022-07-01)

Սերիաների ցանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին եթերաշրջան (2016)

[խմբագրել | խմբագրել կոդը]
№ Եթերաշրջանում Անվանում Ռեժիսոր Սցենարիստ Հեռարձակման ամսաթիվ
11"«Գլուխ առաջին․ Վիլ Բայերսի անհետացումը»"
"«Chapter One: The Vanishing of Will Byers»"
Դաֆեր եղբայրներԴաֆեր եղբայրներՀուլիսի 15, 2016
22" «Գլուխ երկրորդ․ Տարօրինակը Մեյփլ սթրիթում»"
"«Chapter Two: The Weirdo on Maple Street»"
Դաֆեր եղբայրներԴաֆեր եղբայրներՀուլիսի 15, 2016
33" «Գլուխ երրորդ․ Սուրբ ծննդյան լույսեր»"
"«Chapter Three: Holly, Jolly»"
Շոն ԼևիՋեսիկա ՄակլենբերգՀուլիսի 15, 2016
44"«Գլուխ չորրորդ․ Մարմին» "
"«Chapter Four: The Body»"
Շոն ԼևիՋասթին ԴոուբլՀուլիսի 15, 2016
55" «Գլուխ հինգերորդ․ Լուն և ակրոբատը»"
"«Chapter Five: The Flea and the Acrobat»"
Դաֆեր եղբայրներԷլիսոն ՏատլոկՀուլիսի 15, 2016
66" «Գլուխ վեցերորդ․ Հրեշ»"
"«Chapter Six: The Monster»"
Դաֆեր եղբայրներՋեսի Նիքսոն-ԼոպեսՀուլիսի 15, 2016
77" «Գլուխ յոթերորդ․ Լոգարան»"
"«Chapter Seven: The Bathtub»"
Դաֆեր եղբայրներՋասթին ԴոուբլՀուլիսի 15, 2016
88" «Գլուխ ութերորդ․ Գլխիվայր»"
"«Chapter Eight: The Upside Down»"
Դաֆեր եղբայրներՍյուժե՝ Փոլ ԴիհտերՀուլիսի 15, 2016

Երկրորդ եթերաշրջան (2017)

[խմբագրել | խմբագրել կոդը]
№ Եթերաշրջանում Անվանում Ռեժիսոր Սցենարիստ Հեռարձակման ամսաթիվ
91" «Գլուխ առաջին․ Խելագար Մաքս»"
"«Chapter One: MADMAX»"
Դաֆեր եղբայրներԴաֆեր եղբայրներՀոկտեմբերի 27․ 2017
102"«Գլուխ երկրորդ․ Trick or Treat, Freak»"
"«Chapter Two: Trick or Treat, Freak»"
Դաֆեր եղբայրներԴաֆեր եղբայրներՀոկտեմբերի 27․ 2017
113" «Գլուխ երրորդ․ Մեծագլուխ»"
"«Chapter Three: Pollywog»"
Շոն ԼևիՋասթին ԴոուբլՀոկտեմբերի 27․ 2017
124" «Գլուխ չորրորդ․ Վիլ Իմաստուն» "
"«Chapter Four: Will the Wise»"
Շոն ԼևիԴաֆեր եղբայրներՀոկտեմբերի 27․ 2017
135"««Գլուխ հինգերորդ․ Փորել»»"
"«Chapter Five: Dig Dug»"
Էնդրյու ՍթենտոնՋեսի Նիքսոն-ԼոպեսՀոկտեմբերի 27․ 2017
146" «Գլուխ վեցերորդ․ Լրտես»"
"«Chapter Six: The Spy»"
Էնդրյու ՍթենտոնՔեյթ ԹրեֆրիՀոկտեմբերի 27․ 2017
157"«Գլուխ յոթերորդ․ Կորած քույրը»"
"«Chapter Seven: The Lost Sister»"
Ռեբեկկա ԹոմասՋասթին ԴոուբլՀոկտեմբերի 27․ 2017
168" «Գլուխ ութերորդ․ Միտք Զավթողը"
"«Chapter Eight: The Mind Flayer»"
Դաֆեր եղբայրներԴաֆեր եղբայրներՀոկտեմբերի 27․ 2017
179" «Գլուխ իններորդ․ Դարպասներ»"
"«Chapter Nine: The Gate»"
Դաֆեր եղբայրներԴաֆեր եղբայրներՀոկտեմբերի 27․ 2017

Երրորդ եթերաշրջան (2019)

[խմբագրել | խմբագրել կոդը]
№ Եթերաշրջանում Անվանում Ռեժիսոր Սցենարիստ Հեռարձակման ամսաթիվ
181" «Գլուխ առաջին․ Ընդունու՞մ էս, Սյուզի»"
"«Chapter One: Suzie, Do You Copy?»"
Դաֆեր եղբայրներԴաֆեր եղբայրներՀուլիսի 4, 2019
192" «Գլուխ երկրորդ․ Առնետներ առևտրի կենտրոնում»"
"«Chapter Two: The Mall Rats»"
Դաֆեր եղբայրներԴաֆեր եղբայրներՀուլիսի 4, 2019
203" «Գլուխ երրորդ․ Կորած փրկարարի մասին գործը»"
"«Chapter Three: The Case of the Missing Lifeguard»"
Շոն ԼևիՎիլյամ ԲրիջեսՀուլիսի 4, 2019
214"«Գլուխ չորրորդ․ Շոգեբաղնիք» "
"«Chapter Four: The Sauna Test»"
Շոն ԼևիՔեյթ ԹրեֆրիՀուլիսի 4, 2019
225" «Գլուխ հինգերորդ․ Զավթիչը»"
"«Chapter Five: The Flayed»"
Ուտա ԲրիզևիցՓոլ ԴիհտերՀուլիսի 4, 2019
236" ««Գլուխ վեցերորդ․ E Pluribus Unum»"
"«Chapter Six: E Pluribus Unum»"
Ուտա ԲրիզևիցՔերտիս ԳուինՀուլիսի 4, 2019
247" «Գլուխ յոթերորդ․ Խայթոց»"
"«Chapter Seven: The Bite»"
Դաֆեր եղբայրներԴաֆեր եղբայրներՀուլիսի 4, 2019
258" «Գլուխ ութերորդ․ Ճակատամարտ Սթարքորտում»"
"«Chapter Eight: The Battle of Starcourt»"
Դաֆեր եղբայրներԴաֆեր եղբայրներՀուլիսի 4, 2019

Չորրորդ եթերաշրջան (2022)

[խմբագրել | խմբագրել կոդը]
№ Եթերաշրջանում Անվանում Ռեժիսոր Սցենարիստ Հեռարձակման ամսաթիվ
Մաս 1
261" «Գլուխ առաջին․ Դժոխքի կրակի ակումբ»"
"«Chapter One: The Hellfire Club»"
Դաֆեր եղբայրներԴաֆեր եղբայրներՄայիսի 27, 2022
272" «Գլուխ երկրորդ․ Վեքնայի անեծքը»"
"«Chapter Two: Vecna's Curse»"
Դաֆեր եղբայրներԴաֆեր եղբայրներՄայիսի 27, 2022
283"«Գլուխ երրորդ․ Հրեշ և սոիպերհերոս»"
"«Chapter Three: The Monster and the Superhero»"
Շոն ԼևիՔեյթլին ՇնայդերհանՄայիսի 27, 2022
294" «Գլուխ չորրորդ․ Թանկագին Բիլլի» "
"«Chapter Four: Dear Billy»"
Շոն ԼևիՓոլ ԴիհտերՄայիսի 27, 2022
305" «Գլուխ հինգերորդ․ Նախագիծ «ՆԻՆԱ»»"
"«Chapter Five: The Nina Project»"
Նիմրոդ ԱնտալՔեյթ ԹրեֆրիՄայիսի 27, 2022
316" «Գլուխ վեցերորդ․ Սուզում»"
"«Chapter Six: The Dive»"
Նիմրոդ ԱնտալՔյորթիս ԳուիննՄայիսի 27, 2022
327" «Գլուխ յոթերորդ․ Մասսայական սպանություն Հոքինսի լաբորատորիայում»"
"«Chapter Seven: The Massacre at Hawkins Lab»"
Դաֆեր եղբայրներԴաֆեր եղբայրներՄայիսի 27, 2022
Մաս 2
338" «Գլուխ ութերորդ․ Պապա»"
"«Chapter Eight: Papa»"
Դաֆեր եղբայրներԴաֆեր եղբայրներՀուլիսի 1, 2022
349"«Գլուխ իններորդ․ Ներխուժում»"
"«Chapter Nine: The Piggyback»"
Դաֆեր եղբայրներԴաֆեր եղբայրներՀուլիսի 1, 2022

Ստեղծման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոուրաներներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիալը ստեղծողներն են 32-ամյա երկվորյակ եղբայրներ՝ Մեթ և Ռոս Դաֆերները։ Նախագիծը մտածվել էր իրականացումից երեք տարի առաջ, սակայն այդ ժամանակ նրանք հեռուստատեսությունում դեռ փորձ չունեին։ 2015 թվականին նրանք գրել և ռեժիսորավորել են «Թաքնվածները» լիամետրաժ ֆիլմը։ Հեռուստատեսությունում նրանց դեբյուտը եղել է «Սոճիներ» (անգլ․ «Wayward Pines») հեռուստասերիալի սցենարի վրա աշխատելը։ «Տարօրինակ դեպքեր»-ը Դաֆեր եղբայրների հեղինակային նախագիծն էր, որտեղ նրանք գործադիր պրոդյուսերներ, սցենարիստներ և ռեժիսորներ են[17][18]։

Հայտնի է, որ հեռուստասերիալի աշխատանքային անվանումը «Մոնտոկ» քաղաքն էր, որտեղ 20-րդ դարի 80-ական թվականներին անցկացվում էր «Նախագիծ Մոնտոկ»-ը[19], ուստի գործողությունները պետք է տեղի ունենային Լոնգ Այլենդում, այլ ոչ թե Ինդիանայում[20]։ Հետաքրքիր է նաև, որ հեռուստասերիալում հիշատակվում է «MKUltra» նախագծի մասին[21]։

Առաջին և երկրորդ եթերաշրջանների հաջողությունից հետո սերիալի դերասանները վերակնքեցին Նեթֆլիքսի հետ իրենց պայմանագիրը, իսկ երրորդ եթերաշրանում նրանց հոնորարը մի քանի անգամ ավելացել է։ Առաջատար դերասաններ Վայնոնա Ռայդերը և Դեյվիդ Հարբորը մեկ սերիայի նկարահանումների համար ստացել են 350 հազար դոլար, նախկին 150 և 80 հազար դոլարների փոխարեն։ Ֆին Վուլֆհարդի, Գեյթեն Մատարացոյի, Քալեբ Մաքլաֆլինի և Նոա Շնափի մեկ սերիայի հոնորարները կազմում են 250 հազար դոլար, նախկին 20 հազարի փոխարեն։ Երկրորդ պլանի դերասաններ Նատալիա Դայերը, Չարլի Հիթոնը և Ջո Քիրին մեկ սերիայի համար ստացել են 150 հազար դոլար։ Միլլի Բոբբի Բրաունի հոնորարը չի հրապարակվում, սակայն նա ավելի շատ է վարձատրվում, քան այլ պատանի դերասանները։ Ըստ աղբյուրների, այն կարող է 300-ից 350 հազար դոլար կազմել[22][23][24]։

Դատավարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի ապրիլին ռեժիսոր Չարլի Քեսլերը հայց ներկայացնելով Դաֆեր եղբայրների դեմ դիմել է Լոս Անջելեսի Գերագույն դատարան, որոնց մեղադրում էր գրագողության մեջ։ Քեսլերը պնդում է, որ «Տարօրինակ դեպքեր» սերիալի գաղափարը նրանք վերցրել են իր՝ 6 րոպեանոց «Մոնտոկ» կարճամետրաժ ֆիլմից և օգտագործել են «Նախագիծ Մոնտոկ» ֆիլմի համար իր գրած սցենարը։ 2012 թվականին թողարկված Քասլերի կարճամետրաժ ֆիլմում պատմում է կորած տղայի, ռազմական բազայի, որտեղ փորձարկումներ են կատարվում, և այլ իրականությունից հրեշի մասին։ Հայցում Քասլերը նշում է, որ 2014 թվականի Թրայբեքա կինոփառատոնի շրջանակներում հանդիպել է Դաֆեր եղբայրների հետ և նրանց է տվել «սցենարներ, գաղափարներ և պատմություններ» իր լիամետրաժ՝ «Նախագիծ Մոնտոկ» ֆիլմին ծանոթանալու համար[25][26]։ Քասլերը պնդում է, որ հենց այդ անունով Դաֆեր եղբայրներ առաջարկել են իրենց սերիալը Նեթֆլիքսին։ Արդյունքում, սերիալի գործողությունները Մոնտոկից տեղախողեցին Ինդիանա, իսկ սերիալը ստացավ «Տարօրինակ դեպքեր» անվանումը։ Իրենց հերթին, Դաֆեր եղբայրները հայցը «անհիմն» են անվանել, իսկ իրենց փաստաբան Ալեքս Քոները նշեց, որ նրանք երբեք Քասլերի հետ չեն հանդիպել և նրա հետ միասին ոչ մի նախագիծ չեն քննարկել՝ «Սա ընդամենը ուրիշ մարդկանց ստեղծագործության և աշխատանքի միջոցով հարստանալու փորձ է»[27][28]։

Քննադատություններ և կարծիքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թողարկումից հետո «Տարօրինակ դեպքեր» հեռուստասերիալը հեռուստատեսային քննադատների կողմից բարձր գնահատականների արժանացավ։ Rotten Tomatoes-ում սերիալը ունի 70 կարծիքից հիմնված 94 % վարկանիշ և 10-ից 8 միջին գնահատական։ Գրախոսները այն կարծիքին են, որ «կլանող, սրտաճմլիկ, տեղ-տեղ վախեցնող «Տարօրինակ դեպքեր» հեռուստասերիալը Սփիլբերգի ֆիլմերի և 1980-ականների հեռուստատեսային հիթերի խառնուրդ է»[29]։ Metacritic կայքում առաջին եթերաշրջանը ունի 100-ից 76 վերկանիշ, որը հիմնված է 32 կարծիքների վրա[30]։

Rotten Tomatoes կայքում երկրորդ եթերաշրջանը ունի 94 % վարկանիշ, որը հիմնված է 120 կարծիքների վրա։ Միջին գնահատականը կազմել է 7,79 10-ից[31]։ Metacritic կայքում երկրորդ եթերաշրջանը ստացել է 78 վարկանիշ 100-ից, որը հիմնված է 33 կարծիքների վրա[32]։

Սթիվեն Քինգը և զարմանալի և տարօրինակ ֆիլմերի գիտակ Գիլյերմո դել Տորոն «Տարօրինակ դեպքեր» հեռուստասերիալը դիտելուց հետո չմոռացան իրենց երկրպագուներին խորհուրդ տալ նախագիծը։ Քինգը գրում է՝ «Անկեղծ զարմանք։ Ա+։ Բաց չթողնեք։ Վայնոնա Ռայդերը հրաշալի է»։

Դել Տորոն, ում աշխատանքները նույնպես ոգեշնչել են Դաֆեր եղբայրներին, նույնպես դրական է խոսել սերիալի մասին՝ «Ես կցանկանայի հրապարակայնորեն շնորհակալություն հայտնել Դաֆեր եղբյարներին։ Շնորհակալ եմ, որ «Տարօրինակ դեպքեր» հեռուստասերիալում կան հղումներ ձեր խոնարհ ծառայի ֆլմերից։ Շատ հաճելի է»։ Ռեժիսորը ավելացրել է, որ «Տարօրինակ դեպքեր»-ը իր մեջ շատ բան է ներառում, օրինակ՝ Քինգին, Սփիլբերգին, 1980-ականներին, իրեն, սակայն, իր կարծիքով ամենագլխավորը այն է, որ սա լավ սերիալ է[33]։

Սերիալի հաջողությունը նպաստեց հիմնական դերաասանական կազմի հայտնիությանը։ Գեյթեն Մատարացոն, Քալեբ Մաքլաֆլինը և Միլլի Բոբբի Բրաունը հրավիրվել են 2016 թվականի սեպտեմբերի 18-ին «Էմմի» միցանակաբաշխության արարողությանը։ Արարողությունից առաջ նրանք բեմում ելույթ ունեցան Բրունո Մարսի «Uptown Funk» երգով և աղմկահարույց հաջողություն ունեցան[34]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://i-d.vice.com/en_us/article/xwn5jz/13-coming-of-age-shows-teens-to-watch
  2. 2,0 2,1 2,2 2,3 Fernsehserien.de (գերմ.)
  3. https://seedandspark.com/user/millie-bobby-brown
  4. 4,0 4,1 4,2 https://deadline.com/2020/03/stranger-things-new-mexico-production-season-4-the-harder-they-fall-hot-spots-1202877427/
  5. 5,0 5,1 5,2 https://screenrant.com/where-was-stranger-things-season-4-filmed/
  6. Առեղծվածային իրադարձություններ, films.bz
  7. «Netflix's Stranger Things spoiler-free review». DenofGeek.com. Վերցված է 2016 թ․ հուլիսի 17-ին.
  8. Andreeva, Nellie (2015 թ․ ապրիլի 2). «Netflix Orders Supernatural Drama Series From Matt & Ross Duffer, Shawn Levy». Deadline.com. Վերցված է 2015 թ․ ապրիլի 3-ին.
  9. Ho, Rodney (2016 թ․ հուլիսի 19). «New Netflix drama series 'Stranger Things' to shoot in Atlanta». The Atlanta Journal-Constitution. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 27-ին.
  10. «Netflix to premiere original series 'Montauk' in 2016». Reuters. 2015 թ․ ապրիլի 2. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 3-ին.
  11. STRANGER THINGS 4 FILMING DATE CONFIRMED! - Cara BUONO For Poland In, Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին
  12. Gallagher, Caitlin (2016 թ․ հուլիսի 15). «Is Hawkins A Real Town? 'Stranger Things' Will Make You Nostalgic For These Other '80s Classics». Bustle. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
  13. 13,0 13,1 Ausiello, Michael (2015 թ․ հունիսի 15). «Scoop: Winona Ryder to Headline Untitled Netflix Supernatural Thriller». TVLine. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին.
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 Andreeva, Nellie (2015 թ․ օգոստոսի 20). «Duffer Bros. Netflix Supernatural Drama Series Sets Young Cast, Gets Title». Deadline.com. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին.
  15. Petski, Denise (2015 թ․ սեպտեմբերի 1). «Cara Buono Joins Netflix's 'Stranger Things'; Dean Cain In 'Lady Dynamite'». Deadline.com. Վերցված է 2016 թ․ հուլիսի 17-ին.
  16. «Netflix's 'Stranger Things' Adds Matthew Modine to Cast (Exclusive)». TheWrap. 2015 թ․ հոկտեմբերի 27. Վերցված է 2016 թ․ հուլիսի 17-ին.
  17. «Вайнона Райдер: «Сериалы Netflix и HBO ничем не уступают полному метру»». THR Russia (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  18. «Рецензия на первый сезон сериала «Очень странные дела»». www.film.ru. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  19. Leon, Melissa (2016 թ․ օգոստոսի 7). «Inside 'Stranger Things': The Duffer Bros. on How They Made the TV Hit of the Summer» (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  20. Gonzales, Dave (2016 թ․ օգոստոսի 30). «Inside the Real-Life Experiment That Inspired 'Stranger Things'». Thrillist. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  21. Thomas, Helen Meriel (2017 թ․ նոյեմբերի 10). «Stranger Things 2: episodes, reviews, trailers and big questions». NME (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  22. «'Stranger Things' Stars Score Massive Pay Raises for Season 3». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  23. Andreeva, Nellie; Andreeva, Nellie (2018 թ․ մարտի 19). «'Stranger Things' Cast Scores Major Salary Increases Ahead Of Season 3». Deadline (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  24. Reporters, Telegraph (2018 թ․ մարտի 20). «Stranger Things' teenage stars to earn more than $1.6m for season 3». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  25. «'Stranger Things' Creators Accused of Ripping Off Award-Winning Short Film». TheWrap (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ ապրիլի 3. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  26. Evans, Greg; Evans, Greg (2018 թ․ ապրիլի 3). «Duffer Brothers Accused Of Lifting 'Stranger Things' From 2012 Short Film». Deadline (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  27. «Duffer Brothers say Stranger Things plagiarism charge is 'completely meritless'». The Independent (անգլերեն). 2018 թ․ ապրիլի 4. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  28. «Братья Даффер прокомментировали обвинение в плагиате «Очень странных дел»». BURO. (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  29. Stranger Things: Season 1 (անգլերեն), Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին
  30. Stranger Things, Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին
  31. Stranger Things: Season 2 (անգլերեն), Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին
  32. Stranger Things, Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին
  33. ««Очень странные дела»: 6 причин посмотреть новый сериал Netflix — Статьи на КиноПоиске». www.kinopoisk.ru. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  34. Saunders, Tristram Fane (2016 թ․ սեպտեմբերի 19). «The Stranger Things cast sang Uptown Funk and stole the Emmy Awards - without winning a single trophy». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տարօրինակ դեպքեր» հոդվածին։