Էյմի Մալինզ
Էյմի Մալինզ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1976[1] |
Ծննդավայր | Ալլենթաուն, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Էդմունդ Ա. Վալշի անվան դիվանագիտական ծառայության դպրոց, Parkland High School? և Ջորջթաունի համալսարան |
Մասնագիտություն | դերասանուհի, մոդել, թեթևատլետ, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոռեժիսոր |
Ամուսին | Ռուփերթ Ֆրենդ |
Կայք | aimeemullins.com |
![]() |
Էյմի Մալինզ (անգլ.՝ Aimee Mullins, 1976[1], Ալլենթաուն, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի մարզիկ, դերասանուհի, մոդել, առաջին անգամ հայտնի է դարձել իր մարմնամարզական ձեռքբերումների համար։ 1996 թվականի Ատլանտայի Պարալիմպիկ խաղերի մասնակից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մալինզը ծնվել է փոքր ոլորքային ոսկրի արատով (նրբոլոքային ոսկրի բացակայություն), որի պատճառով երկու ոտքերն էլ ծնկներից ներքև անդամահատվել են, երբ նա մեկ տարեկան է եղել։ Միջնակարգ դպրոցն ավարտել է Փենսիլվանիա նահանգի Ալենթաուն քաղաքում։ Սովորել և ավարտել է Վաշինգտոնի Ջորջթաուն համալսարանը։ Սպորտով և դերասանական արվեստով զբաղվել է վաղ տարիքից։
Ուսումնառության տարիներին հավասար պայմաններում մրցակցել է Ուսանողական սպորտի ազգային ընկերակցության առողջ մարզիկների հետ (թեթև ատլետիկայում անձնական ռեկորդը՝ 100 մետր վազք՝ 15,77 վայրկյանում, 200 մետր՝ 34,60 վայրկյանում և 3,5 մետր երկարացատկի արդյունք)։
Ջորջթաունում ուսանելու տարիներին Մալինզն արժանացել է Պենտագոնի կողմից առաջադրված արտաքին գործերի կրթաթոշակի ծրագրին։ Հանդես է եկել որպես մոտիվացիոն խոսնակ բնածին, ձեռքբերովի հաշմանդամություն ունեցող անձնանց հետ հանդիպումների, գիտաժողովների ժամանակ։ Նրա TED համաժողովի ելույթներն ամենաշատ դիտված ելույթներն են և թարգմանվել են 42 լեզուներով։ Մալինզն այն բանախոսն է, ով ոգեշնչել է ձեռնարկատեր Քրիս Անդերսոնին գնելու TED համաժողովը Ռիչարդ Սոլ Վուրմենից[2]։ 2014 թվականին նա համարվել է TED-ի «All-Star»[3]:
Իր ընտանիքում իռլանդա-ամերիկյան առաջին սերունդն է, ով ունի և ԱՄՆ և Իռլանդիայի քաղաքացիություն։
Մոդել
[խմբագրել | խմբագրել կոդը]1999 թվականին Մալինզը կարիերան սկսել է որպես հաջողակ մոդել։ Հանդես է եկել Ալեքսանդր Մքքուինի լոնդոնյան շոուում՝ ներկայանալով հացենու փայտից ձեռքով պատրաստված պրոթեզային ոտքերով և ամբողջական երկարաճիտք կոշիկներով։ Փոխելով պրոթեզային ոտքերը՝ նա կարողանում է փոխել հասակը[4]։ «People» ամսագրի կողմից ճանաչվել է աշխարհի 50 ամենագեղեցիկ մարդկանցից մեկը[5][6]։
Մալինզին լուսանկարահանել են շատ հայտնի լուսանկարիչներ, այդ թվում՝ Նիք Նայթը, Սթիվեն Կլեյնը, Բրյուս Վեբերը, Վոլտեր Չինը, Ինես վան Լամսվերդը, Էլեն ֆոն Ունվերտը։ 1998 թվականին հայտնվել է Dazed & Confused ամսագրի շապիկին[7], որին հաջորդել են նորաձևության այնպիսի ամսագրեր, ինչպիսիք են Harper's Bazaar, Elle, Vogue, i-D, Another, Numero, Garage Magazine[8]: 2009 թվականին որպես «25 Years of Non-Uniform Thinking» Քենեթ Քոլ արշավի մասնակից հայտնվել է գովազդային վահանակներում[9]։ Խոշոր պայմանագիր է կնքել L’Oréal ֆրանսիական ընկերության հետ և 2011 թվականին նշանակվել է գլոբալ L’Oréal-ի դեսպան[10]։
Դերասանուհի
[խմբագրել | խմբագրել կոդը]2002 թվականին Մալինզը նկարահանվել է Մեթյու Բարնիի «Կրեմաստեր 3» ֆիլմի 6 տարբեր կերպարներում, որոնցից առավել հիշարժան է վագրակատու կնոջ կերպարը։ Նկարահանվել է նաև Օլիվեր Սթոունի «Երկնաքեր աշտարակները», Դեյվիդ Սաշեի և Էյդան Գիլանի հետ «Հինգ խոզուկները», «Մերկ ձկնամանում», «Ծառայություն ծառայության դեմ», «Հիասքանչ» ֆիլմերում։
2010 թվականի ապրիլի 15-ին հանդես է եկել ամերիկյան երգիծական «Կոլբերի հաշվետվությունը» շոուում և հայտարարել է, որ ունի 12 զույգ պրոթեզային ոտքեր, որոնց մի մասը «թանգարաններում է»[11]։
Անձնական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականից Մալինզը կապված է եղել դերասան Ռուպերտ Ֆրենդի հետ[12], 2014 թվականի մայիսին նրանք նշանադրվել են[13] և մինչև 2014 թվականի դեկտեմբեր այդ լուրը գաղտնի պահել[14], 2016 թվականի մայիսի 1-ին՝ ամուսնացել։
Ֆիլմեր, հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
- Cremaster 3, 2002
- Five Little Pigs, 2003
- Marvelous, 2006
- World Trade Center, 2006
- Quid Pro Quo, 2008
- The Being Experience, 2013
- Rob the Mob, 2014
- Young Ones, 2014
- Appropriate Behavior, 2014
- STRYKA, 2014
- Crossbones,2014
- River of Fundament, 2014
- In Stereo, 2015
- Stranger Things, 2016
- Drunk Parents, 2016
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլինզը հիշատակվել է հետևյալ գրքերում՝
- Movie Lust: Recommended Viewing for Every Mood, Moment, and Reason (2006) ISBN 978-1-57061-478-1
- Sensorium: Embodied Experience, Technology, and Contemporary Art (2006) ISBN 978-0-262-10117-2
- Athlete (2002) ISBN 0-06-019553-3
- The Book of Firsts: 150 World-Changing People and Events...(2006) ISBN 978-0-307-38843-8
- Laws of the Bandit Queens: 35 of the World's Most Revolutionary Women (2002) ISBN 0-609-80807-9
- Matthew Barney: The Cremaster Cycle (2003) ISBN 978-0-89207-284-2
- Hello World: Where Design Meets Life (2013) ISBN 978-0-241-14530-2
- Love Looks Not With the Eyes: Thirteen Years with Lee Alexander McQueen (2012) ISBN 978-1-4197-0448-2
- Fashion Design (2002) ISBN 978-1-85669-619-7
- The Prosthetic Impulse: From a Posthuman Present to a Biocultural Future - Smith and Morra (eds.) (2006) ISBN 0-262-19530-5
- On The Other Side Of The Lens - Images of Inspiration from 73 Cultural Icons (2003) ISBN 978-1-904688-06-8
- Behind Closed Doors (2013) ISBN 978-1-74270-652-8
- Making Her Mark: Firsts and Milestones in Women's Sports (2002) ISBN 978-0-07-139053-8
- Game Face: What Does a Female Athlete Look Like?(2003) ISBN 978-0-8129-6868-2
- Superwomen: 100 Women 100 Sports (2004) ISBN 978-0-8212-2896-8
- Alexander McQueen: Savage Beauty (2011) ISBN 978-0-300-16978-2
- 100,000 Years of Beauty (2009) ISBN 978-2-07-012844-0
- Performance & Technology: Practices of Virtual Embodiment and Interactivity (2007) ISBN 978-1-4039-9907-8
- 4 Inches (2005) ISBN 978-1-902686-51-6
- Fashion Now (2003) ISBN 978-3-8365-3614-1
- Design Meets Disability (2009) ISBN 978-0-262-16255-5
- VOGUE on Alexander McQueen ISBN 978-3-89910-567-4
- Fashion and Psychoanalysis: Styling the Self (2012) ISBN 978-1-78076-004-9
- Alexander McQueen: The Life and Legacy (2013) ISBN 978-0-06-228455-6
- Disability and Passing: Blurring the Lines of Identity (2013) ISBN 978-1-4399-0980-5
- If I'd Known Then: Women in the 20s and 30s Write Letters to their Younger Selves (2009) ISBN 978-0-7382-1307-1
- Carnal Thoughts: Embodiment and Moving Image Culture (2004) ISBN 978-0-520-24129-9
- Philosophy Reader: Essays and Articles for Thought and Discussion (2011) ISBN 978-1-4611-7378-6
- Disability and the Media: Prescriptions for Change (2005) ISBN 978-1-58465-473-5
- Experience-Centered Design: Designers, Users and Communities in Dialogue (2010) ISBN 978-1-60845-044-2
- The Disability Studies Reader (2006) ISBN 978-0-415-95334-4
- Glory: Photographs of Athletes (1999) ISBN 978-0-688-15898-9
- Matthew Barney: CREMASTER 3 (2003) ISBN 978-0-89207-253-8
- Nick Knight (2009) ISBN 978-0-06-171457-3
- Contemporary Gothic (2007) ISBN 978-1-86189-301-7
- Fashion Cultures: Theories, Explorations, and Analysis (2001) ISBN 978-0-415-68006-6
- Fashion As Photograph: Viewing and Reviewing Images of Fashion (2008) ISBN 978-1-84511-517-3
- Heroines of Sport: The Politics of Difference and Identity (2001) Page Source ISBN 0-415-22848-4
- The Lure of the Object (Clark Studies in the Visual Arts)(2006) ISBN 978-0-300-10337-3
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.poconorecord.com/story/sports/2009/03/31/overcoming-adversity-aimee-mullins-never/1066693007/
- ↑ Patrick Pittman (2011). «Chris Anderson is the Curator of TED - Conversations with Extraordinary People». New York: Dumbo Feather. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ Juliet Blake. «TED2014 All-Stars Line Up». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 17-ին.
- ↑ TED2009. «Aimee Mullins: It's not fair having 12 pairs of legs | Video on». Ted.com. Արխիվացված է օրիգինալից 2011-12-15-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 5-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «People Issue». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ «People Article». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ «Dazed and Confused 1998 photo». Վերցված է 2013 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ «Aimee Mullins - Detail by Year». New York, NY: models.com. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Kenneth Cole 2009 Campaign». Վերցված է 2013 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ «L'Oreal publicity Feb 2011». Վերցված է 2013 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ «Aimee Mullins - The Colbert Report - 2010-15-04 - Video Clip - Comedy Central». 2010 թ․ ապրիլի 15.
- ↑ Radnor, Abigail (2014 թ․ փետրվարի 15). «What I've Learnt». London: The Times. Վերցված է 2014 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ Dowd, Maureen (2015 թ․ նոյեմբերի 26). «Maureen Dowd gives thanks for befriending Rupert Friend's stunning girlfriend». irishcentral.com. Irish Central.
- ↑ Billups, Andrea (2014 թ․ դեկտեմբերի 3). «Aimee Mullins and Rupert Friend Are Engaged». People]].
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայքը Արխիվացված 2021-09-19 Wayback Machine
- Էյմի Մալինզը imdb.com կայքում
- Էյմի Մալինզը TED-ի կայքում
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էյմի Մալինզ» հոդվածին։ |
|
- 1976 ծնունդներ
- Ապրող անձինք
- Փենսիլվանիայում ծնվածներ
- Ջորջթաունի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի մարզիկներ
- Ամերիկացի մոդելներ
- Ամերիկացիներ իռլանդական սերմամբ
- Հաշմանդամություն ունեցող անձինք