Սեյդի Սինկ
Սեյդի Սինկ | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | ապրիլի 16, 2002 (18 տարեկան) |
Ծննդավայր՝ | Brenham, Տեխաս, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի |
IMDb։ | ID 5584750 |
Սեյդի Սինկ (անգլ.՝ Sadie Sink, ապրիլի 16, 2002, Brenham, Տեխաս, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ Առավել հայտնի է Նեթֆլիքսի «Տարօրինակ դեպքեր» հեռուստասերիալում Մաքսի դերով։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սինկը ծնվել է Տեխասի արևելքում գտնվող փոքր Բրենհեմ քաղաքում։ Նա երեք ավագ եղբայր ունի՝ Քալեբը, Սփենսերը և Միտչելը, ինչպես նաև կրտսեր քույր՝ Ջակին։ Նրա հայրը ամերիկացի ֆուտբոլային մարզիչ է։
Երբ նա վեց տարեկան էր, իր և իր եղբոր՝ Միտրելի հետ «Ավագ դպրոցի մյուզիքլ»-ի վերստեղծման կախվածությունից նրա մայրը որոշում է աղջկան ուղարկել Հյուստոնից ոչ հեռու գտնվող դերասանական դասընթացների։ Արդյունքում Սինկը հաջողությամբ անցնում է 2012 թվականի «Էննի» մյուզիքլի վերստեղծման լսումները։ Դերի համար նա ստիպված էր պարի և վոկալային նախապատրաստման դասընթացների հաճախել։
Այն ժամանակ, երբ Սինկը դեռ բեմադրությունում էր խաղում, նա նաև նկարահանվում է «Ամերիկացիները» հեռուստասերիալի սերիաներից մեկում[1]։ 2015 թվականին նա մասնակցել է «Ունկնդիրները» բեմադրությունում[2]։ Նա նաև ոչ մեծ դեր է խաղացել 2016 թվականի «Չակ» ֆիլմում[3]։
2016 թվականին Սինկը ստացել է «Տարօրինակ դեպքեր» հեռուստասերիալի գլխավոր դերերից մեկը[4]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ապակե ամրոց» դրամատիկական ֆիլմի նկարահանումների ընթացքում նա ընկերացել է Վուդի Հարելսոնի և հատկապես նրա դուստր Մականիի հետ։ Չնայած նրան, որ նա արդեն վեգան էր, Հարելսոնը և նրա ընտանիքը նույնպես ոգեշնչել են նրան վեգան մնալ[4]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2013 | սերիալ | Ամերիկացիները | The Americans | Լանա |
2014 | սերիալ | Կապույտ արյուն | Blue Bloods | Դեյզի Կարպետներ |
2015 | սերիալ | Ամերիկյան Ոդիսական | American Odyssey | Սյուզաննա Բալլարդ |
2016 | սերիալ | Անկոտրուն Կիմմի Շմիդտը | Unbreakable Kimmy Schmidt | աղջիկ |
2016 | ֆիլմ | Չաք | Chuck | Քիմբերլի (11 տարեկան) |
2017 | ֆիլմ | Ապակե ամրոց | The Glass Castle | Լորի (12 տարեկան) |
2017-ներկա | սերիալ | Տարօրինակ դեպքեր | Stranger Things | Մաքս Մեյֆիլդ |
Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
2012 | Էննի | Annie | Էննի |
2015 | Ունկնդիրները | The Audience | երիտասարդ թագուհի Եղիսաբեթ II |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «VIDEO: Sneak Peek - THE AUDIENCE's Sadie Sink Stars on NBC's 'American Odyssey' Video»։ BroadwayWorld.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-05
- ↑ «The Audience Stars Elizabeth Teeter & Sadie Sink on Being Queens For the Day & Holding Court with Helen Mirren»։ Broadway.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-05
- ↑ Fitz-Gerald Sean (2017-10-29)։ «Max on 'Stranger Things 2' Is This 15-Year-Old, Breakout Star»։ Thrillist։ Վերցված է 2019-08-05
- ↑ 4,0 4,1 Petski Denise, Petski Denise (2016-10-14)։ «‘Stranger Things’ Netflix Series Adds Two New Regulars, Promotes Two For Season 2»։ Deadline (անգլերեն)։ Վերցված է 2019-08-05
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|